Մամուլի տեսություն 01.05.2019
ԻԻՀ նախագահ.«Աշխատավորները համարվում են ԱՄՆ-ի դեմ պատերազմի առաջին գծի մարտնչողները»:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Խոսք՝ ուղղված հարևան երկրներին
Այսօր պաշտոնապես մեկնարկել են Իրանի նավթային վաճառքը զրոյացնելու ԱՄՆ նոր ջանքերը: Չի թվում, որ առավելագույն ճնշումներ գործադրելու հարցում Թրամփի ձախողած ջանքներն ու տապալված ծրագրերն արդյունք են ունենալու: Հարցը ձեռք է բերել կրկնակի նշանակություն: Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամանքը մեծացել է ճիշտ հենց այն ժամանակ, երբ Իրանի ժողովուրդը հայտնվել է բնական աղետի առջև և երկրի 26 նահանգներում ջրհեղեղ է տեղի ունեցել: Նման հանգամանքներում, Իրանի ժողովրդի նկատմամբ Թրամփի թշնամությունն անմարդկային քայլ է համարվում:
Թրամփի քենախնդիր ու սև քայլերը դասեր են պարունակում նաև ուրիշների համար և ցույց են տալիս, որ եթե Վաշինգտոնի դաշնակիցները համարվողները օրերից մի օր պատրաստ չլինեն ընդունել ԱՄՆ-ի անմարդկային քաղաքականությունը, հանդիպելու են նույն թշնամանքին: Սա կարևոր է այն առումով, որ մինչև իսլամական հեղափոխությունը շահի ռեժիմը համարվում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենամեծ ու ամենամոտ դաշնակիցը, իսկ այսօր Վաշինգտոնը ոչ մի ջանք չի խնայում Իրանի դեմ քայլեր անելու համար:
«Քեյհան» օրաթերթ
Իրանը նավթ է վաճառում վեց ճանապարհներով
Աշխատավորական տոնի առիթով, ԻԻՀ նախագահը նշել է.«Բոլորը համամիտ են, որ սխալ է Իրանի նավթի վաճառքը զրոյացնելու ԱՄՆ-ի որոշումը և մենք թույլ չենք տալու, որ այս որոշումը դառնա իրականություն: Ամերիկացիները առաջիկայում տեսնելու են, որ Իրանի նավթի վաճառքը շարունակվելու է: ԱՄՆ-ը կարող է փակել մի ճանապարհը , սակայն մենք ունենք այլ ճանապարհներ, որոնց մասին այդ երկիրը տեղյակ չէ: Մենք նավթ ենք վաճառում վեց ճանապարհներով»:
Նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով, ցավոք որոշ երկրներ նահանջում են և հենց դա է պատճառը, որ ԱՄՆ-ը մեծացնելու է իր ճնշումը, իսկ Իրանի ժողովուրդը հեղափոխության ժամանակ էլ կանգնեց ԱՄՆ-ի դեմ և հաղթեց:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ռոհանին ներկայացրել է Պահակազորն ահաբեկիչ ճանաչելու ԱՄՆ-ի քաղաքականությանը փոխադարձ քայլերի ծրագիրը
Իրանի նախագահը Սահմանադրության 123-րդ հոդվածի շրջանակում, ներկայացրել է Պահակազորն ահաբեկիչ ճանաչելու ԱՄՆ-ի քաղաքականությանը փոխադարձ քայլերի ծրագիրը:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Ձախողել է վենեսուելայում ամերիկյան հեղաշրջման ծրագիրը
Երեքշաբթի երեկոյան Վենեսուելայի բանակի ու ժողովրդի աջակցությամբ, ձախողել է ամերիկյան հեղաշրջման փորձը:
Նիկոլաս Մադուրոն ժողովրդին կոչ էր արել լինել միաբան, ասելով.«Բանակցություններ են տարվել բանակային հրամանատարների հետ, որոնք հայտնել են իրենց աջակցությունը»: Վենեսուելայի ժողովուրդը քայլել է դեպի նախագահի նստավայր և նշել է հեղաշրջման փորձի տապալումը: Փոխնախագահն ասել է.«Ամերիկացիների ջանքերը տապալվել են: Լուծել ենք նաև էլեկտրացանցի դեմ հարձակման ճգնաժամը»:
armtimes.com
Իրանն ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել. Ռոհանին օրենք է ստորագրել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը եւ նրա հետ կապված խմբերը ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին օրենք է ստորագրել։
Mehr-ը հայտնում է, որ օրենքն ուղարկվել է հետախուզության, արտաքին գործերի, պաշտպանության եւ զինված ուժերի նախարարություններին, ինչպես նաեւ Ազգային անվտանգության բարձրագույն մարմնին եւ Պլանավորման ու բյուջեի կազմակերպությանը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը արտասահմանայան ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
panarmenian.net
Ճապոնիայի նոր կայսրը ստանձնել է լիազորությունները
PanARMENIAN.Net - Ճապոնիայի նոր կայսրը մայիսի 1-ին ստանձնել է լիազորությունները՝ նշանավորելով Ճապոնիայում նոր՝ Ռեյվա-«Հիանալի ներդաշնակության», դարաշրջանի մեկնարկը: Այդ համակարգն օգտագործվում է երկրում միջազգայնորեն ընդունված տոմարի հետ մեկտեղ:
Իր առաջին ուղերձում նոր Նարուհիտո կայսրը խոստացել է կատարել իր պարտականությունները՝ որպես պետության խորհրդանիշի և ժողովրդական միասնության երաշխավորի: 59-ամյա նոր կայսրը խոստացել է միշտ լինել իր ժողովրդի կողմում, գրում է Deutsche Welle-ն:
Նարուհիտոն գահի վրա փոխարինեց իր հորը՝ Ակիհիտոյին, որը տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին վայր դրեց իր լիազորությունները 30-ամյա գահակալությունից հետո: Տիկնոջ՝ Միչիկո Ակիհիտոյի հետ, նա մաղթել է որդուն, որ նոր Ռեյվա դարաշրջանը լինի կայուն և բեղմնավոր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին օտարերկրյա նախագահը կլինի, որը կայցելի Նարուհիտոյին արդեն մայիսի վերջում: Ճապոնիայի կայսրին արգելված է դիրքորոշում հայտնել քաղաքական հարցերի շուրջ:
Նարուհիտոյի գահակալման պաշտոնական արարողությունը կլինի հոկտեմբերի 22-իյն: երրորդ արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին, որից հետո միայն Նարուհիտոն վերջնականապես կհամարվի կայսր: