Մամուլի տեսություն 16.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106404-Մամուլի_տեսություն_16.04.2019
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը նահանջել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր դիրքորոշումից
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 16, 2019 12:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16.04.2019

ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը նահանջել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր դիրքորոշումից

 

«Էբթեքար» օրաթերթ

Մոհամմեդ  Ջավադ Զարիֆ.«Իրանի կողմից ուրանի հարստացման համար խոչընդոտ չկա»

 

Կիրակի օրը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչին հակադարձել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արուդի հայտարարությանը, նշելով, որ այդ կապակցությամբ պատասխանատվությունը պետք է կրի Փարիզ: Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ  Տիբոին, իր հավատարմագիրը նախագահին ու ԱԳ նախարարին հանձնելու օրը, ԱԳ նախարարություն է կանչվել: Հարցը սկսվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը Թուիթերում գրել էր, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, Իրանն ուրան հարստացնելու որևէ պատճառ չունի:

Ըստ փորաձգետների, թեև եվրոպացիներն առաջին քայլն արդեն արել են, գործադրելով  INTEX համակարգը, սակայն գործնականում Իրանն ականատես է եղել, որ նրանք չեն ցանկանում համագործակցել Թեհրանի հետ: Այս ընթացքում, ինչպես ՄԱԳԱՏԷ-ն է հայտարարել իր 14 զեկույցենրում, Իրանն ամբողջությամբ հարգել է  իր բոլոր հանձնառությունները:

 

«Ջավան» օրաթերթ

Իրանը հայտնվել է գիտություն արտադրող 15 երկրների ցուցակում

 

Տարբեր երկրների գիտական արտադրության վիճակագրական ցանցային կայքն այդ արտադրությունները դասակարգում է տարբեր ցուցիչներով՝ տարածաշրջանային հղումները, գյուտերի գրանցումները, մասնագիտական ցուցիչները և միջազգային հետազոտությունների ինֆորմատիվ ցուցիչները:

Ըստ դասակարգումների, Իրանը կարողացել է 2018 թ. առաջին կիսամյակում գրանցել ավելի քան 25,500 փաստաթուղթ և հայտնվել գիտություն արտադրող 15 երկրների ցուցակում:

 

«Քեյհան» օրաթերթ

Տարեկան 45 հազար ամերիկացի մահանում ՝ ապահովագրություն չունենալու պատճառով

 

Օբամա քեյր բուժապահովագրական օրինագծի չեղարկումից հետո, մեծացել է հիվանդության պատճառով մահացող ամերիկացիների թիվը: Կոնգրեսի օրենսդիրները 2017 թ.-ի մարտին վավերացրել են «Ամերիկացի բուժօգնությունների» օրենքը  որի առաջին հետևանքը եղավ Օբամա քեյրի օրինագծի երրորդ ընթերցմամբ չեղարկումը: Ըստ փորձագետների, նախագծի մյուս հետևանքն այն է լինելու, որ առաջիկա տարիներին ոչնչանալու է 23 միլիոն ամերիկացիների ապահովագրությունը:

 

«Արմանե էմրուզ» օրաթերթ

Թեհրանի բորսան ՝ ռեկորդակիր

 

Անցնելով նախորդ 200 հազար միավորը, Թեհրանի բորսան այսօր անցավ 201 հազար միավորի սահմանից: Թեհրանի արժեթղթերի բորսայի գործարքի սկզբից, կանխիկային ընդհանուր ցուցիչն աճեց և օրվա վերջում կարողացավ բարձրացնել իր նախորդ ռեկորդը: Անցյալ տարին պատմական էր Թեհրանի բորսայի համար: Շուկայի դրական վիճակագրական թվերը բարձրացան 195 հազար միավորով:

 

168.am

Եվրամիությունը մտադիր չէ արագացնել Brexit-ը. Յունկեր

 

Եվրամիությունը մտադիր չէ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) եւ կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով ընտրություններից առաջ ընթացիկ գումարման Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում, որն ընթանում է Ստրասբուրգում: Այն հեռարձակել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությունը մտադիր չէ դուռը ցույց տալ Մեծ Բրիտանիային: Եվրամիությունը չի արագացնելու Brexit-ը եւ պատրաստ է սպասել: Որոշումը պետք է ընդունի Լոնդոնը, որքան ավելի շուտ նա դա ընդունի, այնքան ավելի լավ»,-հայտարարել է Յունկերը:

«Մենք պատրաստ ենք առանց համաձայնագրի Brexit-ին, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Բայց մենք դրանից ամենեւին ոչ մի բան չենք շահի»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

ԵՄ-ի նստաշրջանում Յունկերը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եվրապատգամավորներին տեղեկացրել են ԵՄ-ի ապրիլի 10-ի գագաթնաժողովի արդյունքների մասին, որտեղ եվրոպացի ղեկավարները որոշում են ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ի հետաձգման հնարավորության մասին պայմանով, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 23-26-ին կանցկացվեն Եվրախորհրդարանի ընտրություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

slaq.am

Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

 

Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կտրամադրի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար։ Այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV-ին։

LVMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:

Նշվում է, որ ընկերությունների խումբը հայտարարել է 200 մլն եվրո ռեկորդային գումարի նվիրատվության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլ դը Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար: Բացի այդ, 100 մլն եվրո հատկացնելու մասին հաղորդել էր ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն։

Բացի այդ, Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսել: Օգտատերերին առաջարկվում է միանգամյա վճար կատարել կամ ամեն ամիս միջոցներ փոխանցել:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։