Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք նոր երանգներ ստացած ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունն արժանացել է Մոսկվայի խիստ քննադատությանը:
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է միջազգային ասպարեզում Վաշինգտոնի ներկա քաղաքականության շարունակման աղետալի հետևանքների կապակցությամբ:
ԱՄՆ-ին իրեն համարում է համաշխարհային գերտերություն, որը կարող է բռնի ուժով իր ցանկությունները պարտադրել մյուս երկրներին: Սակայն այսօր միջազգային մյուս ուժերը, ինչպես Ռուսաստանն ու Չինաստանը և աշխարհի տարբեր շրջաններում ԱՄՆ-ի հեգեմոնիայի ու տիրակալությանն ընդդիմացող երկրները լրջորեն դեմ են հանդես եկել այդ կողմնորոշմանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը մի հարցազրույցի ժամանակ, մտահոգություն հայտնելով տարածաշրջանային հակամարտություների վերաբերյալ, ասել է.«Մի անկախ երկրի ինքնիշխանության դեմ ուղղված արտաքին սպառնալիքի նորագույն օրինակը Վենեսուելան է,որը հայտնվել է ԱՄՆ-ի լայնածավալ միջամտությունների առջև: ԱՄՆ-ն աջակցում է Վենեսուելայի ընդդիմությանը և այդ երկրին սպառնում է ռազմական հարձակմամբ»:
Ռուսաստանի տեսանկյունից՝ ներկա ժամանակահատվածում ԱՄՆ-ի միջամտության վառ օրինակը Թրամփի վարչակազմի միջամտությունն է Վենեսուելայի ներքին գործերին: Վաշինգտոնը նպատակ ունի տապալել այդ երկրի ձախամետ կառավարությանն ու նախագահ Նիկոլաս Մադուրոյին և իշխանության բերել ընդդիմադիրների պարագլուխ Խուան Գուայդոյի գլխավորությամբ կառավարություն:
ԱՄՆ-ի հեգեմոնիային ընդդիմացող համաշխարհային բլոկը հովանավորում է Մադուրոյին: Այն դեպքում երբ ԱՄՆ-ն , եվրոպական երկրները և Լատինական Ամերիկայում Վաշինգտոնի դաշնակիցները Խուան Գուայդոյին են ճանաչում Վենեսուելայի նախագահ, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Թուրքիան, Մեքսիկան , Բոլիվիան ,Կուբան և մի քանի այլ երկրներ հայտարարել են, որ Մադուրոյին են ճանաչում որպես Վենեսուելայի օրինական նախագահ: Այդ երկրները խստորեն դեմ են Վենեսուելայում քաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ցանկացած ուժի կիրառմանը: Նրանք համոզված են,որ Վենեսուելայի դեմ ուժի կիրառումը աղետալի հետևանքներ է ունենալու:
Ռուսաստանի տեսանկյունից՝ Լատինական Ամերիկայում իր թշնամական ու միջամտողական քաղաքականության շրջանակում, Թրամփի կառավարությունը փորձում է քայլեր կատարել՝ Վենեսուելայի ձախամետ կառավարությանը թուլացնելու և վերջում տապալելու և այդ լատինամերիկյան երկրում աջամետ կախյալ կառավարություն իշխանության բերելու նպատակով:Այդ կողմնորոշումը հակասում է միջազգային օրենքին: ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը համոզված է,որ Վաշինգտոնը ցանկություն չունի բացահայտ ու ուղղակի ռազմական գործողություն իրականացնել Մադուրոյի դեմ , և մտահոգ է այն բանի համար, որ նման քայլը կարող է ոտքի հանել Վենեսուելայի գործող կառավարության թիկունքում կանգնած ժողովրդին և զայրացնել նաև Լատինական Ամերիկյաի մյուս պետություններին: Այնուամենայնիվ անցյալի փորձը ցույց է տալիս,որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է իր անօրինական նպատակների առաջմղման համար: ԱՄՆ-ի կիրառած միջոցներից են՝ հիբրիդային պատերազմը, գունավոր հեղափոխությունները, ընդդիմադիր աշխարհազորայիններին աջակցություն ցուցաբերելը և պատժամիջոցների կիրառումը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն Վենեսուելայի հետ կապված խախտում է միջազգային օրենքը:
Մոսկվան համոզված է,որ Կուբան և Նիկարագուան ԱՄՆ-ի միջամտությունների հետագա թիրախներն են լինելու: Այնուամենայնիվ ուժի կիրառումը պարզապես ավելի է միավորել ԱՄՆ-ի թիրախում գտնվող երկրների այդ թվում Վենեսուելայի ժողովուրդին՝ Վաշինգտոնի գերիշխանությանը դիմակայելու նպատակով: