Մամուլի տեսություն 23.04.2019
Վերնագրեր ՝ քաղված օրվա մամուլից Պակիստանի վարչապետը Թեհրան է այցելել, Իրանը և Պակիստանը համաձայնության են եկել սահմանային արագ արձագանքման ուժերի ձևավորման շուրջ, ԱՄՆ-ը չի թարմացրել Իրանից նավթ գնող ութ երկրների արտոնությունը
«Համդելի» օրաթերթ
Ն Վ առաջնորդ .«Հակառակ թշնամու կամքին, Իրանի և Պակիստանի հարաբերությունները պետք է ամրապնդվեն»
Այաթոլլահ Խամենեին ընդունել է Պակիստանի վարչապետին : Օմրան Խանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Իրանի առաջնորդը խորն է բնութագրել Իրանի և պակիստանի ժողովուրդների միջև առկա կապերը և շեշտել է.« Հակառակ թշնամու կամքին, Իրանի և Պակիստանի հարաբերությունները պետք է ամրապնդվեն»:
«Քեյհան» օրաթերթ
Թրամփի երազանքը և հարյուր դոլարանոց նավթի մասին շշուկները
Նավթ արտադրող երկրների դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերը շարունակվում են: Սպիտակ տունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է .«Դոնալդ Թրամփը որոշել է չթարմացնել Իրանից նավթ գնող ութ երկրների արտոնությունը»:
Սպիտակ տունը հայտարարելէ , որ այս որոշումն ընդունվել է Իրանի նավթի վաճառքը զրոյացնելու և եկամտային աղբյուրներին Իրանի հասանելիության դադարեցման նպատակով: ԱՄՆ Պետքարտուղարը նշել է.«Արաբիան և Էմիրությունները խոստացել են, որ փոխհատուցելու են համաշխարհային շոիկայում նավթի պակասորդը: Վերջին տեղեկությունների համաձայն, մեծ է հավանականությունը, որ այս տարի նավթի գինը բարձրանալու է և նույիսկ խոսվում է նավթի գինը հայուր դոլարի բարձրանալու մասին: Նավթի շուկան այս տարի սահմանափակումների առաջ է հայտնվել ՝ ՕՊԵԿ-ի արտադրման կրճատումների, Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների, նաև ԱՄՆ Շիլ նավթի արտադրման աճը նվազման պատճառներով:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Սիրիայի քուրդ ուժեի հետ խաղ է արվում Իրանի դեմ
Սիրիայի պետական աղբյուրներ հաղորդել են, որ այդ երկրի դեմոկրատական ուժերը ԱՄՆ-ի ղեկավարությամբ ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի աջակցությամբ , պատրաստվում են Սիրիայի արևելքում իրանական ուժերի զորակայանների վրա հարձակման համար:
Սիրիայի քուրդ ժողովրդական պաշտպանության զորամիավորների հրամանատարությանը կից աղբյուրը հայտարարել է, որ դեմոկրատ ուժերը ռազմական տեխնիկա են առաքում Սիրիայի Դեյր Ալ Զոր ՝ միջազգային կոալիցիոն ուժերի հետ միասին Իրանին կից ուժերի դեմ ռազմական օպերացիա իրականացնելու նպատակով:
«Խորասան» օրաթերթ
Սահմանային համաձայնություն ՝ արագ արձագանքման համար
Պակիստանի վարչապետի հետ հրավիրված մամուլի ասուլիսում, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը և Պակիստանը որոշել են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, սահմանում արագ արձագանքման ուժերի ձևավորել:
«Էբթեքար» օրաթերթ
Անորոշ իրավիճակ հյուսիսային Աֆրիկայում
2011 թվականի արաբական գարունից հետո Աֆրիկայի հյուսիսում անորոշություն է տիրում: Տարածքի երկրներում տիրող ռազմական կառույցը շարունակում է հակադրվել աշխարհազորայիններին իշխանության հանձնման, ազատ ընտրություններ անցկացնելու և ընտրյալ կառավարություն ձևավորելու պահանջներին: Բողոքների երկրորդ ալիք է սկսվել Ալժիրում, Սուդանում, Եգիպտոսում ու Լիբիայում, որոնք անցել են քաղաքացիական պատերազմի միջով: Իրավիճակն իսկապես անորոշության մեջ է , կամ էլ հետկուլիսյան դեպքեր են զարգանում , որոնք բերելու են համաշխարհային ուժերի հետ համաձայնությանը:
factor.am
Վաշինգտոնն այլևս արտոնություն չի տա իրանական նավթի ամենախոշոր գնորդներ հանդիսացող 8 երկրներին
Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման շրջանակներում Վաշինգտոնն այլևս արտոնություն չի տա իրանական նավթի ամենախոշոր գնորդներ հանդիսացող 8 երկրներին: Financial Times-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի ԱԳ նախարար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն: Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան: Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ներառվել էր ավելի քան 700 մարդ, կազմակերպություն ու ընկերություն, այդ թվում նաև հիմնական բանկերը, նավթ արտահանողներն ու առաքող ընկերությունները։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ փորձելու է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի: Սակայն ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ համաձայնել է ժամանակավորապես՝ 6 ամսով, 8 երկրների թույլ տալ շարունակել իրանական նավթի գնումները:
slaq.am
«ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է». Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։
«ԱՄՆ-ն միակողմանի որոշում է կայացնում։ Վաշինգտոնը բոլոր երկրներին ասում է դրա գինը դուք բոլորդ վճարեք։ ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է, երբ առաջարկում է աշխարհին, թե Իրանի փոխարեն որ երկրից պետք է նավթ գնել։ Ինչ է, դուք այդ երկրի անունից առուծախ եք անում»։
Թուրք նախարարը նկատել է տվել, որ ԱՄՆ-ն Իսրայելի պահանջով դեռ էլի թշնամություն է անելու Իրանի հետ և այդպիսով ավելացնելու է իրեն մերձեցած երկրների նավթի վաճառքի ծավալները:
Ավելի վաղ Financial Times-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես իրանական նավթի ներկրման սահմանափակումներ կկիրառվեն: