Մամուլի տեսություն 24.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106671-Մամուլի_տեսություն_24.04.2019
ԱՄՆ-ի չի թարմացնելու Իրանից նավթ գնող երկրների արտոնությունները, ինչին հաջորդել է նավթի գների բարձրացումը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 24, 2019 12:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  24.04.2019

ԱՄՆ-ի չի թարմացնելու Իրանից նավթ գնող երկրների արտոնությունները, ինչին հաջորդել է նավթի գների բարձրացումը:

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Կառավարությունը ստացել է միջազգային շրջանակներում Պահակազորի դեմ ԱՄՆ-ի քայլի իրավաբանական հետապնդման պարտականություն

 

Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի Պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու  քայլին,  իսլամական խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ, կառավարությանը միջազգային շրջանակներում Պահակազորի դեմ ԱՄՆ-ի քայլի իրավաբանական հետապնդման պարտականություն են տվել:

Կառավարությունը պարտականություն է ունենալու միջազգային կազմակերպությունների ու տարբեր երկրների կառավարությունների հետ երկկողմ ու բազմակողմանի բանակցությունների օգնությամբ, իր առավելագույն ջանքերը բանեցնել ԻԻՀ պաշտպանական օրգանի ինքնիշխանական անձեռնմեխելիությունը խախտող Վաշինգտոնի այդ քայլը չեզոքացնելու համար:

 

«Քեյհան» օրաթերթ

Պոմպեո.«Գողանալը, ստելը և կեղծելը մեր հպարտությունն են»

 

Վերջին 200 տարիներին ԱՄՆ արտաքին քաղաքականությունը լի է եղել մյուս ազգերի թալանման, գաղութացման ու սպանության դեպքերով: ԱՄՆ-ը մշտապես փորձել է պատերազմ շղթայազերծելով , աշխարհում իրականացնել իր նպատակները և իր շահերն ապահովելու համար, չի զիջել ոչինչ և ոչ մեկին: Այս անօրինական շահերն ապահովելու հարցում իրենց դերն են ունեցել գործադիր մարմինը՝ Պենտագոնը, քաղաքական մարմինը՝ ԱԳ նախարարությունը և անվտանգության թևը՝ ԿՀՎ-ն: ԱՄՆ-ը մշտապես հայտարարել է, որ նպատակն արդարացնում է միջոցները և չվախենալով իր ոճրագործություններից, հպարտանում է իր քայլերով: Ուստի բնավ էլ տրամաբանական չէ նման կառավարության հետ բանակցության սեղանին նստելը: Ի՞նչպես կարող է ԱՄՆ-ի կառավարությունը, որը չի խղճում նույնիսկ իր վարձկաններին, հավատարիմ մնալ թշնամիների հետ կնքած համաձայնությանը: Վերջերս Պոմպեոն պարծանքով հայտարարեց .«Գողանալը, ստելը և կեղծելը մեր հպարտությունն են»:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Կոտրվեց նավթի գների ռեկորդը

 

Երեքշաբթի օրը  նավթի գները հասան 2019 թ.-ի ռեկորդային մակարդակի: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ մայիսն դադարեցվելու են Իրանից նավթ գնող երկրների արտոնությունները: Բրենթի նավթի ամեն բարելի գինը հասավ 74.40 դոլարի, իսկ այսօր այն հատել է 74.52 դոլարի սահմանը: ԱՄՆ-ն Իրանի նավթ գնորդներից պահանջել է մինչև մայիս ամիսը դադարեցնել գնումները, հակառակ դեպքում, պատժամիջոցների մեջ են ընդգրկվելու:

 

«Խորասան» օրաթերթ

Թեհրանի գրքի ցուցահանդեսի կարգախոսն է «Ընթերցանությունը կարողություն է»

 

Երեքշաբթի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարի և այլ պաշտոնյաների ներկայությամբ մեկնարկել է Թեհրանի գրքի 32-րդ ցուցահանդեսը: Այս ցուցհանդեսին մասնակցել են 2400 ներքին և 800 արտասահմանցի հրատարակիչներ, որոնք ուղղակի կամ անուղղակի ներկա են եղել այս մշակութային միջոցառմանը: Ցուցահանդեսը զբաղեցնում է 110 հազար քառակուսի մետր տարածք:

 

yerkir.am

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունները նախապատրաստվել են 7-8 տարի»

 

Շրի Լանկայի բանակի նախկին հրամանատար, տարածաշրջանային զարգացման նախարար, ֆելդմարշալ Սարաթհ Ֆոնսեկան հայտարարել է, որ կիրակի տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները նախապատրաստվել են 7-8 տարի. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ որոտացած 8 պայթյունի հետևանքով զոհվել է 359 մարդ: Ձերբակալվել է 60 անձ:

Երեկ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

panarmenian.net

Կիմ Չեն Ինը Ռուսաստան է ժամանել

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Ռուսաստան: Ապրիլի 24-ի վաղ առավոտյան նրա զրահապատ գնացքը հատել է ՌԴ հետ սահմանն ու կանգ առել Խասան կայարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Պրիմորյեի վարչակազմում իր աղբյուրի վրա հղումով:

Կիմ Չեն Ինն առաջին անգամ է այցելում Ռուսաստան:

Ապրիլի 25-ին Վլադիվոստոկում կայանալու է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը և երկկողմ հարաբերությունները: