Մամուլի տեսություն 26.04.2019
Էրդողանը հակադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին հայերի կոտորածի նկատմամբ երկրների դիրքորոշումներին: Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը կարող է նավթ վաճառել:
«Ջամե ջամ» օրաթերթ
Իրանը ոչ մի երկրի թույլ չի տալու փոխարինել շուկայում իր նավթին
ԻԻՀ ԱԳ նախարարությունը դատապարտել է ԻԻՀ-ի նավթի արտահանծումների արգելքը պաշտպանելու Արաբիայի և Բահրեյնի կողմնորոշումը՝ այն ԱՄՆ-ին կուրորեն հետևելու փորձ որակելով: ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հիշյալ երկրները չեն գիտակցում այդ կողմնորոշման հետևանքները : Իրանը ոչ մի երկրի թույլ չի տալու փոխարինել շուկայում իր նավթին:
Արաբիան և Բահրեյնը կողմ են արտահայկտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթի վաճառքի արգելքին և խոստացել, որ կլրացնեն շուկայում իրանական նավթի պակասը:
«Համշահրի» օրաթերթ
Թրամփը հակադարձել է Հայոց կոտորածների մասին Թրամփի խոսքերին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին 1915 թվականի եղեռնի մասին Թրամփի հայտարարությունները կատարվել են հայերի ասածների հիման վրա և անվավեր են: Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունում ասված է.«Պատմության խեղաթյուրումը կատարվում է ներքին քաղաքականության նկատառումներով և ընդունելի չէ»: Թուրքիայի ԱԳ նախարարությունը պահանջել է պատմական համատեղ հանձնաժողով կյանքի կոչել ՝ 1915 թ.-ի ապրիլի 24-ի դեպքերը քննարկելու համար: ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին ունեցած ելույթում, 1915 թվականի դեպքերն անվանել է «Մեծ աղետ» և «Զանգվածային վատագույն ոճրագործություն»:
«Իրան» օրաթերթ
Թրամփ .«Սատարելու ենք Տրիպոլիի վրա Հաֆթերի ռազմական օպերացիան»
Ամերիկացի պետայրերի տեղեկացմամբ, Խալիֆա Հաֆթարի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԱՄՆ նախագահը շեշտել է.«Վաշինգտոնը պաշտպանում է ՄԱԿ-ի կողմից հովանավորվող կառավարության կործանման համար Լիբիայի մայրաքաղաքի դեմ հարձակումը»:
«Էըթեմադ» օրաթերթ
Իրանը նավթի լավ երկիրն է
Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար կազմի անդամ Մոհամմեդ Ջավադ Ջամալին ասել է.«Իրանն ունի պատժամիջոցները շրջանցելու հմտությունը: Մենք նավթի լավ վաճառողներն ենք: Կան լավ երկրներ ՝ մեր նավթը գնելու համար և կան լուծումներ՝ պատժամիջոցները շրջանցելու համար»:
Ջամալին հավելել է.«Երկրի խնդիրներից մեկն էլ նավթի վաճառքից կախված բյուջեն է: ԱՄՆ-ը չարաշահել է այս փաստը և ամեն անգամ, երբ ցանկանա թշնամություն անել, այդ հանգամանքն օգտագործելու է որպես աքիլեսյան գարշապար»:
«Համշահրի» օրաթերթ
Էմիրությունները դարձել է Աֆրիկայից ոսկու մաքսանենգման կենտրոն
Էմիրությունները տարեկան միլիարդավոր դոլարների ոսկի է մաքսանենգում Աֆրիկայից , այնուհետև այն ուղարկում է Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ: Էմիրությունների մաքսային ծառայության զեկույցները ցույց են տալիս, որ այդ երկիրը 2016 թ.-ին 15 միլիարդ 100 միլիոն դոլարի ոսկի է երկիր ներկրել: Աֆրիկյան երկրները բողոքում են ոսկու մաքսանենգման դեմ և մշտապես հայտնել են իրենց դժգոհությունը:
168.am
Թեհրանը կասկածում է շուկայում իրանական նավթը փոխարինելու Աբու-Դաբիի և Էր- Ռիադի կարողությանը
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները՝ խոստանելով փոխհատուցել իրանական նավթի պակասը շուկայում: Նախարարի համապատասխան կարծիքը ապրիլի 26-ին հաղորդել է IRNA գործակալությունը։
«Որքան հասկանում եմ՝ այդ երկրները չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները: Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի խոստումներն ինչպե՞ս կկարողանան փոխհատուցել իրանական նավթի վակուումը համաշխարհային շուկայում»,-ասել է Զանգանեն: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, որոնք հարվածում են նավթի ոլորտին, «բլեֆ չեն, այլ թշնամանքի շատ խիստ դրսեւորում Իրանի նկատմամբ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին իր հերթին իրանական նավթը փոխարինելու Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի պատրաստակամությունը համարել է «ագրեսիայի ակտ Իրանի ժողովրդի դեմ»: «Այս երկու երկրները չեն կարող չհասկանալ, որ Թրամփը իր թշնամական քաղաքականությունը վարելու է եւս ընդամենը մեկ-երկու տարի: Իսկ մենք նրանց մշտական հարեւանն ենք տարածաշրջանում»,- Վայեզիի խոսքը մեջբերում է Shana գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Պուտինն ուզում է Էրդողանին Ղրիմ տանել. ԱԳՆ-ն պետք է ձևաչափը մշակի
PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ԱԳՆ-ին մշակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան հնարավոր այցի ձևաչափը:
Ինչպես ասվում է Կրեմլի հրապարակած հանձնարարականների ցանկում, Թուրքիայի նախագահին կարող են ընդունել Ղրիմում՝ Սիմֆերոպոլի մզկիթի բացման արարողության շրջանակում: