Մամուլի տեսություն 28.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106787-Մամուլի_տեսություն_28.04.2019
ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի դեմ պատժամիջոցների խստացումը և Իրանի հավանական հակադարձ քայլերը շարունակում են մնալ իրանական օրաթերթերի խոշոր վերնագրերը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 28, 2019 07:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  28.04.2019

ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի դեմ պատժամիջոցների խստացումը և Իրանի հավանական հակադարձ քայլերը շարունակում են մնալ իրանական օրաթերթերի խոշոր վերնագրերը:

«Քեյհան» օրաթերթ

Իրանը կարող է ամեն ինչ բարդել պարսիցծոցյան երկրների վրա

 

Ամերիկյան «Կոնսերսիում» կայքը հրապարակել է մի զեկույց «Իրանի դեմ պայքարում ԱՄՆ-ի բլեֆը» խորագրով, որտեղ քննադատելով Իրանի դեմ Թրամփի կառավարության վարած քաղաքականությունը, գրել է .«Ինչպես փորձագետներն են հայտարարել, ԱՄՆ-ի սխալ հաշվարկների հետևանքներն ի վերջո կարող են անդրադառնալ հենց ԱՄՆ-ի վրա: Լարվածության սրումը պայմանավորված է ամերիկացիների քայլերով: Իրանը կարող է ամեն ինչ բարդել պարսիցծոցյան երկրների վրա և  իր սահմաններից դուրս ՝ Իրաքում ու Աֆղանստանում թիրախավորել ԱՄՆ-ին»:

Ամերիկյան կայքը նաև գրել է, որ իրանցի հրամանատարները հայտարարել են, որ տարբերակներից մեկը Հորմոզի նեղոցի փակելն է: Կայքը գրում է.«Արևմտյան երկրների ղեկավարները փորձում են անտեսել այն իրողությունը, որ նեղուցը փակվելու դեպքում աշխարհը լուրջ խնդիրների է բախվելու»:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Առաջիկա չորս տարիներին պողպատի արտադրման ծավալն ավելանալու է 25 միլիոն տոննայով

 

Իրանի հանքերի զարգզցման նախագծերի հարցերվ փոխտնօրենն ասել է.«Առաջիկա չորս տարիներին պողպատի արտադրման տարողությունն ավելանալու է 25 միլիոն տոննայով, որպեսզի հնարավոր լինի ապահովել գործարանների հումքը»:

 

«Համդելի» օրաթերթ

ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը Թրամփի աքիլեսյան գարշապարն է

 

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի կառավարության ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին իր հուշերում գրել էր, որ ԱՄՆ-ի համար Իրանը համարվում է աշխարհում այդ երկրի ամենաստրատեգիական տարածքը»: Պետք է շեշտել, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն անօրինական են և դա հաստատվում է նույնիսկ ԱՄՆ կառավարությունում ու դեմոկրատների կողմից:  ԱԽ-ի թիվ 2231 բանաձևն ընդունվել է Իրանի միջուկային գործունեության շուրջ 5+1 խմբի անդամ երկրների հետ 12-ամյա բանակցությունների արդյունքում: Այդպիսով Թրամփը միակողմանիորեն է դուրս եկել ՀԳՀԾ-ից և օրակարգում  է դրել առավելագույն ճնշումներ գորադրելու քաղաքականությունը: Սա նշանակում է ՄԱԿժի ԱԽ-ի բանաձևերի անտեսում:

 

«Ջավան» օրաթերթ

Զարիֆը Թրամփի թիմը երկու բևեռների է բաժանել

 

«Ֆաքս նյուզ»-ին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե իր համոզմամբ Բոլթոնը, Իսրայելը, Արաբիան ու Էմիրությունները ցանկանո՞ւմ են փոխել Իրանի վարչակազմը: Նա ասել է. «Սա նրանց ամենափոքր ցանկությունն է»: Զարիֆը սակայն առանձնացրել է Թրամփի քայլերն ասելով.«Բոլորն էլ Իրանի հետ ռազմական առճակատման մտնելու ցանկություն են հայտնել: Սակայն չի թվում, թե  Թրամփը նման ցանկություն ունի»: Խոսելով 2016 թվականի նախընտրական հայտարարությունների մասին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է  .«Թրամփի թիմը շարունակելու է աշխատել ԱՄՆ-ը այլ պատերազմ չներքաշելու կարգախոսով : Սակայն Իրանի դեմ առավելագույն ճնշում բանեցնելով, Թրամփը փորձում է ծնկի բերել Իրանին : Այս ճնշումները դատապարտված են ձախողման»:

 

168.am

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին ստորագրվել են ավելի քան 64 մլրդ դոլարի համաձայնագրեր

 

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին մասնակցող ընկերությունները ստորագրվել են ավելի քան 64 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ համաձայնագրեր: ԻնչպեսReuters-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Համաժողովի փակման արարողությանն իր ելույթում հայտարարել է, որ համաժողովի ժամանակ կողմերը կոնսենսուսի են եկել 283 նախագծերի շուրջ:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովը տեղի էր ունենում ապրիլի 25-27-ը՝ Պեկինում: Համաժողովին մասնակցում էին պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ:

 

 

shamshyan.com

Շրի-Լանկայում ահաբեկիչների և զինվորականների միջև փոխհրաձգության արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 6 երեխա.

 

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Սեյնտամարուտու քաղաքում՝ Բատիկալոա քաղաքից հարավ, որտեղ ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի օրը տեղի էր ունեցել ահաբեկչական պայթյուններից մեկը:

Ինչպես հայտնում են զինվորականները, զորքը մոտեցել է մի տան, որտեղ գտնվել է պայթուցիկ նյութերի պահեստ, որի ժամանակ է երեք պայթյուն է տեղի ունեցել և սկսվել փոխհրաձգություն:

Ահաբեկիչները ենթադրաբար տեղի National Towheed Jama'at խմբավորման անդամներ են եղել, որոնց իշխանությունները համարում են ապրիլի 21-ին կաթոլիկ եկեղեցիների և հյուրանոցների վրա հարձակմանն առնչվող:

Ոստիկանության հայտարարության համաձայն, 15 զոհերից 3-ը եղել են մահապարտներ: Զոհերից 6-ը՝ ահաբեկիչներ են եղել, մնացածը՝ քաղաքացիական անձինք: