ՄԱԿ-ի զեկույցը՝ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի շրջափակման մահաբեր հետևանքների մասին
ԱՄՆ-ն Բարաք Օբամայի նախագահության շրջանից պատժամիջոցների է սահմանել Վենեսուելայի դեմ: Այս գործընթացը սրվել է Դոնալդ Թրմափի նախագահության օրոք: Այս պատժամիջոցները, որոնց մեջ ներառված են նաև Վենեսուելայի դեմ նավթային շրջափակումները, ողբալի հետևանքեր են ունեցելթողել Լատինական Ամերիկայի այդ նավթաշատ երկրի ժողովրդի կյանքի վրա:
Այս կապակցությամբ իր վերջին զեկույցում, ՄԱԿ-ի գլխավոր տնտեսագետ Ջեֆրի Սաքսը բացահայտել է, որ ավելի քիչ քան երկու տարվա ընթացքում, Վենեսուելայի ռեժիմը փոխելու համար ԱՄՆ-ի կողմից այդ երկրի դեմ սահմանված անօրինական պատժամիջոցների հետևանքով, 40 հազար վենեսուելացիներ մահացել են:
Ջեֆրի Սաքսը «ՄԱԿ-ի կայուն զարգացման միջոցների ցանցի» տնօրենը և այդ կառույցի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդատուն է եղել:
«Քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոնի» կողմից տպագրված Սաքսի զեկույցի մեջ ասված է.«Վենեսուելայի ռեժիմի փոփոխության նպատակով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները միտումնավոր կերպով թիրախ են դարձրել Վենեսուելայի տնտեսությանը: Սա ձախողած, բռնատիրական ու պարտված քաղաքականություն է, որը վատ հետևանքներ է ունենալու Վենեսուելայի ժողովրդի համար: 2017թ. ի վեր, Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ծավալուն շրջափակումների հետևանքներից մեկը 40 հազար վենեսուելացիների մահն է»:
Դոնլադ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն արտաքին քաղաքականության ոլորտում ուժի կիրառման հիմամբ բազմաթիվ քայլեր է կիրառել Վենեսուելայի ձախամետ և օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը կործանելու համար:
Ներկայումս Վաշինգտոնը Նիկոլաս Մադուրոյի ձախամետ կառավարության դեմ պայքարում կենտրոնացել է տնտեսական միջոցների գործադրման վրա ու միևնույն ժամանակ նրան սպառնում է ռազմական հարձակմամբ:
ԱՄՆ-ի նախագահի օգնական Մայք Փենսն ընգծել է Վենեսուելայի դեմ ճնշումների ավելացումը և ասել է.«Շարունակելու ենք ճնշումներ գործադրել Վենեսուելայի և նրան աջակցող երկրների նավթարդյունաբերության վրա»:
Փենսը նշել է նաև որպես Մադուրոյի հիմնական աջակցի, ՌԴ-ի դեմ շրջափակումների կիրառման անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս հայտարարել է.«ԱՄՆ-ն պետք է Մադուրոյին պարտադրի հեռանալ իշխանությունից»:
Առերևույթ ԱՄՆ-ն դեռևս ինքն իրեն համաշխարհային ոստիկանի դերում է պատկերացնում, որի պարտականությունն է կարգի հրավիրել Վաշինգտոնի ցանկությունների ու շահերի դեմ գործող պետություններին:
Այս մետեցումն ԱՄՆ-ի իմպերիալիստական ու տիրակալական վարքագծի նշաններից մեկն է համարվում: Առանց հաշվի առնելու Վենեսուելայի ժողովրդի դեմ շրջափակումների ողբալի հետևանքները, Թրամփի կառավարությունը Նիկոլաս Մադուրոյի ձախամետ կառավարությանը ծնկի բերելու նպատակով, պնդում է պատժամիջոցների խստացման վրա:
Այս խնդիրը խոսում է Վաշինգտոնի քաղաքականությունների իրական բնույթի մասին, որ շարունակ ազատության և մարդու իրավունքների պաշտպանության ու նաև բռնատերերի ճանկերից ճնշված ժողովուրդներին փրկելու պատրվակով, արդարացնում է օտար երկրների ներքին գործերին իր միջամտությունները:
Այդուհանդերձ, հայացք նետելով ԱՄՆ-ի վարքագծին հատկապես սառը պատերազմից հետո, կտեսնեք, որ Վաշիգտոնի քայլերը, ներառյալ՝ պատժամիջոցների սահմանումը և ռազմական միջամտությունները, մարդկանց կործանումից, աղքատությունից ու ավերածությունից բացի ուրիշ արդյունք չեն ունեցել այդ երկրների համար: