Մամուլի տեսություն 12.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106269-Մամուլի_տեսություն_12.04.2019
Իրանի մամուլի այսօրվա խորագրերը հիմնականում անդրադարձել էին Սուդանում տեղի ունեցած պետական հեղաշրջման և ԱՄՆ-ի կողմից իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսին ահաբեկիչ ճանաչելու մասին նորություններին:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 12, 2019 10:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.04.2019

Իրանի մամուլի այսօրվա խորագրերը հիմնականում անդրադարձել էին Սուդանում տեղի ունեցած պետական հեղաշրջման և ԱՄՆ-ի կողմից իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսին ահաբեկիչ ճանաչելու մասին նորություններին:

«Համշահրի» օրաթերթ

Հինգ դեմք, մեկ ճակատագիր

Հոսնի Մուբարաք, Մոամմեր Կադդաֆի, Ալի Աբդոլլահ Սալեհ, Զեյն Օլաբեդին Բին Ալի և Օմար Ալբաշիր: Սրանք Եգիպտոսի, Լիբիայի, Եմենի, Թունիսի և Սուդանի նախկին նախագահների անուններն են, որոնք արժանացել են միևնույն ճակատագրի և կործանվել են:

 

«Իրան» օրաթերթ

Նեթանյահուի տարած հաղթանակը սպառնալիք է Իսրայելի և պաղեստինի հարցի կարգավորման համար

Ամերիկացի սենատորը նշել է, որ Իսրայելի խորհրդարանական ընտրություններում նեթանյահուի հաղթանակը կարող է ի դերև հանել Իսրայելի ու Պաղեստինի հարցի կարգավորման համար երկու երկրային լուծման համար մնացած հուսյերը: Դայան Ֆայնըսթայնն ասել է.«Հրեականության ու ժողովրդավարության պահպանման համար Իսրայելի միակ ելքը ՝ անկախ Պաղեստին երկրի կազմավորման աջակցումն է: Հուսով եմ վերջին ընտրությունները չեն ոչնչացնելու խաղաղ լուծումների հետ կապված հույսերը»: 

 

«Համշահրի» օրաթերթ

Brexit-ի կիսամյա ժամկետի երկարաձգման մասին

Թերեզա Մեյին հաջողվել է եվրոպայի ղեկավարներից ևս վեց ամսյա ժամկետ ուզել: Սկզբում տարաձայնությունները մինչև հունիսի ավարտը Brexit-ի վերջնականացման հարցում էին: Կարելի է ասել, որ մինչև հոկտեմբերի 31-ը Brexit-ի –ամկետի երկարաձգումը դարձել է սարսափլի մղձավանջ նրանց համար, ովքեր դրական էին քվեարկել 2016 թվականի հանրաքվեի ժամանակ: Կիսամյա ժամկետի երկարաձգումը կարող է շահեր ունենալ երկու կողմերի համար: Առաջին հերթին դա Brexit-ի կողմնակիցներին թույլ է տալու պարզել Եվրամիությունից դուրս գալու եղանակը և դրա համար ժամանակ են շահելու: Միաժամանակ նրանց համար, ովքեր ցանկանում են վերադառնալ ԵՄ, այս ամիսները կարող են որոշիչ լինել: Brexit-ի երկարաձգումն իրականում դանդաղ մահվան հանգեցնող ժամանակավոր միջոց է: Մեյն այսպիսով բացել է թունավոր արկղը և դեռևս պարզ չէ, թե առաջիկա վեց ամիսներին ո՞ր խմբին է սպառնում թունավորման վտանգը: 

 

«Ֆարհիխթեգան»

Եվրոպացիների առաջին հակաիրանական քայլը

Հակաիրանական քայլի դիմելով, Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ այսուհետ հսկելու է իր երկրում աշխատող իրանցի ուսանողներին ու հետազոտողներին: Նպատակը ՝ հրթիռային տեխնոլոգիաներին առնչվող ինֆորմացիայի Իրանի փոխադրումը կանխելն է:

 

«Ջամե ջամ» օրաթերթ

Պահապանների կորպուսի խորհրդարանական հարցերով տեղակալ «Պահակազորի դեմ ԱՄՆ-ի քայլը չի ազդելու Իրանի ազգային անվտանգության վրա»

«Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրումը չի ազդելու Իրանի ազգային անվտանգության վրա: Պահակազորի համար ամուր երաշխիք է իսլամական խորհրդարանի ընդունած որոշումը».ասել է Մոհամմեդ Սալեհ Ջոքարը: Պահապանների կորպուսի խորհրդարանական հարցերով տեղակալի ասածով, խորհրդարանը հանրային կամքի արտահայտիչն է և կարևոր դեր ունի իսլամական հանրապետության համակարգում: «Պատգամավորները կարող են իրենց վավերացումներով օրինական երաշխիք ստեղծել մեր քայլերի համար».ասել է Ջոքարը և ավելացրել «Իսլամական խորհրդարանը բարձրաձայնել է Մահ Ամերիկային կարգախոսը և ցույց է տվել այս կապակցությամբ իր կամքը: Անկախ նախընտրություններից , պատգամավորները համարվում են որպես պաշտպանական կառույց Պահապանների կորպուսի աջակիցները»: 

 

panarmenian.net

Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել

Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել: Ընդդիմադիր Ժողովրդների ժողովրդավարական կուսակցությունը բողոք է հայտնել տեղական կառավարման մարմինների մարտի 31-ի ընտրություններում իր թեկնածուների հաղթանակի չեղարկման վերաբերյալ:

 

Ըստ կուսակցության ներկայացուցիչների, Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը «ծուղակ է պատրաստել»՝ արգելելով թեկնածուներին մանդատներ ստանալ, թեև նրանց պաշտոնապես թույլատրվել էր մասնակցել ընտրություններին:

 

Կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է կուսակցության ներկայացուցիչ Սարուխան Օլուչի մամուլի ասուլիսի տեսագրությունը, որտեղ նա հայտարարել է, որ ընտրահանձնաժողովը կուսակցության դեմ քաղաքական դավադրության մասնակից է, գրում է Deutsche Welle-ն:

 

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովն արգելել է պատգամավորական մանդատ ստանալ այն քաղաքական գործիչներին, որոնք կորցրել էին իրենց պաշտոնները արտակարգ դրության ժամանակ, որը հայտարարվել էր 2016-ի հուլիսին, երկրում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո: Եթե նրանք մեծամասնություն են ստացել, ապա նրանց մանդատը փոխանցվում է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին:

 

Ըստ Ժողովրդների ժողովրդավարական կուսակցության հաշվարկների, կչեղարկվի իր թեկնածուներից 8-ի մանդատը, որոնք հաղթել են առավելապես քրդաբնակ շրջաններում: Մանդատները հիմնականում կանցնեն Էրդողանի կուսակցության՝ ԱԶԿ-ի անդամներին:

 

Ժողովրդների ժողովրդավարական կուսակցությունն Էրդողանը համարում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության քաղաքական «շարունակությունը»:

 

168.am

Մեծ Բրիտանիան հրաժարվեց առանց գործարքի Brexit-ի դեպքում նախատեսված գործողությունների ծրագրից. The Guardian

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետի նոր հետաձգման կապակցությամբ, որը ապրիլի 11-ին հաստատվել է ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում, հայտարարել է հատուկ պայմաններում՝ ԵՄ-ի հետ գործարքի բացակայության դեպքում, գործողությունների ծրագրի չեղարկման մասին: Այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է The Guardian թերթը:

 

Ընդսմին Operation Yellowhammer անվանված ծրագրի իրագործման նախապատրաստման ծախսերը, ըստ հրատարակության տվյալների, արդեն գերազանցել են 1,5 մլրդ ֆունտ ստեռլինգը (գրեթե 2 մլրդ դոլար):

 

 

«Մենք հրաժարվեցինք օպերատիվ պլանից, եւ այդ որոշումն անհապաղ ուժի մեջ է մտնում»,-թերթը մեջբերել է նախարարների կաբինետի հայտարարությունը: Նման միջոցներ, ինչպես պարզ է դառնում հաղորդագրությունից, հետագայում կձեռնարկվեն «միայն համակողմանի քննարկումից հետո»:

 

«Որպես պատասխանատու կառավարություն, մենք ավելի քան երկու տարի պատրաստվում էինք այն բանին, որ նվազագույնի հասցնենք ամեն տեսակ խափանումները գործարքի բացակայության դեպքում»,-իր հերթին նշել է վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը: Սակայն վերջին իրադարձությունների լույսով, հատուկ միջոցների ընդունման ժամկետները, նրա խոսքով, վերանայվել են:

 

«Մենք այսուհետեւ էլ անհրաժեշտ բոլոր քայլերը կանենք» ծագող խնդիրները լուծելու նպատակով»,- հավաստիացրել է նա:

 

Ծրագրին համապատասխան, նախատեսվում էր Միացյալ Թագավորությունում մտցնել «օպերատիվ կառավարման» հատուկ համակարգ, որը կներառեր գրեթե 6 հազար մարդ: Այն կոչված էր կանխելու, մասնավորապես, պարենամթերքի, վառելիքի, ֆինանսական ոլորտում ռեսուրսների անբավարարությունը: Նրա աշխատակիցները սերտորեն կապված են արտակարգ հանգամանքներում, տվյալ դեպքում՝ առանց գործարքի Brexit-ի պայմաններում, երկրի կառավարմանը մասնակցող առաջատար նախարարությունների ու գերատեսչությունների հետ:

 

Դրանց թվում են՝ շրջակա միջավայրի պահպանության, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման, տրանսպորտի, ֆինանսների նախարարությունները եւ թագավորական հարկային-մաքսային ծառայությունը:

 

Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքեր 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ դուրս գալու մասին գրավոր ծանուցում տալուց երկու տարի անց: Քանի որ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը արգելափակված է մնում բրիտանական խորհրդարանում, որն արդեն երեք անգամ մերժել է այն, ԵՄ-ի գագաթնաժողովը մարտի 21-22-ին Լոնդոնին հետաձգում տրամադրեց մինչեւ ապրիլի 12-ը: Սակայն վարչապետ Մեյին չհաջողվեց գործընթացը դուրս բերել քաղաքական փակուղուց, ինչից հետո նա դիմեց Եվրամիությանը այդ ժամկետը երկարացնելու խնդրանքով: Ապրիլի 11-ին Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրին հանրակցության կազմից թագավորության դուրս գալու նոր ժամկետը՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: