Թրամփը իր ուսերից թոթափում է ԱՄՆ-ի միլիտարիզմը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106069-Թրամփը_իր_ուսերից_թոթափում_է_ԱՄՆ_ի_միլիտարիզմը
ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն ռազմական բյուջեն եւ հսկայական զինված ուժերն ունի: Միլիտարիզմը եւ կոշտ ուժի օգտագործումը միշտ եղել են ԱՄՆ արտաքին քաղաքականության եւ անվտանգության սկզբունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2019 14:59 Asia/Tehran
  • Թրամփը իր ուսերից թոթափում է ԱՄՆ-ի միլիտարիզմը

ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն ռազմական բյուջեն եւ հսկայական զինված ուժերն ունի: Միլիտարիզմը եւ կոշտ ուժի օգտագործումը միշտ եղել են ԱՄՆ արտաքին քաղաքականության եւ անվտանգության սկզբունքները:

2017 թ.-ի ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը նաեւ շեշտադրում է արտաքին նպատակներին հասնելու համար ուժի կիրառումը: Ամերիկան միշտ փորձել է միջազգային ուժերի  և մրցակիցնեի կողմից իրեն սպառնացող  վտանգի պատրվակով շարունակաբար ընդլայնել իր ռազմական կարողությունը: ԱՄՆ-ը ընդգծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ուժը նույնպես աճում է: Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական բյուջեն, որում ներառված է միջուկային զենքի արտադրումը: Թրամփը պահանջել է այս բյուջեն ծախսել այլ ոլորտներում: 

Հինգշաբթի օրը Դոնալդ Թրամփն ասել է, որ Չինաստանը մեծ գումարներ է հատկացնում իր բանակին: ԱՄՆ-ը և Ռուսաստանը ևս մեծ գումարներ են ծախսում: Իմ կարծիքով, այս երեք երկրները կարող են նվազեցնել ծախսերը աշխատելով միասին:

Մինչդեռ, 2019 թ. ԱՄՆ ռազմական բյուջեն 686 միլիարդ դոլարից ավելի է, սակայն Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմական բյուջեները համապատասխանաբար կազմում են 170 եւ 65 միլիարդ դոլար:

Վաշինգտոնը Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է իր հիմնական թշնամիներն ու անվտանգության սպառնալիքները: Եվ, բնականաբար, ռազմական բյուջեի ավելացումը կատարվում է նրանց դիմակայլու համար: Այնուամենայնիվ, միջուկային զենքի արդիականացման, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Պեկինի ատոմային եւ տիեզերական սպառնալիքներին դիմակայելու համար ստեղծվել է տիեզերական ուժերը:

Թրամփը մեծ ջանքեր է գործադրել, ավելացնել ԱՄՆ-ի ռազմական ուժը եւ ընդլայնել ռազմական ներկայությունը ամբողջ աշխարհում:

Ռուսաստանը համարվում է Միացյալ Նահանգների դեմ ամենամեծ ռազմական սպառնալիքը ԱՄՆ-ի փաստաթղթերում: ԱՄՆ բարձրաստիճան հրամանատարությունը նույնպես ընդգծել է, Ռուսաստանի  ռազմական սպառնալիք է ԱՄՆ-ի համար:

Պենտագոնի ավագ պաշտոնյաները նման մոտեցում ունեն Չինաստանի նկատմամբ՝ պնդելով, որ Չինաստանի ռազմական կարողությունների մեծացումը լուրջ սպառնալիք է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների համար:

ԱՄՆ-ի հրամանատարները պնդում են, որ Ռուսաստանի և  Չինաստանի ռազմածովային ուժերի հնարավորությունների՝ հատկապես ատոմային հրթիռներով զինված սուզանավերի և հակահրթիչային համկարգերի և ռազմանավերի ավելացումը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությունը տարածաշրջանում: 

Ի պատասխան այս խնդրին ԱՄՆ-ի պաշտոնյաները պահանջում են նոր սպառազինության զարգացումը Ռուսաստանի եւ Չինաստանի ենթադրյալ սպառնալիքների դեմ պայքարելու համար:

Այդուամենայնիվ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության թշնամական դիրքորոշումը եւ միլիտարիստական քաղաքականությունը ուղղված է Մոսկվայի եւ Պեկինի դեմ: