Մամուլի տեսություն 07.04.2019
Օրվա մամուլն այսօր հիմնականում հաղորդել էր իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ Իրաքի վարչապետի հանդիպման , նաև ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ԻԻՀ-ի Պահապանների կորպուսի անունը տեղ գրնելու հավանականության մասին նորությունները:
«Ջավան» օրաթերթ
ԱՄՆ-ը պետք է հեռանա Իրաքից
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շաբաթ երեկոյան հանդիպել է Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդիի և նրան ուղեկցող պատվիրակության հետ: Հանդիպմանը Նորին Վսեմություն առաջնորդն անդրադարձել է Իրանի և Իրաքի ժողովուրդների պատմական ու մշակութային ընդհանրություններին, ասելով.«ԻԻՀ-ի և Իրաքի հարաբերությունները վեր են հարևան երկրների միջև կապերի մակարդակից: Իրանի կառավարությունն ու ժողովուրդը Իրաքի զարգացումը համարում է իր առաջընթացը, սակայն ամերիկացիները հակառակ ժողովրդավարության հայտարարություններին, Իրաքի քաղաքական ներքին անցուդարձերն իրենց վնասեին են համարում: Ուստի Իրաքի կառավարությունը պետք է անի այնպես, որ ամերիկյան զորքերն անհապաղ հեռանան այդ երկրից»:
«Համդելի» օրաթերթ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավանաբար հայտնվելու է ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում
Դոբալդ Թրամփի սպառնալիքներին վերջ չկա: Թեև ՀԳՀԾ-ից հրաժարումը Թրամփի և նրա աջակիցների գաղափարն էր, սակայն նա համոզված է , որ Իրանը հավատարիմ չի մնալու միջութկային համաձայնությանը:
Այս արդարացմամբ, ԱՄՆ կառավարությունը փորձում է ԻԻՀ-ին դիմագրավելու համապարփակ ստրատեգիա մշակել: Այդ ծրագրի շրջանակում է մտնում Պահապանների կորպուսի դեմ քայլերը, որոնք երկար ժամանակ է դարձել է Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում քննարկվող անվտանգության ու քաղաքական սկանդալային թեման:
«Ոոուլ սթրիթ ժուռնալ»-ը հաղորդել է, որ հավանաբար Վաշինգտոնը հայտարարելու է հեղափոխության պահապանների կորպուսի անունը ահաբեկչական կազմակերպությունների անվանացանկում ընգրկելու որոշման մասին: Որոշումն ընդունելու են ԱՄՆ անվտանգության ու ռազմական կառույցները: Անկասկած Թրամփի կառավարությունը փորձում է այդ որոշումն իրականացնել ծայրահեղ ծանր ճնշումների քաղաքականության շրջանակում:
«Քեյհան» օրաթերթ
Եվրոպան ևս պատռեց ՀԳՀԾ-ն
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկե Մասն ասել է .«Իրանը հարցը Ֆրանսիայում G7-ի նիստի օրակարգում է»: Նա ավելացրել է.«Վստահ ենք, որ նոր համաձայնության անհրաժեշտություն կա, որպեսզի լինի վստահություն, որ Իրանը ուրան չի արտադրելու: Բանակցելու ենք նաև Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայում այդ երկրի դերակատարության շուրջ»:
Գերմանիան Իրանի հետ միջուկային համաձայնությունը ստորագրող երկրներից մեկն է և, որը խոստացել է, որ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պահպանելու է համաձայնությունը: Չնայած տված խոստումներին, եվրոպական երկրները Իրանի տարածաշրջանային գործունեության ու հրթիռային ծրագրի հարցում, քայլ են պահում ԱՄՆ-ի հետ :
Հատկանշական է, որ ուրբաթ օրը Ֆրանսիայում մեկնարկել է G7-ի նիստը ՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի ԱԳ նախարարների և Եվրամիության ղեկավարների մասնակցությամբ:
ԱՄՆ-ն Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումներին ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ կտա
PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս Իրանի բանակի «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն» ընդգրկել արտերկրի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Այդ մասին հայտնել են Reuters-ն ու The Wall Street Journal-ը սեփական աղբյուրների վրա հղումով:
ԶԼՄ զրուցակիցները պատմել են, որ պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող է հրապարակվել ապրիլի 8-ին, գրում է Deutsche Welle-ն:
«Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն» Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումն է: Այն հիմնվել է 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո երկրում հաստատված կարգերի պաշտպնության նպատակով: Այդ ստորաբաժանումներից մեկը աջակցում է Թեհրանի դաշնակիցների զինված կազմավորումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Լիբանանում:
2018-ի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, իսկ հետո վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցները:
G7-ի ԱԳ ղեկավարները մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի վատթարացմամբ
«Մեծ յոթնյակ»-ի ԱԳ ղեկավարները մեծ մտահոգություն են հայտնել Սիրիայում ճգնաժամի խորացման հավանականության վերաբերյալ:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք մտահոգված ենք Սիրիայում շարունակվող բռնության,լարվածության հետագա մեծացման, ինչպես նաև մարդասիրական օգնությունը Սիրիա հասցնելու խոչընդոտներով»,- ասված է ԱԳ ղեկավարների ընդունած հայտարարության մեջ:Սիրիայի իշխանությունը մի քանի անգամ հայտարարել է, որ Արևմուտքը աջակցում և ֆինանսավորում է ահաբեկիչներին, որոնք խախտում են կայունությունը Սիրիայում, ինչը իր հերթին հանգեցնում է տարածաշրջանում մարդասիրական օգնության ճգնաժամի: