Մամուլի տեսություն 21.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106566-Մամուլի_տեսություն_21.04.2019
Շնորհավորանքներ Իմամ Մահդիի ծննդյան տոնի կապակցությամբ
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 21, 2019 12:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  21.04.2019

Շնորհավորանքներ Իմամ Մահդիի ծննդյան տոնի կապակցությամբ

«Իրան» օրաթերթ

Շնորհավորանքներ Իմամ Մահդիի ծննդյան տոնի կապակցությամբ

 

Իսլամական Իրանը նշում է 12-րդ առաջնորդ Իմամ Մահդիի ծննդյան տոնը:

Հավատացյալ մուսուլմանները լուսավորում են տներն ու փողոցները և մեծ ոգևորությամբ նշում են Իմամ Մահդիի ծննդյան օրը:

 

«Ֆարհիխթեգան» օրաթերթ

Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Եվրամիությունից դուրս գալու համար կրկին  հանրաքվե անցկացնելուն

 

«Իրան» օրաթերթ

Սպիտակ տունը տեղեկացրել է Թրամփի և Հաֆթարի բանակցության մասին

 

Լիբիայի ազգային բանակի հրամանատարի և Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրերը տարածվելուց հետո, այդ երկրի բանակի խոսնակը հայտարարել է, որ հեռախոսազրույցը վկայում է ահաբեկչության դեմ պայքարի գործում բանակի կարևոր դերակատարության ու նշանակության մասին:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Խալիֆա Հաֆթարի հետ  հեռախոսազրույցի ընթացքում, Դոնալդ Թրամփը քննարկել է Լիբիայի ազգային բանակի հրամանատարի հսկողության տակ գտնվող ուժերի կողմից ահաբեկչության դեմ պայքարի համար արվող քայլերը:

Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշվել է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցում, Թրամփը բարձր է գնահատել Լիբիայի նավթային պաշարների անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի գործում Խալիֆա Հաֆթարի ունեցած մեծ դերակատարությունը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել քաղաքական ու ժողովրդավարական համակարգի հասնելու նպատակով Լիբիայում անցումային շրջանի համար համատեղ տեսակետների շուրջ:

Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող ուժերը ռազմական քայլեր են իրականացրել Լիբիայի մայրաքաղաքում , որտեղ տեղակայված են Լիբիայի միջազգայնորեն ճանաչված ուժերը:

 

«Ֆարհիխթեգան» օրաթերթ

Հակաիրանական քայլի դիմելով, Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է , որ այդ երկրում բնակվող իրանցի գիտնականներն ու ուսանողներն այսուհետ հսկողության տակ են լինելու: Նիդերլանդների կառավարությունը նաև հայտարարել է, որ այդպիսով նպատակ ունի կանխել հրթիռային տեխնոլոգիաների փոխանցումը Իրան:

 

tert.am

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

 

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին և կաշխատեն մինչև 20:00-ն:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անց էր կացվել մարտի 31-ին, սակայն ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ ոքի չէր հաջողվել ստանալ ձայների 50%-ից ավելին, ընդ որում՝ ամենաշատ ձայները հավաքել էր Զելենսկին՝ 30,24%, մինչդեռ Պորոշենկոն ստացել էր ընդհանուր քվեների 15,95%-ը:

Ապրիլի 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրությունների պաշտոնական արդյունքները, հայտարարել էր քվեարկության երկրորդ փուլի մասին:

Ընտրատեղամասերի փակվելուց հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն քվեաթերթիկների մշակման գործընթացը, իսկ ձայների հաշվարկի մասին տվյալները կտեղադրվեն և շարունակաբար կթարմացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ընդ որում՝ ԿԸՀ-ն պետք է ընտրությունների արդյունքների մասին պաշտոնապես հայտարարի մինչև սույն թվականի մայիսի 1-ը, իսկ Ուկրաինայի նոր նախագահը պաշտոնը կստանձնի մինչև հունիսի 3-ը:

 

slaq.am

Տրիպոլիի օդանավակայանը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով

 

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Օդանավակայանի շրջանում դաժան մարտեր են սկսվել: Զինված բախումներն ազգային համաձայնության կառավարության զինվորականների և Լիբիայի ազգային բանակի միջև բռնկվել են դեպի օդանավակայան տանող ճանապարհի մոտ, սակայն օդանավակայանը չի տուժել:

Նշվում է, հակամարտության երկու կողմն էլ հրետանային զենք և խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառում: Օդանավակայանն արդեն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել հակամարտող կողմերի միջև: Մինչև վերջերս այնտեղ վերահսկողություն էին իրականացնում Տրիպոլիի կառավարության զորքերը: