Մամուլի տեսություն 06.04.2019
Իրանական մամուլը նոր տարվա առաջին աշխատանքային օրվա գլխագրերն անդրադարձել են Իրանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղին: Մամուլի վերնագրերում լայն արձագանք էր գտել նաև իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից նոր տարին «Արտադրման բարգավաճման տարի» հռչակմանը:
«Արմանե էմրուզ» օրաթերթ
Ազգային փրկարարության հոսքը շարունակվում է
Թեև տարեմուտին բոլոր իրանցիներն ակնկալում էին լավ նորություններ, սակայն երկրի որոշ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղը նոր միջադեպերի պատճառ դարձավ: Ջրհեղեղը սկսվեց Իրանի հյուսիսային նահանգներից և շարունակվեց կենտրոնական ու արևմտյան նահանգներում: Ֆարվարդին ամսի առաջին օրերին Աղղալա, Բանդար Թորքամանի և Գյամիշանի նահանգների բնակիչները հեռացվեցին տարածքներից , իսկ քաղաքային մասերում ևս շատ տեղափոխություններ տեղի ունեցան: Վնասներ են կրել նաև հողագործական տարածքները և գյուղական ու քաղաքային ենթակառուցվածքները:
«Ջավան» օրաթերթ
Մեկ քայլ բազմաթիվ արդյունքներ ՝ արտադրության բարգավաճման շնորհիվ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական նոր տարին հռչակել է «Արտադրման բարգավաճման տարի»: Վերջին երեքտասնամյակներին մեծարգո առաջնորդի կողմից տարվա անվանակոչության խոհեմ քայլը նպաստել է ազգային դրդապատճառների ստեղծմանը, հավաքականության կենտրոնացմանը, ազգային երկխոսության զարգացմանը, նպատակասլացությանը, մշակույթի ձևավորմանը և ընդհանուր առմամբ հասարակությունում հավաքական գաղափարների ձևավորմանը:
«Քեյհան» օրաթերթ
Եմենցիե րեխաներին սպանելով, Թրամփը 68 միլիարդ դոլարի շահ է ունեցել
Եմենյան պատերազմը թևակոխում է հինգերորդ տարին: Վերջին թվերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն ավելին քան կարելի էր պատկերացնել, շահեր է հետապնդել այս պատերազմից: «Միդլ իսթ Այ»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ը 68 միլիարդ 200 միլիոն զինտեխնիկա է վաճառել սաուդյան Արաբիային և Էմիրություններին : Այս թվերը միլիարդավոր դոլարներ ավելին են նախապես հրապարակված թվերից: Այս աստղաբախշական թվերի մեջ են ընդգրկվում պետական ու առևտրական պայմանագրեր, որոնք ցույց են տալիս, որ այս աղետալի պատերազմում ԱՄՆ-ի մասնակցությունը գերազանցել է նախկին ենթադրությունների սահմանները: Վաճառված զինամթերքի ծախսերը 17 անգամով գերազանցում են 2019 թ.-ին Եմենի մարդկային աղետի հետևանքները վերացնելու համար ՄԱԿ-ի պահանջած բյուջեին:
«Ջավան» օրաթերթ
Բարության հոսքը շարունակվում է
Թեև վերջին ջրհեղեղներն աղետալի էին, սակայն տեղի ունեցավ այն ինչ միլիոնավոր դոլարներ ծախսելով հնարավոր չէր լինի իրականացնել: Իրանի ջրամբարտակներն ու գետերը լցվել են ջրով:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Միջազգային ատյանը նամակ է հղել ԱՄՆ-ին ՝ հակաիրանական շրջափակումները չեղարկելու հարցով
Միջազգային քրեական ատյանում Իրանի կառավարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ատյանը նամակ է հղել ԱՄՆ-ին՝ հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու համար: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը մինչև 2019 թ.-ի մայիսի 16-ը ժամանակ ունի հայտարարել սննդի, դեղորայքի, ավիածառայությունների և այլ ոլորտներում իրականացրած պատժամիջոցների չեղարկման համար արված քայլերի մասին:
yerkir.am
Պուտինը, Ալիևը և Ռոհանին կհանդիպեն օգոստոսին
Պուտինը, Ալիևը և Ռոհանին կհանդիպեն օգոստոսին
Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա 2019-ի օգոստոսի 14-15-ը ՌԴ-ում: Այդ մասին «Москва-Баку»-ի հետ զրույցում ասել է
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Նախարարը Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև բանակցությունների եռակողմ ձևաչափը «լավ նախաձեռնություն է» անվանել:
.newsinfo.am
Զուրաբիշվիլի. Վրաստանը Բրիտանիայի տեղը պետք է զբաղեցնի ԵՄ-ում
PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է օգուտ քաղի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, իր ինտեգրման գործն առաջ տանելու համար՝ դեպի անդամակցություն ԵՄ-ին:
«Ստեղծված իրավիճակը մենք դիտարկում ենք որպես առավելագուն օգուտ քաղելու հնարավորություն»,-ասել է նա Bloomberg-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ըստ Զուրաբիշվիլու, տրամաբանությունն այն է, որ չի կարելի ավելի վատ վերաբերվել մի երկրի, որը դեպի Եվրոպա է շարժվում, քան այն երկրին, որն աստիճանաբար հեռանում է կազմակերպությունից: «Եվրոպան միշտ առաջընթացի է հասել լուրջ ճգնաժամերի շնորհիվ»,-ասել է նա:
Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը կարող է օգտվել պահից, որը կարող է ստեղծվել Brexit-ի դեպքում, ԵՄ դուռը «հրելու համար»:
«Ռազմական առումով մենք լիովին պատրաստ ենք»,-ասել է նա:
yerkir.am
Գոլանի բարձունքները սիրիական տարածք են. Լավրով
Մոսկվայի դիրքորոշումը Սիրիային Գոլանի բարձունքների պատկանելության վերաբերյալ մնում է անփոփոխ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Անխոս, Գոլանի բարձունքները սիրիական տարածք են»,- ասել է նա եգիպտական «Ալ Ահրամ» թերթին հղումով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն օրերս միակողմանի ճանաչել է Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: ՌԴ-ն դատապարտել է այդ քայլը: