Մամուլի տեսություն 10.04.2019
Իրաի չորեքշաբթի օրվա մամուլը հիմնականում անդրադարձել էր ԱՄՆ-ի կողմից իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկվելու դեմ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և իսլամական խորհրդարանի ցուցաբերաց հակադարձումներին:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Պահապանների կորպուսի դեմ ԱՄՆ-ի քայլերն ապարդյուն են լինելու
Այաթոլլահ Խամենեին Պահապանների կորպուսը համարել է տարբեր դաշտերում թշնամու դեմ պատերազմի առաջին գծում ներկա կարևոր կառույց:
Պահակազորի օրվա առիթով, մեծարգո առաջնորդը հանդիպել է Պահակզորի անդամների ու նրանց հարազատների հետ: Նա պահակզորի հետ ԱՄՆ-ի թշնամանքի պատճառը համարել է հեղափոխության ու երկրի պաշտպանության գործում նրա առաջատար լինելու փաստը: «ԱՄՆ-ը և թշնամիները քառասուն տարի է , որ բոլոր միջոցները կիրառել են ԻԻՀ-ի դեմ, սակայն ոչինչ չեն կարողացել անել : Այսօր հեղափոխությունը և իսլամական համակարգը տարածաշրջանում ունեն բաց ձեռքեր».ասել է Նորին Վսեմություն առաջնորդը:
«Խորասան» օրաթերթ
Իրանի մեծ քայլերը տասը տոկոսանոց ուրան հարստացնելու համար
Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա սեմին , Իրանում շահագործման է հանձնվել լյարդի քաղցկեղի դեմ պայքարի նոր ռադիոդեղ: 114 այլ ձեռքբերումների կողքին, Նաթանզում կայացել է IR 6-ցենտրիուֆուգների քսանական շղթաների շնորհանդեսը: 6-ից 10-րդ սերնդի ցենտրիուֆուգերը կարող են ավելի ճշգրիտ կատարել ներկա սարքերից առանձնացման օպերացիան , ինչը միջուկային արդյունաբերությունում կարևոր ձեռքբերում է համարվում: Դա հստակ ու կտրուկ պատասխան է ՀԳՀԾ-ի պահպանման գործում եվրոպացիների թերացումներին : Ինչպես Իրանի նախագահն է ասել, ՀԳՀԾ-ի հարցում մեր համբերությունն էլ չափ ունի:
«Քեյհան» օրաթերթ
Պահակազորի մասին Թրամփի որոշման գնահատումը
Պահակազորի անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու ԱՄՆ-ի որոշումը, ինչպի՞սի կարևորություն ունի: Արդյոք դա լինելո՞ւ է Իրանի վնասին, թե՞ ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա դաշնակիցների: Իրանի հակազդեցությունն ինչպե՞ս է լինելու:
Պետք է տեսնել, թե ԱՄՆ-ն Իրանում ինչպի՞սի նպատականեր է ունեցել և արդյոք կարողացե՞լ է հասնել իր նպատակներին: Տնտեսական առավելագույն ճնշում ՝ Իրանում անհանդարտություններ առաջացնելու նպատակով և երկրին հարկադրել ՝ ուժի ցուցիչները հանձնելու նման արտոնությունն տալ և դառնալ կախյալ մի երկիր ՝ Արաբիայի և Բահրեյնի մակարդակին: Այս բոլորը եղել է ԱՄՆ-ի նպատակների ամբողջությունը: Թշնամու հայտարարած ամենալուրջ մտահոգությունը եղել է տարածաշրջանում Իրանի ներգործման ավելացումը: Թշնամին փաստորեն համոզվել է, որ պետք է դիմել տնտեսական միջոցներով Իրանի ժողովրդի դեմ տնտեսական քայլերի : Պետք է ասել, որ սա առերևույթ ռազմական հարց է թվում, սակայն իրականում, դա տնտեսական նպատակներ հետապնդող հոգեբանական պատերազմ է:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Իրանի նախագահի ներկայությամբ շահագործման են հանձնվել միջուկային արդյունաբերության ոլորտի 114 ձեռքբերումներ
ԵՄ-ը պատրաստ է առանց համաձայնագրի Brexit-ի
ԵՄ-ը պատրաստ է առանց համաձայնագրի Brexit-ի
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտարարել է, որ պատրաստ է առանց համաձայնագրի Brexit-ի: Այդ մասին հայտնում է Газета.ру-ն:
Նրա խոսքով` դեպքերի զարգացման այդ տարբերակը մտավախություններ չի առաջացնում, թեև նախընտրելի չէ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Բեռլին` Անգելա Մերկելի աջակցությունը Brexit-ի հետաձգման հարցում ստանալու համար: Այնուհետև նա կմեկնի Ֆրանսիա` Էմանուել Մակրոնի հետ հանդիպելու:
Ռուսաստանը պատրաստ է C-400 համալիրների նոր խմբաքանակ մատակարարել Թուրքիային
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնումը, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է եւ հնարավորություններ ունի ընդլայնելու ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ապրիլի 10-ին հայտարարել է, որ Անկարան կարող է շարունակել C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների գնումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իրեն Patriot համալիրների մատակարարումից:
«Ռուսաստանը պատրաստ է, Ռուսաստանն ունի համապատասխան հնարավորություններ, տեխնոլոգիական կոմպետենցիաներ եւ, իհարկե, Ռուսաստանը այդ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններ է փնտրում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ չի հրաժարվի C-400 համալիրների գնման պլաններից, եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակը երկիրը պետք է ստանա հուլիսին: ԱՄՆ-ը հայտարարում է, որ C-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ, պատժամիջոցներով է սպառնում դրանց հնարավոր ձեռքբերման համար, եւ քանիցս ասել է, որ կարող է հետաձգել կամ չեղարկել Թուրքիային F-35 սեփական նորագույն ինքնաթիռների վաճառքի գործընթացը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: