Իրանի նավթի արտահանման զրոյացումը. իրականությո՞ւն թե՝ երազանք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106937-Իրանի_նավթի_արտահանման_զրոյացումը._իրականությո_ւն_թե_երազանք
Իրանի նվաթի նախարարն ասել է.«Չնայած որ Իրանի նավթի արտահանումների զրոյացումը ԱՄՆ-ի ու Իրանի երկու հարևեան երկրների երազանքն է, սակայն այն անիրականանալի է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 02, 2019 13:08 Asia/Tehran
  • Իրանի նավթի արտահանման զրոյացումը. իրականությո՞ւն թե՝ երազանք

Իրանի նվաթի նախարարն ասել է.«Չնայած որ Իրանի նավթի արտահանումների զրոյացումը ԱՄՆ-ի ու Իրանի երկու հարևեան երկրների երազանքն է, սակայն այն անիրականանալի է»:

Չորեքշաբթի օրը Նավթի, գազի, նավթազտման ու պետրոքիմիայի 24-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Ցանկացած իրազեկ անձ գիտի, որ Իրանի հարևան երկու երկրները չափազանցնում են իրենց տարողությունների ու նավթի պաշարների մասին: Հետևաբար, ցուցադրական քայլերով ու հոգեբանական միջավայր ստեղծելով, Իրանի նավթի բաց տեղը չի լցվի»:

ԱՄՆ-ի կառավարությունը չի երկարաձգել Իրանի նավթի գնորդների համար նախատեսված արտոնությունները և Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն ԱՄՆ-ին խոստացել են համաշխարհային շուկաներում լրացնել Իրանի նավթի պակասը:

Այժմ Սպիտակ տան օրակարգում դրված է Վաշինգտոնի կողմից Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու և Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու քաղաքականությունը և այդ պատճառով էլ ԱՄՆ-ն չի երկարաձգել Իրանի նավթի գնորդների համար նախատեսված արտոնությունները: Այս քաղաքականությունը խոսում է ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի ինքնագլուխ և միակողմանիության շարունականության մասին:

ԱՄՆ-ի կառավարությունը, ցանկացած մեթոդի կիրառմամբ, փորձում է փոխել Իրանի վարքագիծը և Իրանի ժողսովրդի դեմ ճնշումների խստացումը նույնպես իրականացվում է այս շրջանակներում:

Իրանի դեմ ԱՄՆ-ի ներկա մոտեցումը խախտելու է աշխարհի էներգետիկ անվտանգությունը և դրանից բոլոր երկրները վնասվելու են: Հաշվի առնելով այս փաստը, Թրամփի միակողմանիությանը դիմակայելը անհրաժեշտություն է համարվում: ԱՄՆ-ի միակողմանիությունը բազում վնասներ ունի միջազգային ասպարեզում և պետք է դիմակայել դրան:

Իրանի նավթի շրջափակումներից տրված արտոնությունների չերկարձգման դեմ  որոշ երկրների կտրուկ դիրքորոշումը խոսում է ԱՄՆ-ի վտանգավոր քաղաքականության դեմ ձևավորող դիմադրության մասին, ինչն նկատմամբ  ցուցաբերվող անտարբերությամբ, օրենքի իշխանությունը կփոխարինվի անտառի օրենքով:

Քաղաքական ասպարեզում ԱՄՆ-ի զոռբայական շարժումների դեմ ձևավորվող դիմադրության նշաններից բացի, տեխնիկական ու գործնական տեսանկյունից էլ աշխարհում Իրանի նավթի համար փոխարինող տարբերակ չկա: Առաջին հերթին, հակառակ ԱՄՆ-ի լավատեսությանը, Սաուդյան Արաբիան ու Էմիրությունները տեխնիկական տեսակետից ներկա արտատրության ծավալից առավել շատ նավթի արտադրության կարողություն չունեն և նրանց հնչեցրած խոստումները հոգեբանական պատերազմի մի մասն են:

Երկրորդ հերթին, Իրանի թեթև նավթի որակը գործնականում առավելության տեսանկյունից անհնար է փոխարինել Սաուդյան Արաբայի ու ԱՄԷ-ի նավթով: Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի նավթի համեմատությամբ, Իրանի նավթը թեթևության ու ծանրության աստիճանի առումով հատուկ առավելություն ունի և կա հնարավորություն՝ այն տարբեր, այդ թվում՝ ասիական ու եվրոպական նավթազտարաններում օգտագործելու համար: Այս շրջանակերում, Իրանի նավթի խոշոր գնորդները, այդ թվում՝ Հարավային Կորեան և Հնդկաստանը, բողոքել են Իրանի նավթի ոլորտը շրջափակելու ԱՄՆ-ի քաղաքականության դեմ:

Իրանական նավթի մի քանի խոշոր գնորդների նավթազտարաները միայն համատեղելի են Իրանի անմշակ նավթի հետ և կառուցվել են իրանական նավթի որակային հատկանիշների ու ծանրության աստիճանի համաատասխան: Հաշվի առնելով նավթի համաշխարհային շուկաներում տիրող իրականությունը և Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի նավթի համեմատությամբ Իրանի նավթի առավելությունը, գործնական առումով Իրանի նավթը փոխարինող չունի և այս պայմաններում որպես քաղաքական միջոցի նավթի օգտագործումըմ վտանգավոր հետևանքներ է ունենալու: