Եվրոպայի ավագ քաղաքական գործիչները դեմ են Մերձավոր Արեւելքում Թրամփի քաղաքականությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106510-Եվրոպայի_ավագ_քաղաքական_գործիչները_դեմ_են_Մերձավոր_Արեւելքում_Թրամփի_քաղաքականությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր, անվերապահորեն հովանավորում է Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2019 13:56 Asia/Tehran
  • Եվրոպայի ավագ  քաղաքական գործիչները դեմ են Մերձավոր Արեւելքում Թրամփի քաղաքականությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր, անվերապահորեն հովանավորում է Սիոնիստական ռեժիմին:

Նրա մոտեցումը արտացոլում է Թրամփի նվիրվածությունը սիոնիստներին: Մարտի 25-ին աննախադեպ քայլով նա ճանաչեց Իսրայելի օկուպանտ ռեժիմի ինքնիշխանությունը Գոլանի բարձրունքների վրա: Այս քայլը, որը լիովին հակասում է միջազգային իրավունքին եւ Գոլանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւերին, բախվել է աշխարհի շատ երկրների, այդ թվում՝ Եվրամիության լայնածավալ ընդդիմությանը:

Սիոնիստական ռեժիմի աջակցման համար Թրամփիի գործողությունների շարունակականությունը մեծ անհանգստություն է առաջացրել աշխարհում:

Այժմ շշուկներ են տարածվել այն մասին, որ Թրամփը մտադիր է սիոնիստական քաղաքավանները ևս միացնել Իսրայելին: Այս քայլն արժանացել է Նեթանյահուի գոհունակությանը: Միջազգային հանրությունը և Եվրամիությանը դեմ են Թել-Ավիվի և Վաշինգտոնի պահանջներին: Այս կապակցությամբ, Եվրամիության 37 ավագ քաղաքական գործիչներ համախոսական են ստորագրել, որով քննադատելով Թրամփի Միջին Արևելքի քաղաքականությունը, Եվրամիությանը կոչ են արել անկախ քաղաքականության վարել Պաղեստիմի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: 

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ուղվված նամակում, Զիգմար Գաբրիելը, Դեյվիդ Միլիբանդը, Ջաք Ստրավը Խավիյեր Սլանան և Եվրոպական երկրների մի շարք նախկին արտգործնախարարներ  և միջազգային ակտիվիստներ ևս կան: 

Քաղաքագետները կոչ են արել Եվրամիությանն ընդդիմանալ Դոնալդ Թրամփի Միջին Արևելյան տարածաշրջանի քաղաքականությանը: 

Համախոսականի ստորագրողները քննադատել են ԱՄՆ-ին, Երուսաղեմում Իսրայելի ինքնիշխանությանը ճանաչելու և պաղեստինցիներին պատկանող տարածքներում սիոնիստական քաղաքավանների կառուցման վերաբերյալ անտարբեր մոտեցման համար:

Առանց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղղակի և բացահայտ աջակցության, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չէր կարող նման քայլեր ձեռնարկել: ԱՄՆ-ն որ իրեն աշխարհի գերտերությունն է համարում, կարծում է, որ Սիոնիստական ռեժիմին հովանավորելով, կարող է ցանկացած գործողությոն իրականացնել: Սակայն աշխարհի, այդ թվում Եվրամիության ընդդիմությունը Թրամփի կողմից Իսրայելի օկուպանտ ռեժիմի ինքնիշխանությունը Գոլանի բարձրունքների վրա ճանաչելու կապակցությամբ, ցույց է տալիս որ աշխարհը դեմ է ԱՄՆ-ի միակողմանի քայլերին:

Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ միջազգային օերնքների համաձայն,  Եվրամիությունը չի ընդունում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձրունքների վրա: 

Այժմ տարբեր հարցերի ծուրջ մեծ ճեղք է առաջացել Վաշինգտոնի և Բրյուսելի միջև և եվրոպական շատ ավագ պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ ընդգծել են ԱՄՆ-ից անկախ քաղաքականության ընդունման անհրաժեշտությունը: