Մամուլի տեսություն 27.04.2019
Շաբաթ օրվա մամուլի գլխագրերից. Իրանը կարող է փակել Հորմոզի նեղոցը
«Քեյհան» օրաթերթ
Հորմոզի նեոցի փակելը Իրանի լծակներից մեկն է
ԱՄՆ-ը մի քանի կանխատեսումներով է որոշել չեղարկել Իրանի նավթային արտոնությունները: Առաջինն այն, որ Արաբիան ու Էմիրությունները փոխարինելու են նավթի պակասը ՝ գների բարձրացումը կանխելու համար: Երկրորդը, որ Իրանի նավթի գլխավոր գնորդները ՝ Թուրքիան, Հնդկաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի կողմից սպառնալիքի ենթարկվելու դեպքում, դադարեցնելու են Իրանից նավթ գնել: Երրորդն այն, որ Իրանն ունի սահմանափակ տարբերակներ, որոնց օգնությամբ կարող է բարձրացնել նավթի գինը ՝ մնացած արտահանումներից գումարներ ստանալու նպատակով:
Իրողությունը սակայն ամբողջությամբ չի համապատասխանում ԱՄՆ-ի նախնական հաշվարկներին: Արաբիան ու Էմիրությունները չեն կարող երկարատևում հատուցել շուկայում Իրանի նավթի պակասը: Իրանից նավթի գնորդների արդյունաբերությունը որոշակի տեսակի անմշակ նավթի կարիք ունի, որը չի կարող ապահովել Արաբիան: Մյուս կողմից, Իրանի նավթի գնորդները քաղաքական ու տնտեսական լուծումներ են գտնելու այս որոշումները շրջանցելու համար: Վերջապես, Իրանը կարող է փակել Հորմոզի նեղոցը և իր կիբեր ուժի շնորհիվ, կարող է թիրախավորել Պարսից ծոցյան երկրների նավթային ենթակառուցվածքները: Ինչպես ԱՄՆ-ի ազգային ռադիոն է հաղորդել, Իրանի նավթային արտոնությունների չեղարկումը համընկավ իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հետ, սակայն որևէ գործողություն չի կարող փոխել Իրանի տարածաշրջանային դիրքորոշումները:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Իրանը պատրաստ է գրավել 50 միլիորդ դոլար արտասահմանյան ներդրումներ
Իրանի էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ, Իրանը պատրաստ է գրավել 50 միլիորդ դոլար արտասահմանյան ներդրումներ:
«Ջավան» օրաթերթ
Թրամփի ձայնը լռեց նավթի շուկայի համաշխարհային հակազդեցությունների ներքո
Աշխարհի նավթի շուկայից Իրանի անունը կրճատելու Թրամփի անհիմն հայտարարությունից օրեր անց, հակազդեցությունները վկայում են այն մասին, որ Թրամփի ձայնը լռեցվել է այդ հակադարձ քայլերի ներքո և բոլորը համոզված են, որ հնարավոր չէ հրա հայտարարությունն իրականություն դարձնել: Հնդկաստանն ու Չինաստանը ցանկանում են Իրանից նավթ գնել: Շուկայի մյուս դերակատարները ևս համոզված են, որ Իրանի նավթի արտահանումը չի դադարեցվելու: Իսկ Արաբիան նույնիսկ առայժմ հայտարարել է, որ հավելյալ նավթ չի տալու:
«Խորասան» օրաթերթ
Երեխաները սմարթ մոնիտորների զոհերն են
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մինչև հինգ տարեկան երեխաները չպետք է մոնիթորներին հասանելիություն ունենան: Մեկից երկու տարեկանները պետք է օրական երեք ժամ ֆիզիկական ակտիվություն ունենան: Երեքից չորս տարեկանները պետք է սմարթ ֆոներով խաղան միայն օրական մեկ ժամ: Երեխաները պետք է օրական նվազագույնը երեք ժամ ֆիզիկական ակտիվություն ունենան:
slaq.am
Նավթն էժանացել է Թրամփի հայտարարությունից հետո
Նավթի գինը համաշխարհային շուկայում նվազել է 4 տոկոսով այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ CNBC-ի եթերում։ Ըստ հրապարակման, Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ զանգահարել է ՕՊԵԿ եւ խնդրել քայլեր ձեռնարկել նավթի գնի նվազեցման հետ կապված։ «Բենզինի գինը նվազում է։ Ես զանգեցի ՕՊԵԿ եւ ասացի, որ իրենք պետք է նվազեցնեն նավթի գինը, իրենք պարտավոր են դա անել»։ Այս հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասավ 71,98 դոլարի՝ 75 դոլարից։
yerkir.am
ՌԴ-ում օդանավ է վթարվել. երկու զոհ
ՌԴ Խաբարովսկ քաղաքում փոքր Յակ -18 օդանավ է վթարվել. հայտնում է РИА Новости-ն: Կատարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել: Երկուսն էլ Խաբարովսկից են:
Օդանավը պատկանել է մասնավոր ընկերության:
news.am
Շրի Լանկայում երեք նոր պայթյուն է որոտացել
Շրի Լանկայի արեւելքում՝ Կալմունայ քաղաքում, երեք նոր պայթյուն է որոտացել, հաղորդում է News 1 st-ը՝ վկայակոչելով բանակայիններին:
Տուժածների մասին տեղեկություններ եւ այլ մանրամասներ հայտնի չեն:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ահաբեկչությունների ամենախոշոր հարձակումները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհերի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ ուռճացվել էին բժիշկների կողմից: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ: