Մամուլի տեսություն 22.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106596-Մամուլի_տեսություն_22.04.2019
Շրի Լանկայում Յարության տոնին նվիրված միջոցառումների ժամանակ ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանագրով նշանակվել է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի նոր գլխավոր հրամանատարը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 22, 2019 09:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  22.04.2019

Շրի Լանկայում Յարության տոնին նվիրված միջոցառումների ժամանակ ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանագրով նշանակվել է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի նոր գլխավոր հրամանատարը:

«Իրան» օրաթերթ

Արյունալի տոներ

 

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական ութ պայթյունների պատճառով զոհվել ու վիրավորվել է 660 հոգի: Շրի Լանկայի երեք եկեղեցիներում, երեք հյուրանոցներում ու երկու այլ վայրերում տեղի ունեցած ութ պայթյունների պատճառով, Հարության տոնի միջոցառումները դարձել են արյունալի: Զոհվել է 207 հոգի, վիրավորվել են 450 ուրիշներ: Նման թվով զոհեր ու վիրավորներ Շրի Լանկայում ներքին պատերազմների ավարտից հետո դեռ չի եղել: Կառավարությունը երկրում պարետային ժամ է հայտարարել՝ բնակիչներին տալով 3 ժամ՝ բոլոր հասարակական նշանակության կառույցներից դուրս գալու և իրենց տներում փակվելու համար:

 

«Արմանե էմրուզ» օրաթերթ

Հոսեյն Սալամին նշանակվել է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի նոր գլխավոր հրամանատարի պաշտոնում

 

Իրանի առաջնորդի հրամանագրով գեներալ հոսեյն սալամին նշանակվել է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի նոր գլխավոր հրամանատարի պաշտոնում: Նա ստացել է նաև գեներալ-մայորի կոչում:

 

«Էբթեքար» օրաթերթ

Պակիստանի վարչապետը Իրան է ժամանել

 

Պակիստանի վարչապետ Օմրան Խանը ԻԻՀ նախագահ Հասան ռոհանիի հրավերով Իրան է այցելել: Նա սկզբում եղել է Մաշհադ քաղաքում և Իմամ Ռեզայի դամբարան ուխտի գնալուց հետո, այսօր Թեհրան է ժամանել:

Օմրան խանն Իրան է այցելում Պակիստանի վարչապետի պաշտոնում առաջին անգամ: Այցի կարևորությունը պայմանավորված է տարածաշրջանի իրադարձություններով ու զգայուն իրավիճակով, նաև երկու երկրի սահմանային անվտանգության հարցերը քննարկելու անհրաժեշտության հանգամանքով:

 

«Քեյհան» օրաթերթ

Դեղին բաճոկանավորներն ավելի վճռակամ են

 

Ֆրանսիայի ոստիկանությանը չի հաջողվել սարսափեցնել Դեղին բաճկոնավորներին: Բողոքի 23-րդ շաբաթը, բողոքարարները կրկին Փարիզի և այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը սպառնացել է, որ երկրի ոստիկանությունն իր 60 հազար ուժերին կցել է գործին ՝ շաբաթ օրվա ցույցերի անվտանգությունն ապահովելու համար: Այնուամենայնի, բողոքարարներն անտեսել են նախազգուշացումները և փողոց են դուրս եկել : Փարիզում ձերբակալվել է 249 բողոքարար :

 

«Աֆթաբե Յազդ»

Հյուսիսային Կորեայի դիվանագիտությունը

 

Թրամփի հետ բանակցությունը շարունակելու համար Հյուսիսային կորեան նախապայմաններ է սահմանել ՝ Պոմպեոն չպետք է մասնակցի բանակցություններին: Ի հարկե Պոմպեոն հակազդել է այդ պայմանին: Նա ասել է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում ինքն ունի պատասխանատվություն:

Հյուսիսային Կորեան այս նախապայմանով մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը ՝ շահել ժամանակ, երկրորդը ՝ ԱՄՆ պետայրերի միջև տարաձայնություն առաջացնել, երրորդը ՝ արտահայտել բանակցության իր ցանկությունը, սակայն ցուցադրել նախաձեռնություն և չորրորդը ՝  Պոմպեոյին լուսանցք մղելու դիմաց նոր արտոնություններ ստանալ:

 

panarmenian.net

ԱՄՆ-ն կարող է ամբողջապես արգելել նավթի ներմուծումն Իրանից

 

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կարող է ամբողջապես արգելել նավթի ներմուծումն Իրանից: Առաջինն այդ մասին հայտնել է The Washington Postը, հետագայում հաստատել են Reuters-ն ու Associated Press-ը: Ըստ վերջինիս, ԱՄՆ վարչակազմը նման որոշում է կայացրել ապրիլի 19-ին:

Մինչ օրս 8 երկիր ազատ էր Իրանից նավթ գնելու հարցում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը, Թուրքիան, Իտալիան և Հունաստանը: Նրանց համար կես տարով բացառություն էր արվել 2018-ի նոյեմբերին պատժամիջոցները սահմանելիս՝ մինչև մայիսի 2-ը: Սպիտակ տունը մտադիր չէ երկարացնել դրա գործողությունը, գրում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ էներգետիկ ռեսուրսների պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ֆանոն հրապարակել էր վարչակազմի կարծիքն այս հարցի վերաբերյալ. «Մեր նպատակն է որքան հնարավոր է արագ զրոյացնել Իրանի արտահանումը»: Այժմ Իրանից հումքի խոշոր ներկրողներն են Չինաստանն ու Հնդկաստանը: Իտալիան, Հունաստանն ու Թայվանը պատժամիջոցների սահմանումից ի վեր արդեն հրաժարվել էին իրանական նավթի ներկրումից:

Հակաիրանական պատժամիջոցների պարագայում բացառությունների չեղարկման հարցով զբաղվում է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը: ԱՄՆ-ն ուզում է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից:

Մինչ 2018-ի մայիսին սահմանած պատժամիջոցներն Իրանն արտահանում էր ավելի քան 2,5 մլն բարել նավթ օրական: 2019-ի ապրիլին արտահանումը չի գերազանցում 1 մլն բարելն օրական:

 

yerkir.am

Շրի Լանկայի մայրաքաղաք 1 հազար զինծառայող է ուղարկվել

 

Շրի Լանկայի բանակն ավելի քան 1 հազար զինծառայող է ուղարկել մայրաքաղաք Կոլոմբո` անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ երեկ երկրում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել` որոտացել է 8 պայթյուն: Զոհերի թիվը հասնում է 290-ի, կա 500 վիրավոր: