Մամուլի տեսություն 30.04.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106869-Մամուլի_տեսություն_30.04.2019
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Իրանի համբերությունը սպառվելու և այս երկրի կողմից Հորմոզի նեղուցը փակվելու մասին ենթադրություններն ու քննարկումները։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 30, 2019 10:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.04.2019

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Իրանի համբերությունը սպառվելու և այս երկրի կողմից Հորմոզի նեղուցը փակվելու մասին ենթադրություններն ու քննարկումները։

«Մարդոմսալարի» օրաթերթ

Հորմոզի նեղուցի հարցը

Դոնալդ Թրամփի վարքագիծը պատճառ է դարձել ,որ Թեհրանի  համբերությունը գնալով սպառվի, որպեսզի բոլորի հայացքներն ուղղվեն դեպի Պարսից ծոց և Հորմոզի նեղուց։ Քուվեյթի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է,որ Քուվեյթի  ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Ջարալլահն ասել է-«Քուվեյթին անհանգստացնում է Իրանի կողմից Հորմոզի նեղուցը փակվելու սպառնալիքը»։

***

«Քեյհան» օրաթերթ

Սաուդյան ռեժիմը վախենում է շիա նահատակների գլխատված մարմինները հանձնել   նրանց ընտանիքներին, քանի որ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվելու

Ալե Սաուդյան ռեժիմն անցած շաբաթ անհիմն պատճառներով գլխատեց 37 քաղաքացիների, այդ թվում՝ 32 շիաների։ Դա տեղի ունեցավ այն դեպքում, երբ Արաբիայի շիաներն անցած տարիների ընթացքում մշտապես փորձել են խաղաղ ճանապարհով հետամուտ լինել իրենց պահանջներին, սակայն Ռիադը փորձում է տարբեր պատրվակներով նրանց կոտորել։ Հետաքրքիր  է, որ Ալե Սաուդը նույնիսկ վախենում է մահապատժի ենթարկվածների  դիակները հանձնել նրանց ընտանիքներին։ 

Սաուդյան ռեժիմը սպանված  անձանց մարմինները պահել է իր մոտ և հրաժարվում է հանձնել նրանց ընտանիքներին։

Մարդու իրավունքների եվրոպական-արաբական կազմակերպության տնօրեն Ալի ալ-Ջաբիսին Ալե Սաուդյան ռեժիմին մեղադրել է ավելի քան 60 հոգու դիակներն անօրինական կերպով պահելու մեջ։ «Հավանաբար Սաուդյան ռեժիմն այդ քայլով փորձում է կանխել դիակների հուղարկավորությունը»,ասել է նա։ 

*** 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Պատերազմի մոլուցքը  և զենքի գնումը աշխարհում

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հայտարարել է, որ անցած տարի աշխարհի ռազմական բյուջեն հասել է  վերջին երեք տասնամյակների ամենաբարձի մակարդակին, հիմնականում` Միացյալ Նահանգների և Չինաստանի գործողությունների պատճառով: 

*** 

«Քեյհան» օրաթերթ

Իրանին բոյկոտելը ենթահող է պատրաստել նավթի գինը 100 դոլարի հասնելու և  համաշխարհային մակարդակով գնաճի համար

 «Telegraph» թերթը գրել է- «Միջազգային տնտեսագետներն զգուշացրել են,    ր նավթային շոկը կարող է նավթի յուրաքաչյուր բարելի գինը հասցնել 100 դոլարի և կասեցնել գալիք տարում տնտեսական աճի վերականգնումը»։ 

***

 «Էբթեքար» օրաթերթ

Աջ  և ձախ շախմատը «Եվրոպա»-ի էկրանին 

 

Իսպանիայի ընտրություններն ավարտվեցին  Սոցիալիստական կուսակցության փխրուն հաղթանակով և ծայրահեղ աջ կուսակցության  արձանագրած աննախադեպ արդյունքով։

Իսպանիայի խորհրդարանական ընտրություններն այն դեպքում են ավարտվել,երբ այդ երկրի գործող վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած  Սոցիալիստական իշխող կուսակցությանը հաջողվեց ձայների  շատ քիչ տարբերությամբ հաղթանակ տանել։ Հաշվի առնելով այդ ընտրությունների արդյունքները, փորձագետները համոզված են ,որ այդ ընտորթյուններում ոչ մի կուսակցություն, նույնիսկ Սոցիալիստական կուսակցությունը  չի կարողացել վստահ հաղթանակ արձանագրել։ Իրականում իսկական հաղթողը VOX ծայրահեղ աջ կուսակցությունն է,որն առաջին անգամ Կոնգրես է անցել; Այս կուսակցությանը հաջողվեղ շահել ձայների 12 տոկոսը և խորհրդարանում ունենալ 24 պատգամավոր։

***

 «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

 Միջազգային հանրությունը չպետք է լռի  դեղորայքի ոլորտի պատժամիջոցների և Իրանի ժողովրդի առողջության դեմ ուղղված սպառնալիքի  նկատմամբ

Իրանի իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալն ասել է-«Իրանի ժողովրդի նկատրամբ ԱՄՆ-ի կառավարության ցուցաբերած վերաբերմունքը ավերիչ , ոչ կառուցողական ու հակամարդկային է»։ Նա միջազգային հանրությանը  և Առողջապահության համաշխարհային ասամբլեային  (ԱՀԱ) կոչ է արել չլռել առողջապահության ոլորտում ԱՄՆ-ի վարչակազմի վարած միակողմանի ու անօրինական քաղաքականությունների նկատմամբ։

*** 

Aravot.am

Մեդվեդեւը Երեւանում արձանագրեց ԵՏՄ-ի ձեռքբերումը

ԵՏՄ-ի գոյության հինգ տարիների գլխավոր արդյունքն այն է, որ ինտեգրման ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացած է. այն աշխատում է եւ զարգացնում բոլոր հինգ երկրների շուկաները: Այս մասին այսօր Երեւանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա բնորոշմամբ՝ ԵՏՄ անդամ-երկրների շուկաների զարգացման ցուցանիշներն առկա են. «Տնտեսվարողների համար նոր հնարավորություններ են ի հայտ գալիս: Կարեւոր է, որպեսզի ինտեգրացիոն գործընթացի արդյունքում ԵՏՄ-անդամ երկրների տնտեսություններն իրենց ավելի վստահ զգան, իսկ քաղաքացիներն իրենց օրինակով զգան ինտեգրացիոն գործընթացի արդյունքը»,-համոզմունք հայտնեց Դմիտրի Մեդվեդեւը: Նա շեշտեց՝ չնայած ձեռքբերումներին, ապագայում անհրաժեշտ է ջանքեր գործադրել որոշակի նպատակների հասնելու համար. «Պետք է աշխատել թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, ինչը կարեւոր է ԵՏՄ երկրների տնտեսությունները մրցունակ դարձնելու համար: Այս նպատակով արդեն ճանապարհային քարտեզ ենք մշակել, թիրախում թվային առեւտրի զարգացումն է»: Մյուս խնդիրը, ըստ Դմիտրի Մեդվեդեւի, ԵՏՄ անդամ-երկրների շուկաներում որակյալ սննդամթերք վաճառելն է. «Խոսքը սպառողների անվտանգության մասին է»: ՌԴ կառավարության ղեկավարը կարեւորեց նաեւ ԵՏՄ երկրներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը: 

*** 

Tert.am

Թրամփը կխստացնի ներգաղթյալներին ապաստանի տրամադրման կարգը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է փոփոխություններ անել երկրի միգրացիոն քաղաքականությունում, ինչի մասին նա նշել է պաշտոնական նախագահական հուշագրում, գրում է The Hill-ը:Սպիտակ տան փոխանցմամբ՝ նախագահի առաջարկած փոփոխությունները, որոնք վերաբերում են այդ թվում նաև ապաստանի տրամադրման կարգին, հնարավորություն կտան երկրի միգրացիոն համակարգն ապահովագրելու ապօրինի ներգաղթյալների կողմից չարաշահումներից, անվտանգ պահելու երկրի պետական սահմանը:Հուշագրի համաձայն՝ իշխանություններն ապաստանի տրամադրման բոլոր դիմումները, բացառությամբ հատուկ դեպքերի, պետք է ուսումնասիրեն դրանց ներկայացումից հետո հաջորդ 180 օրվա ընթացքում:Ըստ մասնագետների՝ հուշագիրը ներգաղթյալների համար հավելյալ խոչընդոտներ կստեղծի ապաստանի համար դիմելու հարցում:Հուշագիրը կոչ է անում ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին և ներքին անվտանգության քարտուղար Քևին ՄքԱլինանին 90 օրվա ընթացքում զբաղվել այս առաջարկներով:Իր պաշտոնավարման ընթացքում Թրամփը պարբերաբար քննադատել է ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը՝ հայտարարելով, որ դեմոկրատները կոտրել են համակարգը: Նա կոչ է արել դեմոկրատներին համագործակցել հանրապետականների հետ ու հանուն պետական սահմանի անվտանգության վերացնել միգրացիոն համակարգում առկա սողանցքները: