Լիբանանին անհանդարտությունների հետևանքով, 39 հազար մարդ փախստական է դարձել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106783-Լիբանանին_անհանդարտությունների_հետևանքով_39_հազար_մարդ_փախստական_է_դարձել
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած բախումների սկվելուց ի վեր, 39 հազար մարդ տարագիր է դարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2019 04:36 Asia/Tehran
  • Լիբանանին անհանդարտությունների հետևանքով, 39 հազար մարդ փախստական է  դարձել

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած բախումների սկվելուց ի վեր, 39 հազար մարդ տարագիր է դարձել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուժարիքը հայտարարել է. «Տրիպոլիի մերձակա շրջանները, որոնք նույնպես հայտնվել են բախումների կենտրոնում, ունեն խմելու ջրի, վառելիքի, սննդի, առողջապահապան ծառայությունների պակաս»:

Նախորդ կիրակի օրը, ԶԼՄ-ները հայտարարել էին, որ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած  Լիբիայի ազգային բանակի ուժերը, ռմբակոծել էին քաղաքի հարավում տեղակայված կառավարական ուժերի «Ալֆահլ» կենտրոնատեղին:

Լիբիայի ազգային բանակը, որն արդեն երկար տարիներ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի հովանավորությամբ  վերահսկում է Լիբիայի արևելյան շրջանները, վերջին ամիսների ընթացքում շարժվել է դեպի երկրի հյուսիսային շրջաններ: Սույն թվականի ապրիլի 4-ին, Հաֆթարի ղեկավարած ուժերը գրոհեցին Տրիպոլիի վրա: Ինչպես նշվում է, այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կանաչ լույսով: