Մամուլի տեսություն 19.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106506-Մամուլի_տեսություն_19.04.2019
Օրվա մամուլի գլխագրերում ուշադրություն էին գրավում Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի միջև կապի սկանդալային նորությունները:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 19, 2019 12:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19.04.2019

Օրվա մամուլի գլխագրերում ուշադրություն էին գրավում Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի միջև կապի սկանդալային նորությունները:

 

«Համշահրի» օրաթերթ

Մուլերը մանրամասնություններ է հաղորդել 2016 թ.-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին

 

ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերջապես հրապարակեց ԱՄՆ-ում 2016 թ.-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի կողմից միջամտությունների մասին քննիչ դատարանի զեկույցը: Ըստ այդ զեկույցի, արդարության իրականացման հարցում խափանումներում նախագահի անմեղությունն ապացուցող հստակ փաստեր չկան: Այնուամենայնիվ Թրամփը և նրա իրավաբանական թիմը դա հաղթանակ են որակել:

Զեկույցը 2016 թ.-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցով հատուկ քննիչ Ռոբերթ Մյուլլերի գլխավոր զեկույցի արտագրած ու գրաքննության ենթարկված տարբերակն է: Մյուլերի իրավաբանկան թիմը 22 ամիս է վատնել զեկույցը կազմելու համար: Զեկույցում կարդում ենք .«Հետաքննությունների ընթացքում չի հաջողվել հստակ պարզել, թե Թրամփը չի խափանել է արդարության իրականացումը: Եթե պարզվեր, որ նախագահը չի խափանել արդարության վերականգնումը, կհայտարարվեր այդ մասին: Սակայն հաշվի առնելով իրավաբանական նորմերը, չի հաջողվել հասնել նման արդյունքի»:

 

«Իրան» օրաթերթ

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համաձայնության են եկել Արաբիային ատոմային տեխնոլոգիաների վաճառքի հարցում

 

«Դեյլի բիսթ» կայքը հաղորդել է սաուդական միջուկային ծրագրում ներկայության համար ամերիկյան ընկերությունների նախագծերի մասին:

ԱՄՆ-ի միջուկային արդյունաբերական ընկերությունների ղեկավարներն ասել են, որ Դոնալդ Թրամփի կառավարությունը քայլեր է անում Ռիադին միջուկային տեխոնոլգիաների վաճառքի համաձայնագրեր կնքելու ուղղությամբ, սակայն այդ երկրի ատոմային էներգիայի բաժինը հետ  էմնացել Ռուսաստանի և Չինաստանի նման մրցակիցներից, մասնավորապես զարգացման և խոշոր նախագծերի ներկայացման առումով: Ուստի ամերիկյան ընկերությունների շահերն ապահովելու համար, փորձում են փոխարինել դրանց արտասահմանյան, այդ թվում հարավ կորեական ընկերություններով:

Զենքի վերահսկման հաստատության տնօրենի խոսքերով, Արաբիայի նման երկրների հետ միջուկային համագործակցությունը վտանգավոր է լինելու: Ամերիկյան ընկերությունները մտածել են հարավ կորեական միջուկային ընկերությունների հետ համագործակցելու մասին, քանի որ Արաբիայի հետ պայմանագրերի կանքումը մեծացնելու է ԱՄՆ կառավարության պարտականությունները: սաուդցիները և կորեացիները համոզված են, որ Ռիադի կողմից ձեռքբերվող տեխնոլոգիաներն ունենալու են Հարավ Կորեական ծագում , ուստի անհրաժեշտ չի լինելու, որ կորեացիները և սաուդցիները ստերագրեն ԱՄՆ ատոնային էներգիայի գործակալության կողմից ներկայացվող թիվ 123 համաձայնագիրը: Ամերիկյան ընկերությունների դերը սահմանափակվում է ռեակտորին ծառայություններ մատուծելով:

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Շվեյցարիան պնդում է Իրանի հետ բանկային կանալի վերաբացման վրա

 

Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն ասել է.«Շվեյցարիայի դեսպանը հայտնել է Իրանի և Շվեյցարիայի միջև բանկային ալիքի վերաբացման համար իր երկրի ցանկության մասին:  

 

 

yerkir.am

Ֆրանսիայում օդաչուները գործադուլ կանեն

 

Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է երկրի կառավարությանը մայիսին  մեկշաբաթյա գործադուլ իրականացնելու մտադրության մասին. հայտնում է РБК-Украина-ն:

Այն կտևի մայիսի 6-11-ը: Պատճառը օրենքն է, որը քննարկում է խորհրդարանը:

Օդաչուների արհմիությունը մտավախություն ունի, որ օրենքը իրենց կարող է միավորել այլ` ավելի խոշոր արհմիությունների հետ, ինչը «կխլացնի իրենց ձայնը», հատկապես` օդաչուների վերաբերյալ հարցերում:

Գործադուլը կարող է վերաբերել Ֆրանսիայում գործող բոլոր ավիաընկերություններին, ներառյալ` Air France, Aigle Azur, Corsair, XL Airways, Easy Jet և Vueling ընկերությունները:

 

168.am

ՄԱԿ-ը փախստականների տարհանում է սկսել Լիբիայից

 

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) փախստականների տարհանում է սկսել Լիբիայից՝ հակամարտության ասպարեզ դարձած երկրից ավելի քան 150 մարդու տեղափոխելով Նիգեր: Այդ մասին հայտնել է կազմակերպությունը: «ՓԳԿՎ-ն 163 փախստականների Լիբիայից Նիգեր է տարհանել առաջին նման չվերթի ընթացքում այն ժամանակվանից ի վեր, երբ երկու շաբաթ առաջ Լիբիայի մայրաքաղաքում բորբոքվեցին մարտերը:

 

yerkir.am

Ինչ են քննարկելու Պուտինը և Կիմ Չեն Ընը

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը  հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, տարածաշրջանային խնդիրներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ երեկ Կրեմլը հայտնեց, որ Պուտինը և Կիմ Չեն Ընը կհանդիպեն ապրիլի երկրորդ կեսին: