Մամուլի տեսություն 13.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106303-Մամուլի_տեսություն_13.04.2019
Շաբաթ օրվա մամուլի գլխագրերից ՝ Իրանի ժողովուրդը ցույցերով հայտնել է իր աջակցությունն իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի նկատմամբ , ավարտվել է Սուդանում Օմար Ալբաշիրի 30-ամյա իշխանությունը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 13, 2019 13:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.04.2019

Շաբաթ օրվա մամուլի գլխագրերից ՝ Իրանի ժողովուրդը ցույցերով հայտնել է իր աջակցությունն իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի նկատմամբ , ավարտվել է Սուդանում Օմար Ալբաշիրի 30-ամյա իշխանությունը

«Քեյհան» օրաթերթ

Իրանի ժողովուրդը ՝ միաձայն պաշտպանում է Պահակազորին ՝ ԱՄՆ-ի դեմ

Իսլամական Իրանի ժողովուրդը տարբեր նահանգներում ուրբաթօրյա աղոթքից հետո մասնակցելով քայլարշավի, դատապարտել է է իսլամական հեղափոխության Պահապանների Կորպուսին ահաբեկիչ ճանաչելու ԱՄՆ-ի քայլը և հայտնել է իր ատելությունն ու զայրույթն այս կապակցությամբ:

Թեհրանում քայլարշավի մասնակիցները Թեհրանի համալսարանի մուտքի մոտ , դատապարտել են իսլամական հեղափոխության Պահապանների Կորպուսին ահաբեկիչ ճանաչելու ԱՄՆ նախագահի անխոհեմ ու անօրինական քայլը:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Բողոք Անվտանգության խորհրդին

ԻԻՀ ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին , բողոքելով իսլամական հեղափոխության Պահապանների Կորպուսին ահաբեկիչ ճանաչելու կապակցությամբ Վաշինգտոնի վերջին քայլի դեմ : Նամակներում ասված է, որ այս արկածախնդրության հետևանքների բոլոր պատասխանատվությունը կրելու են ԱՄՆ-ը և մի քանի դաշնակից պետություններ: «Ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքին, որ ԻԻՀ-ի զինված ուժերի պաշտոնական ճյուղերից ՝ Պահապանների կորպուսին ահաբեկիչ ճանաչելով, ԱՄՆ գործող կառավարության անօրինական ու վտանգավոր քայլի է դիմել».-ասված է Մոհամմեդ Ջավադ Զարիֆի նամակներում: 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Գարնանային ժողովրդավարություն Սուդանում

Տնտեսական խիստ ճգնաժամերից ամիսներ անց և կառավարության բանկային ու դրամական քաղաքականության ստվերում, Սուդանի ժողովուրդը դարձավ Աֆրիկյան մայրցամաքի ամենադժգոհ ժողովուրդներից մեկը: Թվում է, որ սուդանցիները ցանկանում են վերջ դնել այդ երկրում ռազմական մի քանի տասնամյա իշխանությանը: Սուդանի նախագահ Օմար Ալբաշիրը հինգշաբթի օրը բանակի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման, նաև ժողովրդական ցույցերի արդյունքում, զրկվեց իր պաշտոնից:

 

«Խորասան» օրաթերթ

Տիեզերքի ամենախորհրդավոր մարմնի լուսանկարը

Անցյալ շաբաթ լրատվամիջոցները ցնցեց մի լուսանկար: Այս լուսանկարի մասին նախկինում անորոշություններ կային: Բոլորն ասում էին, թե դա սև ու մութ էկրան ունի և այդտեղ ոչինչ հնարավոր չէ տեսնել: Event Horizon Telescope-ը (EHT, Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակ) սև խոռոչների ուսումնասիրությունների արդյունքում սենսացիոն բացահայտում է գրանցել, և ապրիլի 10-ին հնարավոր է հրապարակվի «սեւ խոռոչի» առաջին լուսանկարը։ Մինչ այս բոլոր այդ խոռոչի մասին ասում էին, թե դա ավելի շատ ֆանտազիա է, քան գիտական ոլորտի : 

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Իրանի նավթի արտահանումների ծավալները մոտեցել են մինչև պատժամիջոցների սահմանին

Նավթակիր նավերի ու նավիգացիոն աղբյուրներիս ստացած թվերը ցույց են տալիս, որ Իրանի նավթի արտահանումները բարելավել են և մոտեցել են մինչև պատժամիջոցների սահմանին: Այդ բարելավումը Չինաստանի և Հարավային Կորեայի կողմից կայուն պահանջարկի արդունքն է:

 

 

«Աֆթաբե Յազդ»

Աֆրիկայում սկսվել է բռնապետերի կործանման դոմինոն

 

 

168.am

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի Ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը:

 

yerkir.am

 Գրեթե 1,5 հազար փախստական մեկ օրում վերադարձել է Սիրիա

Գրեթե 1,5 հազար փախստական մեկ օրում վերադարձել է Սիրիա: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Այսպես` վերադարձել է 1 472 մարդ, որոնցից 384-ը` Լիբանանից, 1088-ը` հորդանանից:

Նշվում է, որ ներքին տեղահանվածներից բնակության մշտական վայր է վերադարձել 53 սիրիացի:

 

slaq.am

Ասանժին սպառնում է արտահանձնում ԱՄՆ-ին

Էկվադորի դեսպանատանը 82 ամիս անցկացնելուց հետո Վիքիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հինգշաբթի օրը բրիտանական ոստիկանության կողմից ուժի կիրառման միջոցով դուրս բերվեց շենքից: Նրան սպառնում է արտահանձնումը Միացյալ Նահանգներին:

Էկվադորը, որը բրիտանական ոստիկանությանը թույլատրել էր ձերբակալել Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիեն Ասանժին հայտարարում է, թե Ասանժը Լոնդոնում գտնվող իր դեսպանատանը խախտել էր փախստականի իր կարգավիճակի համար նախատեսված պայմանները եւ շարունակ միջամտել է այլ երկրների ներքին գործերին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, ասել է, թե ինքն ընդհանրապես ոչինչ չգիտի Վիքիլիքսի մասին, եւ որ այն իրեն չի էլ հետաքրքրել:

Սակայն հիշեցնենք, որ նա նախընտրական իր արշավի ժամանակ պարբերաբար է անդրադարձել Վիքիլիքսին, երբ այս կայքը հաքերային գործողություն էր իրականացրել իր մրցակից դեմոկրատների ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակագրության դեմ:

 Թրամփն այն ժամանակ հայտարարում էր. ‘’Ես սիրում եմ Վիքիլիքսը’’:

 2010 թվականին էր, որ այս կայքն ավելի քան 700 հազար փաստաթղթեր հրապարակեց, տեսագրություններ ու դիվանագիտական զրույցներ, որոնք վերաբերում էին Իրաքում ու Աֆղանստանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաեւ Գուանտանամոյի բանտում ահաբեկչության մեջ կասկածյալ անձանց տվյալների մասին:

 2012 թվականին Ասանժը ստիպված եղավ ապաստան որոնել, երբ Շվեդիայում նրա դեմ հարուցվեցին բռնաբարության մասին մեղադրանքներ: Նա կարծում էր, որ դրա արդյունքում իրեն ի վերջո կարտաքսեն Միացյալ Նահանգներ: 

‘’Երբ Վիքիլիքսը հայտնվում է վտանգի տակ, վտանգի տակ են դրվում նաեւ ազատ խոսքի մեր իրավունքը, հասարակության առողջ իրավիճակը’’, հայտարարում էր Ասանժը:

 

Միացյալ Նահանգները մեղադրում է Ասանժին ամերիկացի զինվորական Մենինգից ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մասին գաղտնի տեղեկություններ ստանալու մեջ:

Ինչպես իրավաբանական հարցերով փորձագետ Քարոլին Մալա Քորբինն է ասում, ‘’Երբ տեղեկատվություն ստանալու նպատակով ոտնահարվում են օրենքները, խախտվում է նաեւ ազատ խոսքի սկզբունքը: Սակայն, երբ հրապարակում եք տեղակություններ, որոնք անօրինական եղանակով ձեռք են բերվել այլոց կողմից, դա չի համարվում ձեր մեղքը եւ ձեր դեմ մեղադրանքները կարող են դիտվել որպես ազատ խոսքի ոտնահարում’’:

 Ասանժի աջակիցներն ասում են, որ նա պիտի օգտվի լրագրողներին տրված այդ իրավունքից:

 Հիմա Մեծ Բրիտանիայի դատավորները պիտի որոշեն, հանձնում են Ասանժին ԱՄՆ-ին, թե ոչ: