Փող. Արտաքին քաղաքականության գործի՞ք, թե՝ Սաուդյան Արաբիայի նվաստացման գործոն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106905-Փող._Արտաքին_քաղաքականության_գործի_ք_թե_Սաուդյան_Արաբիայի_նվաստացման_գործոն
Սաուդյան Արաբիան, որն ունի նավթային խոշոր եկամուտներ և 25 միլիոն բնակչություն, Արևմտյան Ասիայի ամենահարուստ երկրներից է: Սաուդյան Արաբիան իրեն համարում է սուննիների ղեկավար և տարածաշրջանային ուժ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 08:40 Asia/Tehran
  •  Փող. Արտաքին քաղաքականության գործի՞ք, թե՝ Սաուդյան Արաբիայի նվաստացման գործոն

Սաուդյան Արաբիան, որն ունի նավթային խոշոր եկամուտներ և 25 միլիոն բնակչություն, Արևմտյան Ասիայի ամենահարուստ երկրներից է: Սաուդյան Արաբիան իրեն համարում է սուննիների ղեկավար և տարածաշրջանային ուժ:

Սա ունի երկու պատճառ՝ Մեքքայի և Մադինայի գոյությունն այդ երկրում, ինչպես նաև՝ փողը: Չնայած կրոնական գործոնը շատ կարևոր նշանակություն ունի Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային ազդեցության հարցում, Սակայն Ռիադն ավելի շատ հենվել է գումարի վրա: Այս երկրի համար, գումարն ունի երկու ֆունկցիա: Առաջին եհրթին, Սաուդյան գերդաստանը գումարից օգգտվում է իր  տարածաշրջանային ազդեցությունն ավելացնելու և արաբական երկրների վրա ազդելու, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ուշադրությունն իր վրա սևեռելու համար:

Ալ Ախբար օրաթերթը վերջերս գրել էր, որ Սաուդյան Արաբիան Պաղեստինի ինքնավար վարչակազմին առաջարկել է 10 միլիարդ դոլարի դիմաց համաձայնել «դարի գործարք» նախագծի գործադրման հետ, սակայն Պաղեստինի վարչակաարգի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ դա կլինի իր քաղաքական կյանքի վերջը:

Սաուդյան Արաբիան պայքարում է  ՀԱՄԱՍ շարժման դեմ, որը նույնպես դեմ է վերոնշյալ նախագծին: Հենց այդ պատճառով էլ Ռիադն անում է  ամեն ին՝չ ՀԱՄԱՍ-ի ֆինանսական աղբյուները կրճատելու ուղղությամբ: Վերջին ամիսներին ձերբակալվել են անձինք կամ փակվել են կենտրոնները, որոնք աջակցություն էին ցուցաբերում ՀԱՄԱՍ-ին: ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ Մահմուդ Ալ Զահրն այս կապակցությամբ հայտարարել է. «Սաուդյան Արաբիան երկար տարիներ թույլ չէր տալիս, որպեսզի ֆինասնական աջակցություն տրամադրվի պաղեստինյան պայքարող  խմբվերին, իսկ այսօր դա անում է արդեն բացահայտորեն»:  

Ամերիկյան «դարի գործարք» նախագծի համաձայն, Երուսաղեմը միանում է Իսրայելին և պաղեստինցի էմիգրանտներն այլևս իրավունք չեն ունենում վերադառնալ այնտեղ: Պետք է ասել, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում արտաքին ուժերի, հատկապես՝ ԱՄՆ-ի աջակցությունը ձեռք բերելու համար: Եվ դա նրանց համար շատ ավելի կարևոր է, քան Արևմտյան Ասիայում գումարների միջոցով իրենց ազդեցությունը տարածելը:

Սաուդյան գահաժառանգ Մուհամմադ Բին Սալմանը, գահին տիրանալու համար ուներ ԱՄՆ-ի աջակցության կարիքը: Այդ պատճառով էլ նա 2017թ. 400 միլիորդ դոլարի սպառազինական պայմանագիր կնքեց ԱՄՆ-ի հետ՝ Դոնալդ Թրամփի ու նրա կառավարության աջակցությունը ստանալու նպատակով: Այս քայլը սակայն բացահայտ նվաստացում էր Սաուդյան Արաբիայի համար:

Վերջերս Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան մի երկիր է, որը բացի գումարից, այլ բան չունի: Նա նշել էր, որ այդ մասին ասել է նաև Բին Սալմանին:

Ի վերջո պետք է ասել, որ վերլուծաբանների կարծիքով, Սաուդյան Արաբիայիին գումարը ոչ միայն չի օգնել, որ այս երկիրն ամրացնի տարածաշրջանում իր դիրքերը և ստանա Դոնալդ Թրամփի աջակցությունը, այլ Ռիադի տարածաշրջանային հեղինակությունն ավելի է  նվազել, իսկ Սաուդյան գերդաստանի ընտանիքի հիմքերն ավելի են թուլացել: