Մամուլի տեսություն 25.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106707-Մամուլի_տեսություն_25.04.2019
Իրանի մեծարգո առաջնորդը հակադարձել է Իրանի նավթարդյունաբերության դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքներին: Օրվա մամուլի գլխավոր վերնագրերն անդրադարձել էին այս հարցին:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 25, 2019 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  25.04.2019

Իրանի մեծարգո առաջնորդը հակադարձել է Իրանի նավթարդյունաբերության դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքներին: Օրվա մամուլի գլխավոր վերնագրերն անդրադարձել էին այս հարցին:

«Համդելի» օրաթերթ

Այաթոլլահ Խամենեի .«Նավթի հարցում ԱՄՆ-ի սադրանքներն անպատասխան չեն մնալու»

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, հազարավոր աշխատավորների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանի նավթային ոլորտի դեմ ուղղված նավթի  ԱՄՆ-ի դավերն անպատասխան չեն մնալու:

Աշխատավորական տոնին ընդառաջ, ԻԻՀ առաջնորդն ընդունել է հազարավոր աշխատավորների: Հանդիպմանը մեծարգո առաջնորդը ջիհադական ու անդադար աշխատանքը համարել է դիմադրողական տնտեսության նպատակների իրականացման գլխավոր գործոնը և կարևորելով աշխատանքային անվտանգությունն ասել է .«Թշնամին կենտրոնացել է տնտեսական ճնշումների միջոցով Իրանի ժողովրդին ծնկի բերելու ծրագրի վրա: Սակայն պետք է իմանա, որ այս ժողովուրդը երբեք չի ընկրկելու և պատժամիջոցները հնարավորությունների վերածելով, անպատասխան չի թողնելու ԱՄՆ-ի դավերը»:

 

«Քեյհան» օրաթերթ

Թրամփի չկշռադատված քայլի հետևանքով, ԱՄՆ-ում բենզինի գները բարձրացել են

 

Սպիտակ տունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Թրամփի որոշմամբ, Իրանից նավթ գնող երկրների արտոնությունները չեն երկարաձգվելու: Ըստ այդ հայտարարության, որոշումն ընդունվել է Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու և ԻԻՀ-ին իր գլխավոր եկամուտներից զրկելու նպատակով :

ԱՄՆ-ի այս որոշման հետևանքը դարձավ այդ երկրում բենզինի գների բարձրացման պատճառը: Վերլուծաբանների համոզմամբ, Սպիտակ տան վերջին որոշումն է գների բարձրացման պատճառը: «Օ բերյան» ընկերության ապրանքային ստրատեգ ՝Ֆիլիպ Ստերիբլի խոսքերով, բենզինի գները բարձրանում են աննախադեպ տեմպերով: Տնտեսագետ Կարլ Բավերն ասել է.«Ականատես ենք Կալիֆորնիայում բենզինի գների սարսափելի աճի: Դրանք մոտենում են հինգ դոլորի սահմանին»:  

 

«Խորասան» օրաթերթ

Արաբիայում շիաները զանգվածային մահապատժի են ենթարկվում

 

Բեն Սալմանը կրկին մահապատժի է ենթարկել շիաներին: Մի ոճրագործություն, որն ըստ «Ռաշա թուդեյ»-ի Արաբիայում շիաների ամենամեծ զանգվածային մահապատիժն է համարվում : Մեկ օրում երկրի 37 քաղաքացի մահապատժի է ենթարկվել՝ հանրային անվտանգությունը խախտելու և ցեղախմբային պառակտումներ առաջացնելու մեղադրանքով: Մահապատժի ենթարկվածներից 33-ը եղել են շիա մուսուլմաններ և հոգևորականներ , որոնք բնակվում են Շարղիա տարածքում:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Մենք և՛ պաշտպաններ ենք, և՛ պատրաստ բանակցության

 

ԻԻՀ նախագահն ասել է .«Այսօր թշնամուն դիմակայելուց բացի այլ ելք չկա: Վերջին 40 տարիներին ամերիկացիներն ամեն օր նոր դավեր են հյուսել Իրանի ժողովրդի դեմ, սակայն մշտապես պարտվել են և երբեք չեն հաջողելու»:

 

yerkir.am

ՌԴ-ի հետ համագործակցությունն անհրաժեշտ է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար. Կիմ Չեն Ըն

 

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգանում են, և դա բխում է երկու պետություններից յուրաքանչյուրի շահերից ու անհրաժեշտ է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք ռուս-կորեական հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու կամք ունենք»,- ասել է  նա` հավելելով, որ կորեացի ժողովուրդը հպարտ է Ռուսաստանի նման հարևան ունենալու համար:

Հիշեցնենք, որ այսօր Վլադիվոստոկում կայացել է Պուտին-Կիմ Չեն Ըն տետ ա տետ հանդիպումը, ինչից հետո` ընդլայնված կազմով հանդիպում:

Կիմ Չեն Ընն արդեն լքել է հանդիպման վայրը:

 

 

panarmenian.net

Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել

 

PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Շրի Լանկայի ամենամեծ քաղաք Կոլոմբոյի արվարձան Պուգոդում: Այդ մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն: Ըստ նրա, պայթյունը տեղի է ունեցել ամայի վայրում, դատարանի շենքի հետին մասում:

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան, գրում է «Վեդոմոստին» NDTV-ի վրա հղումով:

Կապ ունի արդյոք նոր միջադեպը ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների շարքի հետ, ոստիկանությունը չի նշում: Պատասխանատվությունը պայթյունի համար ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: Ահաբեկչությանը զոհ է գնացել 359 մարդ, որից 39-ն՝ օտարազգի: Եվս 500 մարդ տուժել է:

Ինչպես հայտնում է CNN-ն իր աղբյուրների վրա հղումով, ահաբեկիչներից երկուսը՝ Իսմաթ Ահմեդ Իբրահիմն ու Իլհամ Ահմեդ Իբրահիմը, համեմունքների վաճառքով զբաղվող մեծահարուստ, Ishana Exports ընկերության հիմնադիր, Մոհամեդ Իբրահիմի որդիներն են:

Շրի Լանկայում արտակարգ դրություն է հայտարարվել, պարետային ժամ է գործում, քանի որ դեռևս կա նոր հարձակումների վտանգ: