Մամուլի տեսություն 29.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106831-Մամուլի_տեսություն_29.04.2019
ԻԻՀ ԱԳ նախարարը «Ֆաքս նյուզ» ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Թրամփի մերձավորները, մասնավորապես՝ Բոլթոնը, Նեթանյահուն և Բեն Սալմանը ջանում են Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախում առաջացնել»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 29, 2019 12:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  29.04.2019

ԻԻՀ ԱԳ նախարարը «Ֆաքս նյուզ» ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Թրամփի մերձավորները, մասնավորապես՝ Բոլթոնը, Նեթանյահուն և Բեն Սալմանը ջանում են Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախում առաջացնել»:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանի ռազմական ստրատեգիան ՝ Հորմոզի նեղոցի հետ կապված

 

Նավթի և Հորմոզի նեղոցի հարցն այս օրերին հայտնվել են ուշադրության կենտրոնում: Կիրակի օրը Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրել է Հորմոզի նեղոցի համար Իրանի ռազմական ստրատեգիան:

Գեներալ Մոհամմեդ Բաղերին ասել է.«Եթե մեր նավթը չանցնի նեղուցից, ապա չի անցնելու նաև այլ երկրների նավթը»:  Նա շեշտել է .«Իրանը ցանկանում է, որպեսզի նեղոցը լինի անվտանգ և այդ անվտանգությունն ապահովելու է մեր երկիրը»:

 

«Արմանե էմրուզ»

Պետք է լուրջ քայլեր անել վիրտուալ միջավայրի անապահովության դեմ

 

Իրանի գերապատիվ առաջնորդն ասել է.«Իրավապահ ուժերը պետք է լուրջ քայլեր անեն մաքսանենգության և վիրտուալ միջավայրն անապահով դարձնող երևույթների դեմ»: Այաթոլլահ Խամենեին նաև ընդգծել է իսլամական հանրապետությանը համապատասխան իրավապահ մարմինների քայլերի տևակայումը , կարևորելով տարվա կարգախոսի իրականացման գործում իրավապահ ուժերի դերակատարությունը: Մեծարգո առաջնորդը նաև չափազանց կարևոր է համարել վիրտուալ միջավայրի անվտանգության ապահովումը:

 

«Քեյհան» օրաթերթ

Իրանի ըմբիշները Ասիայի չեմպիոն

 

Չինաստանի Շիանում ավարտվել են Ասիայի ըմբշամարտի առաջնության մրցումները: Իրանի հունահռոմեական ոճի ըմբիշները շահել են չորս ոսկե և երեք բրոնզե մեդալներ ՝ դառնալով Ասիայի չեմպիոնը:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Իրանի նավթի խոշոր գնորդները չեն հետևելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին

 

«Ֆորբս» պարբերականը գրել է.«Վաշինգտոնը չի կարող նավթային ավելի խիստ պատժամիջոցներով Իրանի նավթի գնորդներին հարկադրել հրաժարվել Իրանից նավթ գնելուց , քանի որ դա ի վերջո վնասելու է ԱՄՆ-ի ներքին ծրագրերին և լավագույնդեպքում, բարձրացնելու է նավթի գները:

 

«Էբթեքար»

Զարգացում առանց պատերազմի

 

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները լարված են և Թրամփը ոչ մի միջոց չի խնայելու Իրանի կառավարությանն ու ժողովրդին ճնշելու համար: Թեև ԱՄՆ-ն անցյալի նման չի կարող համաշխարհային կոնսենսուս ստեղծել իր տիրակալության շուրջ, այնուամենայնիվ այս թշնամանքի տնտեսական հետևանքներն ավելի շատ են դրսևորվել:

 

«Ջավան» օրաթերթ

Արաբիան ավելի լավ է վճարում , քան Նյու Յորքցիները

 

ԱՄՆ նախագահն այս շաբաթ ունեցած ելույթում մանրամասնել է Մալեք Սալմանի հետ իր հեռախոսազրույցը և ասել է, որ Արաբիան ավելի հեշտ է գումարներ վճարում, քան Նյու Յորքի վարձակալները:

Արաբիայի հետ հարաբերությունների մասին Թրամփն ասել է .«Արաբիան հարուստ երկիր է և մենք պաշտպանում ենք նրանց: Մենք նրանց սուբսիդավորում ենք, իսկ նրանք մեզանից խոշոր գումներ են անում: Նրանք 450 միլիարդ դոլարի գնում են կատարել»: Թրամփն ավելացրել է .«ԱՄՆ-ում կան մարդիկ, որոնք պահանջում են դադարեցնել Արաբիայի հետ կապերը : Նրանք մեզ 450 միլիարդ դոլար են հատկացրել և ես չեմ պատրաստվում հրաժարվել այս գումարից»:

 

slaq.am

Ահաբեկչություններից հետո Շրի Լանկայի բնակիչներին արգելել են ծածկել դեմքերը

 

«The Times of India» թերթը հայտնում է, որ Շրի Լանկայում այօրվանից գործելում է դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքը:

Որոշմանը հեղինակը երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենայինն է։ Պետության ղեկավարն այդ որոշումը հիմնավորել է հասարակական անվտանգությունն ապահվելու անհրաժեշտությամբ և արտակարգ դրության մասին երկրում գործող օրենքների դրույթներով: Ավելի վաղ Սիրիսենան հայտարարել էր, որ Շրի Լանկայի իրավապահ մարմինները երկրի մոտ 140 քաղաքացու կասկածում են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության ամբողջ ընթացի խոշորագույն ահաբեկչական գործողություններ: Պայթյունները խլել է 250 մարդու կյանք:

 

yerkir.am

ԻՊ-ի գրոհայինները հնարավոր է նոր հարձակումներ ձեռնարկեն Ասիայում և Աֆրիկայում

 

Հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ «Իսլամական պետության» գրոհայինները Ասիայի և Աֆրիկայի զբոսաշրջային գոտիներում կարող են ձեռնարկել նոր հարձակումներ, օրինակ` Շրի Լանկայում: Այս մասին տեղեկացնում է The Sunday Telegraph-ը` վկայակոչելով տեղի հետախուզական ծառայությունների հայտարարությունը:

Ըստ հետախուզության ենթադրությունների` նոր հարձակումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ ԻՊ-ի աջակիցները խմբավորման ջախջախումից հետո այլևս հետաքրքրված չեն դրա ղեկավարման հարցերով և ազատ են իրագործել իրենց «ահաբեկչական պատկերացումները»:

Հավելվում է նաև, որ Իրաքը և Սիրիան լքած ԻՊ գրոհայիններն ավելի շատ կենտրոնացած են հանգստյան վայրերում նոր հարձակումներ կատարելու վրա:  Հնարավոր ահաբեկչությունների ծրագրում առավել խոցելի են համարվում Հնդկաստանը, Մալդիվները, ինչպես նաև Քենիայի և Տանզանիայի զբոսաշրջային տարածաշրջանները: