Մամուլի տեսություն 08.04.2019
Այսօրվա մամուլի գլխավոր խորագրերն են, ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով՝ Իրանին միջազգային մարդասիրական օգնություն ուղարկելու առաջ խնդրի ստեղծումը և ԱՄՆ-ի կողմից Իրանի պահապանների կորպուսի հավանական ծրջափակումը:
«Շահրվանդ» օրաթերթ
Միջազգային օգնությունների արգելափակումը
Վերջին շաբաթնեում Իրանի 5 նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղի ավերածություններն այնքան շատ էր, որ չնայած փրկարարական խմբերի տարած տքնաջան ջանքերին և անհրաժեշտ օգնություննրը հասցնելով տուժածներին, սակայն դեռ կարիք կա ավելի մեծ աջակցության ցուցաբերել ջրհեղեղից տուժած տարածքներին:
Միջազգային հանրությունը, Կարմիր Խաչը և Կարմիր Մահիկը մեծ ջանքեր են գործադրում հումանիտար օգնության հասցնել ջրհեղեղից տուժածներին: Չնայած Իրանի դեմ սահմանված անմարդկային պատժամիջոցները արգելափակում են միջազգային փրկարարական կազմակերպություններին և մինչ այժմ փակված է Կարմիր Մահիկի բանկային հաշիվները և միջազգային օգնությունների ֆինանսական ճանապարհները:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանը հակազդել է G7-ին
Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարը դատապարտել է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական եւ անվերապահ դերակատարության, ինչպես նաեւ խաղաղ եւ պաշտպանական նպատակով Իրանի հրթիռային ծրագիրի վերաբերյալ G7 խմբի անիրատեսական դիրքորոումը:
Քեյհան օրաթերթ
Եվրոպկան եւ ամերիկյան զենքերովՍիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում կոտորվում են երեխաները
Աշխարհի կաթոլիկ առաջնորդը ասել է. «Եվրոպան եւ Ամերիկան զենք են վաճառում՝ խաղաղ բնակիչներին, հատկապես Սիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում կոտորելու համար:
Միլան քաղաքում «Սան Կառլո» ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ, Ֆրանցիսկոս Պապն ասել է.«Արևմուտքը զենք է արտադրում,որպեսզի ուրիշներն սպանեն միմյանց: Եթե եվրոպական ու ամերիկյան զենքերը չվաճառվեին Աֆղանստաի, Եմենի ու Սիրիայի նման երկրներին, ապա այդ երկրներում պատերազմ գոյություն չէր ունենա:
Armenpress.am
Արարատ Միրզոյանն ընդունել է Ալի Լարիջանիի՝ Իրան այցելելու հրավերը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջեւ եղբայրական են, ինչի նշանն էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:
Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության եւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:
ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացում կապրի նաեւ խորհրդարանական մակարդակում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան,Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը:
armedia.am
Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ
Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, կգործի ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:
Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որը ձեռք է բերել ուղղաթիռ ու այն շահագործման է հանձնում ՀՀ առողջապահության նախարարությանը:
«Հայաստանում շատ են դժվարանցանելի ճանապարհները, քանի որ լեռնային երկիր է, այդ իսկ պատճառով ուղղաթիռը միակ հարմար տրանսպորտն է մարդուն շատ կարճ ժամանակահատվածում տարբեր մարզերից Երևան տեղափոխելու համար: Առողջապահության նախարարության կողմից կա ֆիքսված հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում ուղղաթիռը պետք է հիվանդին բժշկական հաստատություն հասցնի: Հիվանդներին տեղափոխելու դեպքում գործելու է պետպատվեր, այսինքն՝ պետությունն է հոգալու ծախսերը»,- նշեց Աբովյանը:
Նրա խոսքով տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ նմանատիպ ծառայություններ է մատուցելու: Պետության համար արժեքը կկազմի ընկերության սահմանած առևտրային գներից բավականին ցածր գին՝ գրեթե զրոյական եկամտով:
«Եթե պահանջարկը մեծ լինի, ապա մենք պատրաստ ենք համագործակցության պետության հետ»,- ասաց Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրենը:
Armenpress.am
ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ Է բռնկել
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են աղիքային վարակի համաճարակի մասին, որը բռնկել Է երկրի հինգ նահանգում:
Դրա աղբյուրը մինչ այժմ պարզված չԷ, թեեւ հայտնի Է, որ հիվանդությունն առաջանում Է Escherichia coli մանրԷից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Science Alert-ը:
Համաճարակն սկսվել Է 2019 թվականի մարտի 2-ին, իսկ դրա հարուցիչը O103 մանրԷահիմքի աղիքային ցուպիկներն են: Ընդամենը հիվանդացել Է 72 մարդ՝ մեկից մինչեւ 74 տարեկան, ըստ որում հոսպիտալացվել Է ութ մարդ: Վարակվելու ամենից շատ դեպքեր (36 հիվանդ) գրանցվել են Քենտուկիի նահանգում: Ախտանշանները ներառում են ստամոքսի սպազմներ, փորլուծ եւ փսխում: Մահվան դեպքերի մասին չի հաղորդվում: Բժիշկների կարծիքով՝ ախտածին մանրԷն ծագում Է միեւնույն աղբյուրից: Դա կարող Է կապված լինել որոշակի սննդամթերքի, խանութի կամ սննդի ցանցի հետ: Սակայն վարկակման սկզբնական պատճառի բացահայտումը դժվարացած Է այն բանով, որ հիվանդները չեն կարողանում հիշել, թե իրենք հատկապես ինչ են կերել: