ՀԳՀԾ-ի հարցով եվրոպացիները շատ են հետաձգում իրենց պարտավորությունների իրագործումը
Եվրոպացիները չպետք է մտածեն, թե Իրանը սպասելու է իրենց:
Նշելով, որ եվրոպացիները հեռու են իրենց պարտականությունների կատարումից, Իրանի արտաքին գործերի նախարարն INSTEX- ի հաստատումը Եվրոպայի կողմից նախնական քայլ է համարել ՀԳՀԾ-ի գործադրումն ապահովելու համար:
Այս հայտարարությունները վկայում են այն մասին դեռևս երկար ճանապարհ կա մինչև ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրոպայի խոստումների իրագործումը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Եվրամիությունը փորձել է ցույց տալ, որ բոլոր հարցերում ԱՄՆ-ի հետ համակարծիք ու համաքայլ չէ, սակայն գործնականում ընդունելի քայլ չի ձեռնարկել:
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ ԻԻՀ հետ կապված հարցերում Փարիզն ԱՄՆ-ի հետ համակարծիք չէ, սակայն նույն պահին ԱՄՆ-ի հետ միասին առաջ է քաշել Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցությունը:
Եթե Ֆրանսիան կամ եվրոպական այլ երկրներ փորձեն այսպես դիրքորոշվել և ԱՄՆ-ի հետ քայլ պահելով Իրանի հրթիռային պաշտպանական կարողությունը և միջուկայն խաղաղ ծրագիրը տարածաշրջանի կայունությունը խափանող ու մտահոգիչ ներկայացնել, Իրանը համապատասխան կերպով արձագանքելու է նրանց:
Երեկ Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիեբուին արտգործնախարարություն կանչելը ևս հստակ պատգամ էր պարունակում:
Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիեբուն կիրակի օրը իր հավատարմագրի պատճենը Զարիֆին փոխանցելուց ժամեր անց, կանչվել է ԱԳ նախարարություն:
Իրանական կողմը Ֆրանսիայի կառավարության բացատրությունն է պահանջել ԻԻՀ-յան կողմից անընդունելի բովանդակություն պարունակող Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի թուիթերյան գրառումների վերաբերյալ: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ հայտարարությունները Ֆրանսիայի կառավարության կողմից հաստատվելու դեպքում, պարզ կդառնա որ Ֆրանսիան դեմ է ՀԳՀԾ-ի նպատակներին ու կետերին: Այն ինչ պարզ է, Իրանը ձգտելու է ՀԳՀԾ-ի պահպանմանը, սակայն ոչ ամեն գնով և այնքան ժամանակ է մնալու այդ համաձայնության մեջ, քանի դեռ իր ազգային շահերին հակասող ոչինչ չլինի:
Իհարկե ՀԳՀԾ-ի հարցով շատ բան չի կարելի ակնկալել Եվրոպայից:
Իրանական նոր տարվա առաջին օրը, Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Պատմական փորձը և եվրոպացիների վարքերը ցույց են տվել, որ նրանցից կարելի է ակնկալել դավադրություն, դավաճանություն, թիկունքից հարվածել, սակայն չի կարելի ակնկալել օգնություն, անկեղծություն ու ընկերություն: ՀԳՀԾ-ի հարցում ևս եվրոպացիների պարտավորությունների և նրանց կատարած քայլերի միջև երկինք-գետին տարածություն կա»:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական մեխանիզմի ստեղծումը՝ անիմաստ դառը կատակի է նմանեցրել: