Մամուլի տեսություն 07.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106099-Մամուլի_տեսություն_07.04.2019
Օրվա մամուլն այսօր հիմնականում հաղորդել էր իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ Իրաքի վարչապետի հանդիպման , նաև ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ԻԻՀ-ի Պահապանների կորպուսի անունը տեղ գրնելու հավանականության մասին նորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2019 07:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.04.2019

Օրվա մամուլն այսօր հիմնականում հաղորդել էր իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ Իրաքի վարչապետի հանդիպման , նաև ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ԻԻՀ-ի Պահապանների կորպուսի անունը տեղ գրնելու հավանականության մասին նորությունները:

 

«Ջավան» օրաթերթ

ԱՄՆ-ը պետք է հեռանա Իրաքից

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շաբաթ երեկոյան հանդիպել է Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդիի և նրան ուղեկցող պատվիրակության հետ: Հանդիպմանը Նորին Վսեմություն առաջնորդն անդրադարձել է Իրանի և Իրաքի ժողովուրդների պատմական ու մշակութային ընդհանրություններին, ասելով.«ԻԻՀ-ի և Իրաքի հարաբերությունները վեր են հարևան երկրների միջև կապերի մակարդակից: Իրանի կառավարությունն ու ժողովուրդը Իրաքի զարգացումը համարում է իր առաջընթացը, սակայն ամերիկացիները հակառակ ժողովրդավարության հայտարարություններին, Իրաքի քաղաքական ներքին անցուդարձերն իրենց վնասեին են համարում: Ուստի Իրաքի կառավարությունը պետք է անի այնպես, որ ամերիկյան զորքերն անհապաղ հեռանան այդ երկրից»:

 

 

 

«Համդելի» օրաթերթ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավանաբար հայտնվելու է ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Դոբալդ Թրամփի սպառնալիքներին վերջ չկա: Թեև ՀԳՀԾ-ից հրաժարումը Թրամփի և նրա աջակիցների գաղափարն էր, սակայն նա համոզված է , որ Իրանը հավատարիմ չի մնալու միջութկային համաձայնությանը:

Այս արդարացմամբ, ԱՄՆ կառավարությունը փորձում է ԻԻՀ-ին դիմագրավելու համապարփակ ստրատեգիա մշակել: Այդ ծրագրի շրջանակում է մտնում Պահապանների կորպուսի դեմ քայլերը, որոնք երկար ժամանակ է դարձել է Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում քննարկվող անվտանգության ու քաղաքական սկանդալային թեման:

«Ոոուլ սթրիթ ժուռնալ»-ը հաղորդել է, որ հավանաբար Վաշինգտոնը հայտարարելու է հեղափոխության պահապանների կորպուսի անունը ահաբեկչական կազմակերպությունների անվանացանկում ընգրկելու որոշման մասին:  Որոշումն ընդունելու են ԱՄՆ անվտանգության ու ռազմական կառույցները: Անկասկած Թրամփի կառավարությունը փորձում է այդ որոշումն իրականացնել ծայրահեղ ծանր ճնշումների քաղաքականության շրջանակում:

 

«Քեյհան» օրաթերթ

Եվրոպան ևս պատռեց ՀԳՀԾ-ն

 

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկե Մասն ասել է .«Իրանը հարցը Ֆրանսիայում G7-ի նիստի օրակարգում է»: Նա ավելացրել է.«Վստահ ենք, որ նոր համաձայնության անհրաժեշտություն կա, որպեսզի լինի վստահություն, որ Իրանը ուրան չի արտադրելու: Բանակցելու ենք նաև Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայում այդ երկրի դերակատարության շուրջ»:

Գերմանիան Իրանի հետ միջուկային համաձայնությունը ստորագրող երկրներից մեկն է և, որը խոստացել է, որ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պահպանելու է համաձայնությունը: Չնայած տված խոստումներին, եվրոպական երկրները Իրանի տարածաշրջանային գործունեության ու հրթիռային ծրագրի հարցում, քայլ են պահում ԱՄՆ-ի հետ :

Հատկանշական է, որ ուրբաթ օրը Ֆրանսիայում մեկնարկել է G7-ի նիստը ՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի ԱԳ նախարարների և Եվրամիության ղեկավարների  մասնակցությամբ:

 

panarmenian.net

ԱՄՆ-ն Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումներին ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ կտա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս Իրանի բանակի «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն» ընդգրկել արտերկրի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Այդ մասին հայտնել են Reuters-ն ու The Wall Street Journal-ը սեփական աղբյուրների վրա հղումով:

ԶԼՄ զրուցակիցները պատմել են, որ պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող է հրապարակվել ապրիլի 8-ին, գրում է Deutsche Welle-ն:

«Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն» Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումն է: Այն հիմնվել է 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո երկրում հաստատված կարգերի պաշտպնության նպատակով: Այդ ստորաբաժանումներից մեկը աջակցում է Թեհրանի դաշնակիցների զինված կազմավորումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Լիբանանում:

2018-ի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, իսկ հետո վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցները:

 

yerkir.am

G7-ի ԱԳ ղեկավարները մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի վատթարացմամբ

 

«Մեծ յոթնյակ»-ի ԱԳ ղեկավարները մեծ մտահոգություն են հայտնել Սիրիայում ճգնաժամի խորացման հավանականության վերաբերյալ:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

 «Մենք մտահոգված ենք Սիրիայում շարունակվող բռնության,լարվածության հետագա մեծացման, ինչպես նաև մարդասիրական օգնությունը Սիրիա հասցնելու խոչընդոտներով»,- ասված է ԱԳ ղեկավարների ընդունած հայտարարության մեջ:Սիրիայի իշխանությունը մի քանի անգամ հայտարարել է, որ Արևմուտքը աջակցում և ֆինանսավորում է ահաբեկիչներին, որոնք խախտում են կայունությունը Սիրիայում, ինչը իր  հերթին հանգեցնում է տարածաշրջանում մարդասիրական օգնության ճգնաժամի: