Մամուլի տեսություն 14.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106327-Մամուլի_տեսություն_14.04.2019
Իրանցի երիտասարդներն օգնել են ջրհեղեղից տուժածներին:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 14, 2019 07:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  14.04.2019

Իրանցի երիտասարդներն օգնել են ջրհեղեղից տուժածներին:

«Համդելի» օրաթերթ

Եվրոպայի նախապայմանը՝ Իրանի հետ համագործակցելու համար

Մայա Կասիանչիչ «Չենք միանալու Թեհրանի դեմ պատժամիջոցներին»

 

Անկասկած Եվրամիությունը չի ձգտում Իրանին պաշտպանելու դիմաց զոհել ԱՄՆ-ի նման երկրների հետ հարաբերություններում իր շահերը: Իրանի հարցում ԱՄՆ-ի պատժամիջոցներից եվրոպացի ներդրողներին պաշտպանելու համար, Եվրամիությունը պետք է նախ համոզվի, որ կարող է Իրանի հետ համագործակցության եզրեր գտնել և հասկանալ, Իրանն այլ հարցերում Եվրոպայի հետ համագործակցելու մտադրություն ունի՞ թե՞ ոչ: Եվրամիությունը երբեք պատրաստ չեղավ ՀԳՀԾ-ի շահերից Իրանի օգտվելու համար երաշխիքներ տալ: Ձգձգումներից հետո, եվրոպական ընկերությունները հեռացան Իրանից: Նման պայմաններում, թեև եվրոպացիները ներկայացրեցին տարբեր գաղափարներ, սակայն ի վերջո վերջում բավարարվեցին INTEX համակարգի գործադրմամբ: Այս համակարգը, չնայած նախկին պայմանավորվածություններին, դրամական փոխանակումները սահմանափակել է Ֆրանսիայով, Բրիտանիայով և Գերմանիայով և դառնալու է ենթահող ՝ սնունդ ու դեղորայք՝ նավթի դիմաց համակարգով առևտրի իրականացման համար:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Պահապանների Կորպուսի դեմ ԱՄՆ-ի քայլով, իրականացվում են սաուդական-սիոնիստական  ցանկությունները

 

ԱՄՆ-ում բնակվող իրանցիների խորհրդի նախագահը նշել է, որ Իրանի պահապանների կորպուսի դեմ ԱՄՆ-ի վերջին քայլը համարվում է Պոմպեոի և Բոլթոնի ռազմաշունչ քաղաքականությունների հետևանքով արված Թրամփի սխալ որոշումներից մեկը, որի հետևում կանգնած են Սիոնիստական ռեժիմն ու Սաուդյան Արաբիան: Այդ քայլն ԱՄՆ ապագա կառավարությանը պահելու է Իրանի հետ մշտական թշնամության մեջ  փակելու է դիվանագիտական ճանապարհները:

 

«Քեյհան» օրաթերթ

Երիտասարդներն ավելի ուժեղ ՝ քան ջրհեղեղը

 

Վերջին օրերին ջրհեղեղից տուժել են Իրանի շատ քաղաքներ: Ամենամեծ վանսը հասցվել է Խուզիսթան  նահանգին: Սակայն այստեղ երիտասարդների մարդասիրական ջիղն ավելի ուժեղ է գտնվել, քան ջրհեղեղը: Նրանք պատնեշներ են շարել և փորձել են սեփական թիկունքով ու ուսերով պաշտպանել քաղաքը և նրա բնակիչներին: Երբ կա հայրենասրիրություն , նշանակություն չունի թշնամու դեմ ես պայքարում , թե ՝ ջրի:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Անվտանգության խորհուրդը պահանջում է Սուդանում իշխանությունը հանձնել խաղաղ բնակիչներին


Արտակարգ և դռնփակ նիստում ԱԽ-ը պահանջել է Սուդանում իշխանությունը հանձնել խաղաղ բնակիչներին: Խորհրդի դիվանագետները վերտարածաշրջանային «Շարղ օլօսաթ» օրաթերթին հայտնել են, որ խորհրդի 15 անդամները շեշտել են Սուդանում իշխանությունը խաղաղ բնակիչներին հանձնելու անհրաժեշտությունը:

 

«Էբթեքար» օրաթերթ

Կիմ Չեն Ընի նոր պայմանները Թրամփի համար

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև ընթացիկ տարվա ավարտը ժամանակ ունի փոխել բանակցությունների հարցում իր դիրքորոշումը: Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ մինչև տարվերջ ժամանակ ունի բարյացակամորեն նստել բանակցության սեղանի շուրջ:

 

yerkir.am

Բելգրադում մասայական բողոքի ցույցեր են սկսվել Սերբիայի նախագահի դեմ ուղղված

 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիները բողոքի ցույց են սկսել երկրի խորհրդարանի դիմաց: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Երկրի տարբեր քաղաքներից բնակիչները եկել ու հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում` բողոքի ցույցին մասնակցելու համար: Խորհրդարանի շենքը շրջափակել են ոստիկանության զորքերը:

Վուչիչը ավելի վաղ հայտարարել էր. հույս ունի, թե բողոքի ցույցերը խաղաղ կանցնեն: Ցուցարարները համապատասխան վանկարկումներով պահանջում են Վուչիչի հրաժարականը: Սերբիայում բողոքի ցույցերը անց են կացվում ամեն շաբաթ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից սկսած:

 

168.am

2018 թվականից ի վեր տարբեր երկրներից վտարվել է Վրաստանի 5607 քաղաքացի

 

2018 թվականից մինչ օրս հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում տարբեր երկրներից վտարվել է Վրաստանի 5607 քաղաքացի, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Վրաստանի առաջին ալիքը վիճակագրական տվյալներ է խնդրել ներքին գործերի նախարարությունից: Միայն 2018 թվականի ընթացքում տարբեր երկրներից վտարվել է Վրաստանի 4566 քաղաքացի: Մինչեւ այս տարվա մարտը՝ 1041:

 

news.am

Թուրքիան «չի ձգի» ԱՄՆ պոտենցիալ պատժամիջոցները

 

Թուրքիան «չի ձգի» ԱՄՆ-ի պոտենցիալ պատժամիջոցները՝ կապված ռուսական Ս-400 համակարգերի հետ, եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաամերիկյան տրամադրությունների պատճառով չպետք է զոհաբերի երկրի տնտեսությունը։ Այս մասին թուրքական «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խորհրդատու Ջոն Սիթիլիդեսը։

«Եթե Թուրքիան պաշտոնապես գնա դեպի հետադիմություն, նա կարող է ստիպված վարկ վերցնել ԱՄՀ-ից, որպեսզի փրկի իր տնտեսությունը»,- ասել է Սիթիլիդեսը՝ հավելելով, որ անվերահսկելի արժեզրկումը, գործազրկությունը եւ լուրջ պարտքային ճգնաժամը թակում են Անկարայի դուռը։