Մամուլի տեսություն 17.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106439-Մամուլի_տեսություն_17.04.2019
Իսլամական խորհրդարանը կարևորել է ԱՄՆ-ի դեմ իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի դիրքի ամրապնդումը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 17, 2019 10:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  17.04.2019

Իսլամական խորհրդարանը կարևորել է ԱՄՆ-ի դեմ իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի դիրքի ամրապնդումը

«Մարդոմսալարի» օրաթերթ

Կտրականապես հովոնավորում ենք Պահակազորը ԱՄՆ-ի դեմ

Երեքշաբթի օրը իսլամական խորհրդարանը երկու նիստեր է գումարել ՝ առավոտյան և կեսօրից հետո Խորհրդարանի գումարման օրակարգային գլխավոր հարցը եղել է «Իսլամական հեղափոխության Պահակազորը որպես ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու դեմ փոխադարձ քայլ» նախագծի վավերացումը: Նախագիծն ընդունվել է բոլոր 204 պատգամավորների կողմ ձայնով:

 

«Քեյհան» օրաթերթ

Պոմպեո .«Փորձում ենք փոխել իսլամական հանրապետության էությունը»

 

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Տեխասի համալսարանում հրավիրված հանդիպմանը կրկնել է իր հակաիրանական անհիմն հայտարարությունները: «Մենք գործադրում ենք առավելագույն ճնշում ՝ ԻԻՀ-ի էությունը փոխելու նպատակով, որպեսզի վստահ լինենք, որ այդ ռեժիմը պարզ ասած, վերաբերվելու է նորմալ երկրի նման և չի փորձելու աշխարհով մեկ ահաբեկչություն տարածել»-ասել է  Պոմպեոն:

Նման անհիմն հայտարարությունն այնպիսի պայմաններում է արվում, երբ Իրանում իշխանափոխության համար ամերիկացիների պետայրերի երազանքն ունի 40-ամյա պատմություն և չնայած այս ընթացքում տարվող թաքուն ու անթաքույց ջանքերին ու հսկայական բյուջեներ ծախսելուն, հետախուզական ու ռազմական քայլերին, միակողմանի ճնշումների գործադրմանը, այդ ջանքերի արդյունքը եղել է ԱՄՆ-ի ձախողումը:
Այդ կապակցությամբ հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Չորս տասնամյակ առաջ ԱՄՆ-ի այս նույն վարձկանները բոլորին ավետում էին, որ վեց ամիս պետք է սպասել՝ իսլամական հեղափոխությունը տապալված տեսնելու համար: Անցան ժամանակներըև այդպես չեղավ: Ասում էին սպասեք մի տարի, այդպես չեղավ: Քառասուն տարի անց, իրենց ասած շիվը դարձել է հաստաբուն ծառ»:

 

«Խորասան» օրաթերթ

Բացվել է իրանական «Քոսար» ավիացուցահանդեսը

 

Երեքշաբթի օրը կայացել է ԻԻՀ բանակի օրվան նվիրված ավիաշքերթին մասնակցության նախապատրաստման բանակի օդուժի կործանիչների փորձնական փուլը: Փորձին մասնակցել են անցալ ամռանը շահագործման հանձնված իրանական «Քոսար» կործանիչները:

 

«Աֆթաբե Յազդ» օրաթերթ

Նոտր Դամը վառվեց

 

Նոտր Դամի պատմությունը կրկնվեց: Կրկին հրդեհ և կրկին այրման պատմություն: Հյուգոն երևի կանխատեսելով այս օրը, նման պատկեր է ստեղծել իր գրքում: Վառվեց 850 տարվա պատմություն:

 

panarmenian.net

Հայկական ծագումով միլիարդատերը կօգնի Նոտր Դամի վերականգնմանը

 

PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Վագների Օհանջանյանց), որը ինտերնետ ծանոթությունների Badoo ծառայության հիմնադիրն է, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:

«Նոտր Դամի հետ պատահած սարսափելի ողբերգության լույսի ներքո ես զգալի նվիրատվություն եմ անում տաճարի վերականգնման համար: Խոստանում եմ փոխանցել ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից Badoo-ի ստանալիք եկամուտների 100%-ը: Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,-գրել է Անդրեևն իր Instagram-ում:

Անդրեևը պատմել է, որ իմացել է փարիզյան ողբերգության մասին սոցցանցերից, անմիջապես լուրերն է միացրել: «Ինձ համար այդ իրավիճակը մեծ շոկ էր»,-ասել է նա, գրում է Forbes-ը:

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել միլիարդատեր Պինո, Առնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

 

armtimes.com

Ընդունվել է օրենքի նախագիծ. Ռուսաստանը սահմանափակում է համացանցը

 

ՌԴ Պետդուման երեքշաբթի ընդունել է ռուսաստանյան համացանցի «մեկուսացման» մասին օրինագիծ, որն անցել է երրորդ ընթերցմամբ: Ապրիլի 22-ին այն պետք է հաստատվի Դաշնային խորհրդի կողմից: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ին:

Ինչպես հայտնում է Ամերկայի ձայնը, երեքշաբթի օրը Ռուսաստանի Պետդումայի կողմից երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Համացանցի անվտանգ եւ կայուն գործունեության ապահովման մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթին կողմ են քվեարկել 307 պատգամավորներ, դեմ `68:

Օրինագծի հեղինակները պնդում են, որ այն անհրաժեշտ է այսպես կոչված «արտաքին սպառնալիքներից» պաշտպանվելու համար, օրինակ, եթե Ռուսաստանը հանկարծ որոշեն անջատել համաշխարհային ցանցից:

Այս դեպքում Ռոսկոմնադզորը կսկսի կառավարել համացանցային հոսքը հատուկ արգելափակող համակարգերի միջոցով`փաստորեն սահմանափակելով այն ներսում: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչպես է գերատեսչությունը պատրաստվում անել դա: Բացի դրանից, կստեղծվի ազգային դոմենների համակարգ:

Փաստաթղթի քննադատները, սակայն, համոզված են, որ ամեն ինչ արվում է, որ իշխանությունները կարողանան պաշտպանվել եւ վերահսկել տեղեկատվության հոսքը, օրինակ, եթե երկրում տեղի են ունենում զանգվածային անկարգություններ:

Ապրիլի 22-ին օրենքը պետք է հաստատվի Դաշնային խորհրդի կողմից, որից հետո այն կփոխանցվի նախագահին ստորագրության համար: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2019 թ. նոյեմբերի 1-ից: