Սպիտակ տանը թղթակիցների հետ ճաշի ժամանակ կրակոցներ են հնչել
https://parstoday.ir/hy/news/world-i244938-Սպիտակ_տանը_թղթակիցների_հետ_ճաշի_ժամանակ_կրակոցներ_են_հնչել
Որսորդական հրացանով զինված տղամարդը փորձել է մտնել Սպիտակ տանը թղթակիցների հետ ճաշի սրահ և կրակել գաղտնի ծառայության գործակալի վրա։ ՀԴԲ գործակալը չի վիրավորվել, քանի որ գնդակը դիպել է պաշտպանիչ հանդերձանքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյա Թրամփը, լքել են դեպքի վայրը։ Որևէ պետական պաշտոնյա, այդ թվում՝ Թրամփը, միջադեպի հետևանքով չեն տուժել։
(last modified 2026-04-26T07:02:54+00:00 )
Ապրիլ 26, 2026 09:43 Asia/Tehran
  • Սպիտակ տանը թղթակիցների հետ ճաշի ժամանակ կրակոցներ են հնչել

Որսորդական հրացանով զինված տղամարդը փորձել է մտնել Սպիտակ տանը թղթակիցների հետ ճաշի սրահ և կրակել գաղտնի ծառայության գործակալի վրա։ ՀԴԲ գործակալը չի վիրավորվել, քանի որ գնդակը դիպել է պաշտպանիչ հանդերձանքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյա Թրամփը, լքել են դեպքի վայրը։ Որևէ պետական պաշտոնյա, այդ թվում՝ Թրամփը, միջադեպի հետևանքով չեն տուժել։

Որոշ ԶԼՆ-ներ հաղորդել են, որ կրակոցների մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է։ Նրա անունը  Քոլ Թոմաս Ալեն է, 31 տարեկան, Կալիֆոռնիայի Տորանս քաղաքի բնակիչ։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։
Թրամփը հաստատել է, որ կրակող անձը ձերբակալվել է։ Նա Truth Social-ի իր էջում գրել է . «Ի՜նչ տարօրինակ գիշեր էր Վաշինգտոնում։ Գաղտնի ծառայությունը և իրավապահ մարմինները հիանալի աշխատանք կատարեցին»։ 

Ավելի ուշ նա հայտարարել է, որ առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահը և կաբինետի բոլոր անդամները լավ առողջական վիճակում են։ Թրամփը նաև հայտարարել է շաբաթ երեկոյան Սպիտակ տանը մամուլի ասուլիսի մասին։
Հաղորդվում է, որ կրակոցների արդյունքում Թրամփը և նրա վարչակազմի անդամները չեն տուժել, իսկ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալը, ըստ որոշ տեղեկությունների, վիրավորվել է։ 

Միջոցառմանը ներկա են եղել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը:
The New York Post-ը գրել է, որ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակողը   31-ամյա Քոուլ Թոմաս Ալենն է՝ Կալիֆոռնիայի Տորանս քաղաքից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է կրակոցի մասին լուրերը։ 

ԱՄՆ դատական պաշտոնյաները հայտարարել են, որ Սպիտակ տանը կրակոցների մեջ կասկածվողը երկուշաբթի օրը կներկայանա դաշնային դատարան, որպեսզի նրան մեղադրանք առաջադրվի։ 

Սոցիալական ցանցերի օգտատերերը միջադեպը մասին լուրը որակել են որպես «Թրամփի թիմի նոր շոու»: 
Մի օգտատեր գրել է. «Ի՜նչ «հիանալի» հոգեբանական գործողություն/կեղծ դրոշ: Սակայն, այս դեպքն այնքան արդյունավետ չի լինի, որքան Բատլերի միջադեպը (Փենսիլվանիայում Թրամփի դեմ ձախողված մահափորձը):