Վլադիմիր Զելենսկու հաղթանակը Ուկրաինայի նախագահական ընտրություններում և փոփոխությունների պահանջը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106602-Վլադիմիր_Զելենսկու_հաղթանակը_Ուկրաինայի_նախագահական_ընտրություններում_և_փոփոխությունների_պահանջը
Վերջին տարիներին Ուկրաինան լարված ժամանակաշրջան է անցկացրել: 2014-ի զարգացումները հանգեցրին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացմանը և Պետրո Պորոշենկոյի նախագահությամբ, արևմտամետ կառավարության իշխանության գալուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2019 13:47 Asia/Tehran
  • Վլադիմիր Զելենսկու հաղթանակը Ուկրաինայի նախագահական ընտրություններում և փոփոխությունների պահանջը

Վերջին տարիներին Ուկրաինան լարված ժամանակաշրջան է անցկացրել: 2014-ի զարգացումները հանգեցրին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացմանը և Պետրո Պորոշենկոյի նախագահությամբ, արևմտամետ կառավարության իշխանության գալուն:

Սա հանգեցրեց  Ուկրաինայի արևելքում  քաղաքացիական պատերազմի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության: Իսկ դա իր հերթին արտացոլվեց Ուկրաինայի նախագահական ընտրություններում, որի երկրորդ փուլը տեղի ունեցավ կիրակի, ապրիլի 21-ին: Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,17% ձայնով կիրակի օրն անցկացված նախագահական ընտրություններում հաղթելով,  ընտրվեց որպես երկրի նախագահ: 

Մինչդեռ Պորոշենկոն, շահելով ձայների միայն 25 տոկոսը պարտվեց մրցակցին: Այս ընտրություններում Պորոշենկոյի պարտությունն անսպասելի չէր: Պորոշենկոյի գործունեությունը շատ հաջող չեր: Նա չկարողացավ ոչ միայն լուծել Ուկրաինայի արեւելյան ճգնաժամը, այլև մեղադրվեց Ուկրաինան ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամից հեռացնելու հարցում տկարողության մեջ, իսկ նրա կառավարությունը՝ կոռուպցիայի մեջ: Պորոշենկոին  քննադատում են նաև նրա ավագ օգնականներից մեկի՝ ռազմական բյուջեում կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար: Այսպիսով, Վլադիմիր Զելենսկու նախագահ ընտրվելը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի ժողովուրդը  մերժում է Պորոշենկոյի վարած քաղաքականությունը և պահանջում է բարեփոխումներ իրականացնել այդ երկրում: Վերլուծաբանները համարում են, որ Պորոշենկոյի անկման հիմնական պատճառը հասարակության պայմանները բարելավելու և կոռուպցիայի դեմ պայքարում  նրա տարած ապարդյուն ջանքերն  են եղել: Զելենսկին շոումեն  է, առանց քաղաքական փորձառության և նրա ընտրությունը որպես նախագահ վկայում է այն մասին, որ Ուկրաինայի ժողովուրդը պահանջում է քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնել այդ երկրում, որը դիմագրավում է բազում ճգնաժամեր:  Զելենսկին մտադիր է վերականգնել իր երկրում խաղաղության գործընթացը՝ Ռուսաստանի մասնակցությամբ:Նա հայտարարել է, որ ժողովրդին չի հիասթափեցնի և Ռուսաստանի մասնակցությամբ, երկրում խաղաղություն կհաստատվի: Նա նաեւ նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդներին կոչ է արել ընտրել նոր ղեկավարներ: Մոսկվան դրական է արձագանքել Զելենսկու ընտրությանը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հայտնի շումեն Վլադիմիր Զելենսկու հաղթանակն արտացոլում է փոփոխություն  իրականացնելու Ուկրաինայի ցանկությունը:

Հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայի նոր նախագահը վերածնեց ներքին եւ արտաքին քաղաքականության  մեջ  փոփոխության հույսը: Զելենսկին, որին որոշ լրատվամիջոցներ անվանում են ուկրաինական Թրամփ, նոր քաղաքական գործիչ է և նրա ընտրվելը ցույց է տալիս այս երկրի ժողովրդի վրդովմունքը ներկա քաղաքական գործիչների հանդեպ:

Մասնավորապես, նա խոստացել է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ երկկողմ հակամարտությունները կարգավորելու և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: