ԱՄՆ-ը Վենեսուելայի նավթային բաժինը էմբարգոի է ենթարկել
ԱՄՆ նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի կառավարության ժամանակաշրջանում ԱՄՆ-ը փորձել է թուլացնել և տապալալել Վենեսուելայի ձախակողմյան կառավարությանը:
Կիրակի օրը ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նավթային բաժնի դեմ որը համարվում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության ամենակարեւոր ուժային բազան:
Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու միջոցով, Վաշինգտոնը արգելում է ամերիկյան ընկերություններին նավթ գնել Վենեսուելայի ազգային նավթային ընկերությունից:
Բացի այդ, եթե այլ երկրներ եւ օտարերկրյա ընկերություններ օգտագործեն ամերիկյան բանկային համակարգը` Վենեսուելայից նավթ գնելու գումարները փոխանակելու համար, կպատժվեն այս երկրի կառավարության կողմից:
َԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ՝ Մադուրոյի իշխանությունը տապալելու և Վենեսուելայի կառավարության ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի դիրքերն ամրապնդելու նպատակով: Ավելի վաղ Վենեսուելան օրական 1 միլիոն բարել նավթ էր արտահանում ԱՄՆ-ի համար: Իսկ նավթի եկամտի 75 տոկոսը տրամադրվել է ամերիկացի հաճախորդների կողմից:
Վենեսուելայի տնտեսության 96 տոկոսը կախված է նավթային եկամուտներից, և Մադուրոյի խոսքով, երկրի տնտեսությունը մինչ օրս 30 միլիարդ դոլար վնասվել է ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների պատճառով: Մադուրոն հուսով է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանա դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Վենեսուելայի ժողովուրդը եւ բանակը բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ռուսաստանը եւ Չինաստանը, որպես ԱՄՆ-ի երկու միջազգային մրցակիցներ, դեմ են ԱՄՆ-ի մոտեցումներին եւ գործողություններին եւ ընդգծել են Վենեսուելայի կառավարության եւ Մադուրոյի աջակցությունը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են Վենեսուելայի նկատմամբ արտաքին ճնշում գործադրելուն եւ այդ ճանապարհով երկրի քաղաքական առաջնորդներին փոխելուն: Պեսկովի խոսքերով, Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ջին Պինգի ուրբաթ օրը կայացած բանակցությունների ընթացքում, կողմերն ընդգծել են, որ Վենեսուելայի իշխանության վրա ճնշում գործադրելու միջոցով այդ երկրի իշխանափոխության փորձը անընդունելի է:
Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներն ընդգծել են, որ Վենեսուելայի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր երկրի ապագան, այդ թվում նաեւ ընտրի իր քաղաքական առաջնորդներին:
Ճգնաժամի սկզբում Վաշինգտոնը կարծում էր, որ սառը պատերազմի ժամանակաշրջանի նման, ուժի եւ թշնամանքի միջոցով կկարողանա տապալել Վենեսուելայի ձախակողմյան կառավարությանը եւ նախագահ Նիկոլաս Մադուրոին: Սակայն միջազգային ընդդիմությունը, հատկապես Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, նրանց գործողությունները Մադուրոյի պաշտպանության համար և նրանց զորքերի տեղակայումը Վենեսուելայում, ԱՄՆ պաշտոնյաներին ցույց տվեց, որ այլ երկրներում իր նպատակներին հասնելու համար Վաշինգտոնի միակողմանի ու բռնի քաղաքականությունների ժամանակաշրջանն ավարտվել է: