Մամուլի տեսություն 09.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106175-Մամուլի_տեսություն_09.04.2019
Օրվա մամուլի գլխագրերը ԱՄՆ-ն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում Շարունակվում են Իրանում ջրհեղեղից տուժածներին օգնությունների ցուցաբերումը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 09, 2019 11:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  09.04.2019

Օրվա մամուլի գլխագրերը ԱՄՆ-ն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում Շարունակվում են Իրանում ջրհեղեղից տուժածներին օգնությունների ցուցաբերումը

«Ջավան» օրաթերթ

ԱՄՆ-ի զայրույթը թափվեց պահապանների կորպուսի գլխին

Ի վերջո Սև տան և սիոնիստների պատերազմատենչների համագործակցության պատճառով, իսլամական հեղափոխության պահապաների կորպուսի անունն ընդգրկվեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: ԱՄՆ-ի այս որոշումը հապճեպ ու ամբիցիոն քայլ չի գնահատվում:

ԱՄՆ-ի արած հայտարարությունը քառասնամյա ձախողումների հետևանքով ստեղծաված բարդույթ էր : Ձախողում, որը Իրանի անկախության ու ինքնության բազմակողմանի պաշտպանության գործում պահապանների կորպուսի պահպանած ամրոցի արդյունքն էր: Անկասկած ԱՄՆ-ը պահակազորին է համարում Միջին Արևելքում իր բոլոր դավերի ձախողման և մյուս կողմից ՝ իսլամական հանրապետության գոյատևման մեղավորը: Երբ մի գերտերության նախագահ, որը յոթ տրիլիոն դոլար է ծախսել Միջին Արևելքում  գիշերվա մթության մեջ և գաղտնի կերպով  վայրէջք կատարում Իրաքում, կարելի է հասկանել, որ այս վնաստացումը որտեղից է սկիզբ առնում: Անկախ պահակազորի նկատմամբ Իրանի ժողովրդի ունեցած հարգանքից, իրոք ԱՄՆ-ի այդ քայլի պատճառը ո՞րն է: Առաջին հայացքից բոլորը համոզված են, որ պահակազորն է եղել Միջին Արևելքից ԱՄՆ-ի հեռացման և իսլամական համակարգում ահաբեկիչների ձախողման հեղինակն ու գործոնը: 

 

«Ջոմհուրի էլսմաի» օրաթերթ

Սաուդցի կործանիչների կողմից եմենցի աշակերտուհի սպանությունից հետո, Եմենը պահանջել է անկախ կոմիտե կյանքի կոչել ՝ սաուդցիների ոճրագործություններին վերահասու լինելու համար 

Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահը պահանջել է անկախ հանձնախումբ կյանքի կոչել ՝ եմենցի աշակերտուհու սպանության գործն վերահասու լինելու համար: Եմենցի աշակերտուհին զոհվել էր սաուդական կործանիչների հարձակման հետևանքով:

Ալհուսին թուիթերում գրել է.«Միջազգային կազմակերպություններից պահանջում ենք ստուգումներ անցկացնել տվյալ վայրում և պահանջում ենք վերահասու լինել ամերիկացիների, բրիտանացիների, սաուդցիների և նրանց դաշնակիցների գործած ոճրագործություններին»:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Նավթի նախարար .«Շարունակվում են Իրանի նավթային ու պետրոքիմիական արդյունաբերությունների արտահանումները»

Իրանի նավթի նախարարը չափազանց արդյունավետ է գնահատել իրանական անցյալ տարին , ասելով.«Չնայած բազմաթիվ խնդիրներին, շարունակվում են Իրանի նավթային ու պետրոքիմիական արդյունաբերությունների արտահանումները»:

 

«Էբթեքար» օրաթերթ

Իրանի ծովածոցերը վերականգնվում են

Մինչև վերջերս անհնար էր թվում Իրանի ծովածոցերի վերականգնումը, սակայն այսօր տեղի ունեցած ջրհեղեղներն առանց բյուջեի բացի ու կազմակերպական խոչընդոտների լուծել են այդ հարցը:

 

«Ջավան» օրաթերթ

Տուն առ տուն ՝ ջրհեղեղի դեմ

Ջրհեղեղի ժամանակ, ժողովրդի ջիհադական քայլերի արդյունքում, ժողովուրդը դիմակայել է այս աղետի հետևանքներին ու ավերածություններին : Գեներալ Սուլեյմանին խուզիսթանում հայտնել է , որ ոգևորված է այս սխրանքից: Անդրադառնալով սրբավայրերի պահապանների արած քայլերին, որոնք Սիրիա են գործուղվել, գեներալ Սուլեյմանին ասել է, որ Խուզիսթանի պաշտպանությունը համարվում է սրբավայրի պաշտպանություն:

 

yerkir.am

Դատարանն արգելել է ներգաղթյալների վերաբերյալ Թրամփի աշխատակազմի որոշումը

ԱՄՆ դատարանը երկուշաբթի դադարեցրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի այն որոշումը, ըստ որի՝ որոշ ներգաղթյալներ, որոնք ապաստան են խնդրել, պետք է սպասեն Մեխիկոյում իրենց գործի դիտարկմանը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցը մանրամասնում է, որ  այդկերպ դատարանը դադարեցրել է կառավարության` երկիր միգրանտների հոսքը կանգնեցնելու ծրագիրը:

Համաձայն Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատավոր Ռիչարդ Սիբորգի դատավճռի` որոշումն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը։ Դատական արգելքը կկիրառվի ազգային մասշտաբով։

Հավելվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավականին բուռն կերպով արձագանքել է դատարանի վճռին և իր թվիթերյան միկրոբլոգում գրառում կատարել. «Իններորդ շրջանային դատարանը պարզապես որոշել է, որ Մեքսիկան չափազանց վտանգավոր է միգրանտների համար։ Այնքան անարդար է ԱՄՆ-ի հանդեպ։ Վերահսկողությունից դուրս է»,-նշել է նա:

Ծրագիրը սկսվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կողմից հունվարին և միտված է սահմանին միգրանտների աճի դանդաղեցման իրականացմանը, որոնցից շատերը գալիս են Կենտրոնական Ամերիկայից։

Արդյունքում՝ անցյալ ամիս սահմանին հավաքված միգրանտների թիվը ռեկորդային է վերջին 10 տարիների համար:

 

168.am

ԱՄՆ-ը ԵՄ-ին նախազգուշացրել է եվրոպական ապրանքների վրա մաքսեր սահմանելու մասին

ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակը հրապարակել է եվրոպական արտադրության ապրանքների նախնական ցուցակը, որոնց արտահանումը Միացյալ Նահանգներ կհարկվի բարձրացված մաքսերով, եթե Եվրամիությունը շարունակի դրամատրել Airbus ընկերությանը։

«Մեր վերջնական նպատակը Եվրամիության հետ համաձայնության հասնելն է խոշոր քաղաքացիական ինքնաթիռների կառուցման՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ չհամաձայնեցված բոլոր լրահատկացումների դադարեցման շուրջը: Երբ ԵՄ-ն դադարեցնի այդ լրահատկացումները, ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսերը, որոնք սահմանվել են որպես պատասխան միջոցներ, կարող են չեղյալ հայտարարվել»,- ասված է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի՝ տարածված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ լրացուցիչ մաքսերի սահմանումը միտված է այն բանին, որ փոխհատուցվի այն 11 միլիարդ դոլարի տարեկան վնասը, որն ԱՄՆ-ը կրում է Եվրամիության կողմից Airbus-ի դրամատրումից: Մաքսերը կսահմանվեն Ֆրանսիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ապրանքների համար: Դրանց թվում են՝ խոշոր օդանավերը եւ դրանց համալրող մասերը, մի ամբողջ շարք սննդամթերքներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: