Արդյո՞ք Իրանի դեմ Թրամփի առավելագույն ճնշումն արդյունավետ է լինելու
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106824-Արդյո_ք_Իրանի_դեմ_Թրամփի_առավելագույն_ճնշումն_արդյունավետ_է_լինելու
Նյու-Յորք այցելած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Fox News գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Իրանի դեմ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը դատապարտված է ձախողման»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2019 08:41 Asia/Tehran
  • Արդյո՞ք Իրանի դեմ Թրամփի առավելագույն ճնշումն արդյունավետ է լինելու

Նյու-Յորք այցելած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Fox News գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Իրանի դեմ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը դատապարտված է ձախողման»:

Հարցազրույցի ընթացքում, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը չի հարգում միջազգային համաձայնագրերն ու օրենքները և ՀԳՀԾ-ից  ու ՄԱԿ-ի այլ կառույցներից դուրս դուրս գալը Թրամփի անօրինական քայլերի   մի մասն է համարվում, ինչը սպառնում է բազմակողմանի աշխարհակարգին: Հետևաբար, այս բոլորն Իրանի ժողովրդին ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն արժանի չէ Իրանի հետ ուղղակի բանակցության»:

Միացյալ Նահանգները դեռ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից տարիներ առաջ, երբ 1953 թվականի օգոստոսին (Իրանական 1332 թվականի մորդադ ամսի 28-ին)  իրականացրած հեղաշրջմամբ տապալեց Իրանի օրինական կառավարությունը, մշտապես փորձել է  մի կողմից  նավթի արդյունահանման ու արտահանմանը մասնակցելու պատրվակով կողոպտել Իրանի ռեսուրսները և մյուս կողմից որպես ռազմաբազա  օգտվել Իրանի դիրքից՝ տարածաշրջանում ներկայություն ունենալու համար:

Անցած 40 տարիների ընթացքում Իրանի հետ ԱՄՆ-ի պետայրերի վերաբերմունքը ևս շարունակությունն է անցյալի կայսերապաշտակական քաղաքականությունների: Միացյալ Նահանգներն իր շահերի  և տարածաշրջանում իր տիրակալության պահպանման համար, դիմել  է ամեն քայլի, այդ թվում՝ պատերազմի, հեղաշրջման, ավերածության, ահաբեկչության, սպառնալիքի և այլոց մեղադրելու միջոցների: Այժմ ԱՄՆ-ն մտադիր է այդ նույն եղանակները կիրառել իր տիրակալական քաղաքականությունները շարունակելու համար: 

Ավելի վաղ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ասել էր.«ԱՄՆ-ին բացարձակ չվստահելը մտքի խորության և փորձի արդյունք է: Իրանի նկատմամբ այդ երկրի  թշնամությունը նորություն չէ: Մենք դրա ականատեսն ենք եղել արդեն  հեղափոխությանը հաջորդող երկար տարիների ընթացքում և միջուկային ու այլ հարցերում»: 

Ներկայումս ԱՄՆ-ն վերարտադրում է այդ գործընթացը: ԱՄՆ-ն կենտրոնանալով  պաշտպանական ու զսպողական ուժի կարևոր բացադրիչներից համարվող  հրթիռային կարողության հարցի վրա և Իրանի տնտեսությանը հարվածելու համար խստացնելով պատժամիջոցները, իր ջանքերի առանցքն է դարձրել Իրանի կայունության ու անվտանգության խախտումը: ԱՄՆ-ի մյուս նպատակն է Իրանի տարածաշրջանային դերակատարությունը և  միջազգային ու տարածաշրջանային  մասշտաբներով  վնասել Իրանի հարաբերություններին: 

Կիրակի օրը, Իրանի իրավապահ ուժերի հրամանատարների ու տնօրենների 23-րդ համագումարի շրջանակում  ունեցած ելույթում, ընդգծելով, որ եթե Իրանի նավթը Հորմոզի նեղուցով չանցնի, ապա այլ երկրների նավթն էլ չի անցնելու, Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հավելել է.«Իրանի նավերը ևս մյուս երկրների նավերի նման, անցնում են Հորմոզի նեղուցով, սակայն եթե որևէ մեկը փորձի այս նեղուցը դարձնել անապահով, Իրանն անպայման կհակադարձի նրան»: