Մի խումբ երկրներ բողոքել են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ
ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության նպատակների շրջանակում ամենաշատ փորձն ունի այլ երկրների նկատմամբ տարատեսակ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Առևտրային, տնտեսական ու ֆինանսական տարբեր պատժամիջոցներ կիրառելու հարցում, 20-րդ դարում ԱՄՆ-ն տնտեսական պատերազմից առավելագույնս օգտվեց իր թշնամիների և մրցակիցների դեմ: Այդ պատժամիջոցներն իրականանում էին ԱՄՆ-ի քաղաքականություններին ու քայլերին ընդդիմանալու պատճառաբանությամբ:
Թրամփի վարչակազմը համոզված է,որ այլ երկրների վերաբերյալ իր նպատակների իրականացման համար ճնշումներ գործադրելը, հատկապես պատժամիջոցներ կիրառելը ազդեցիկ ու արդյունավետ գործոն է:
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելն ասել է.«Պատժամիջոցները ռազմակավարական միջոցներ են: Ներկայումս Միացյալ Նահանգները աշխարհի տարբեր երկրների դեմ 4190 պատժամիջոցներ է կիրառել, որից 580-ը՝ Ռուսաստանի դեմ»:
ԱՄՆ-ն շարունակում է միակողմանի պատժամիջոցներ կիրառել տարբեր երկրների դեմ, ինչը միջազգային լուրջ բողոքի առիթ է հանդիսացել: Ռուսաստանը,Չինաստանը, Իրանը, Սիրիան, Վենեսուելան, Կուբան,Բոլիվիան և Զիմբաբվեն համատեղ հաղորդագրություն են հրապարակել,որը երկուշաբթի ապրիլի 15-ի երեկոյան, Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի կողմից ընթերցվեց ՄԱԿ-ի տնտեսական-հասարակական խորհրդի նիստում: Այս երկրները դատապարտել են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները և այդ երկրի հետապնդած նպատակները:
Փաստաթղթում ընդգծվել է.«ԱՄՆ-ն միակողմանի տնտեսական սահմանափակող միջոցներ է կիրառում ոչ միայն այլ երկրներում օրինական իշխանությունները փոխելու նպատակով, այլև մտադիր է համաշխարհային շուկաները դարձնել իր մենաշնորհը»:
Պանկինը նշել է.«Մենք (բանաձևը ստորագրող երկրները) ցանկանում ենք մեր խոր մտահոգությունը հայտնել որոշ երկրների ,հատկապես ԱՄՆ-ի կողմից այլ երկրների դեմ տնտեսական սահմանափակող անօրինական ու միակողմանի միջոցներ կիրառվելու կապակցությամբ: Նման քայլերը հակասում են մինչև 2030 թվականը միջազգային հանրության կայուն զարգացման ծրագրի օրակարգին, միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Հաղորդագրությունը ստորագրած երկրների կարծիքով, ԱՄՆ-ի պատժամիջոցները անտեսում են արտաքին ու ներքին անկախ քաղաքականություն վարելու՝ երկրների իրավունքները: Մյուս կողմից մտահոգիչ է այն փաստը, որ ԱՄՆ-ն այդ պատժամիջոցները կիրառում է ոչ միայն այլ երկրներում օրինական իշխանությունների տապալման նպատակով, այլև մտադիր է հարվածել իր առևտրային մրցակիցներին և աշխարհի տնտեսական շուկաները դարձնել իր մենաշնորհը:
Թվում է, անհրաժեշտ է , որ բոլոր երկրները քննադատեն Միացյալ Նահանգներին որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության միակողմանի պատժամիջոցներ կիրառելու համար, որպեսզի Վաշինգտոնը ստիպված լինի վերանայել իր քաղաքականությունն այդ ոլորտում: Երկրները պետք է այս հարցում միասնական դիրքորոշում որդեգրեն: Որպես օրինակ, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ, որի դեմ հանդես եկան «4+1» խմբի անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, և եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, ինչպես նաև Եվրամիությունը :