Մամուլի տեսություն 20.04.2019
Իրանի բանակի օրվա առիթով մեծ շքերթին մասնակցել են Իրանի արդիական զինտեխնիկաներ, այդ թվում «Քոսար» ինքնաթիռը:
«Քեյհան» օրաթերթ
Ոչ եք չի կարող հաղթել Իրանի բանակին, ոչ թշնամին, ոչ էլ ջրհեղեղը
Հինգշաբթի օրը Թեհրանում և այլ քաղաքներում կայացել է ԻԻՀ բանակային շտաբերի զորամիավորների շքերթը: Հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին, ԻԻՀ-ի բանակը տարբեր ոլորտներում փայլուն վկայական է ունեցել: Հակազրահային, հրետանային, ուղղաթիռային և այլ ոլորտներում ձեռքբերումներն այսօր Իրանին բերել են ինքնաբավություն, որն էլ իր հերթին մեծ դեր է ունեցել իսլամական Իրանի սահմանների պաշտպանության գործում: Բանակի ցամաքուժը տեղակայվել է երկրի արևմտյան ու հարավ-արևմտյան սահմաններում: Այս և մյուս հաջողությունները բանակի արձանագրած նվաճումների մի մասն են:
ԻԻՀ բանակը զգայուն շրջաններում մշտապես եղել է ժողովրդի կողքին, ինչպես նաև ջրհեղեղի ու աղետային օրերին: Վերջերս բանակն արել է ամեն ինչ՝ ջրհեղեղից տուժածներին օգնելու համար: ԻԻՀ բանակի ցամաքուժի տարբեր միավորները՝ սուզորդները, տեխնիկական ու ճարտարագիական, բուժական խմբերը մեծ ծառայություններ են մատուցել ժողովրդին: Այսպիսով բանակն ապացուցել է որ անհաղթահարելի է:
«Խորասան» օրաթերթ
ԿՀՎ-ի անվտանգության անբավարարությունը
ԿՀՎ-ի ղեկավարը խոստովանել է, որ Իրանին և Ռուսաստանին դիմակայելու համար անհրաժեշտ է շատ ժամանակ և գումար: Նրա խոսքերով, ԻԼԻՊ-ի և Ալ Ղաիդայի փոխարեն պետք է ավելի շատ կենտրոնանալ ԱՄՆ մրցակից պետությունների վրա: Միաժամանակ անվանգության նախարարը տեղեկացնում է Իմամ Զամանի ծառայողների և հակահեղափոխական 44 թիմերի և մոնաֆեղների հետ կապ ունեցող 116 թիմերի միջև բախումների մասին: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ ԿՀՎ-ն ձախողել է Իրանի առնչությամբ անվտանգության ծրագրերում, նամանավանդ, որ իրանցի նախարարը տեղեկացրել է նաև տարբեր երկրներում ԿՀՎ-ի 290 լրտեսների հայտնաբերման մասին:
«Արմանե էմրուզ» օրաթերթ
Մուլերի զեկույցը ՝ 2020 թ.-ի ընտրություններին Թրամփի օգտին է լինելու
Իր զեկույցում Մուլերը հայտնել էր, որ Թրամփի տարած հաղթանակում ռուսները ոչ մի դեր չեն ունեցել , սակայն կոնգրես տարված զեկույցն ամբողջությամբ պարզ չէր և ուներ մութ կողմեր: Մուլերը նախնական զեկույցում հայտնել էր, որ Ռուսաստանի հետ Թրամփի հարաբերությունների մասին անպարզություններ չկան: Սակայն նրա ասածները հնչում էին ի շահ Թրամփի: Վերջինս հայտարարեց, որ նման արտահայտություններ կատարողները եղել են նրա թշնամիները: կոնգրեսը ՝ մասնավորապես դեմոկրատական կուսակցությունը համոզված չէր, որ այդ սահմանափակ զեկույցը կարող է բացահայտել 2016 թ.-ի ընտրություններում Ռուսաստանի հավանական դերակատարությունը : Նրանք պահանջեցին ամբողջական զեկույց և անհրաժեշտության դեպքում արդարադատության նախարարը կարող է կցվել գործին , որպեսզի պարզ դառնան բոլոր անպարզությունները:
yerkir.am
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» ակցիան
Փարիզում մեկնարկել է «Դեղին բաճկոններ» շարժման ակցիաներից մեկը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից:
Դա արդեն նրանց բողոքի 23-րդ շաբաթն է: Այս շաբաթ Փարզիում նախատեսված է մի քանի ակցիա:
Երկրի իշխանություններն արգելել են ակցիայի մասնակիցներին Ելիսեյան պալատի և Աստվածամոր տաճարի մոտ ակցիա իրականացնել:
Նշենք որ բողոքի ալիքը սկսվեց բենզինի և վառելանյութի գների բարձրացման պատճառով, սակայն անգամ կառավարության զիջումներից հետո ակցիաները շարունակվում են:
yerkir.am
Սիրիան կօգտագործի բոլոր հնարավորությունները Ղրիմի հետ համագործակցության զարգացման համար
Սիրիան կօգտագործի բոլոր հնարավորությունները բարդությունների հաղթահարման և Ղրիմի հետ համագործակցության զարգացման համար: Այդ մասին ասել է Սիրիայի էկոնոմիակյի և արտաքին առևտրի նախարար Սամեր ալ Հալիլը. հայտնում է РИА Новости-ն:
«Որևէ կասկած չկա, որ երկու կողմերը հաստատուն կամք ունեն համագործակցությունը զարգացնելու համար: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի հաղթահարենք դժվարությունները, որոնք մեր ճանապարհին են: Մենք պետք է հանգենք մեր աշխատանքի դրական արդյունքներին»,-ասել է նա Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի հետ հանդիպման ժամանակ` Յալթայի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում: