Մամուլի տեսություն 02.05.2019
Իրանում նշում են ուսուցիչների տոնը, Վենեսուելայում ներքին լարվածություն է
«Մարդոմսալարի» օրաթերթ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի սառը պատերազմը ՝ Վենեսուելայի տաք դաշտում
Վենեսուելայում տիրող իրավիճակը թնջուկի է վերածվել: Գլխավոր հաղթողը որոշվելու է ոչ թե Կարակասում, այլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում: Լատինամերիկյան այդ երկրի խնդիրը հուշում է սառը պատերազմի օրերը:
Երեքշաբթի օրը ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն ժողովրդին կոչ է արել Մադուրոյի իշխանությանը վերջ դնելու համար, փողոցներ դուրս գալ: Տարածած տեսանյութում, Գուայդոն կրում է զինվորականի համազգեստ և հայտարարում է, թե բանակի մի մասը պատրաստ է մասնակցել Մադուրոյի իշխանության տապալմանը:
Տեսանյութը տարածվելուց հետո, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ որոշ պաշտոնյաներ ժողովրդին կոչ են արել ի պաշտպանություն Մադուրոյի, փողոցներ դուրս գալ:
«Ջավան» օրաթերթ
Թշնամու տնտեսական պատերազմում պետք է մարտական տրամադրվել
Ուսուցիչների օրվա առիթով ունեցած հանդիպմանը, հեղափոխության մեծարգո առաջնորդը խոսել է թշնամու կողմից հրահրվող տնտեսական պատերազմի, քաղաքական ու անվատնգության դաշտերում հասցրած հարվածներին, նաև վիրտուալ միջավայրում արվող քայլերին, ասելով. «Թշնամու տնտեսական պատերազմում պետք է մարտական տրամադրվել: Բոլոր պատասխանատուները պետք է լինեն պատրաստ վիճակում և իրենց մասնագիտական ոլորտում լինեն պատասխանատու: Թշնամին արտաքնապես պատերազմի չի ձգտում, իհարկե բանակը ծայրահեղ զգոն է»:
«Քեյհան» օրաթերթ
Փարիզը դարձել է զորակայան
Մայիսմեկյան տոնը նշում էին ամբողջ աշխարհում: Ողջ աշխարհում ընդգծվում էր կապիտալիստական կարգերի կողմից բանվոր դասակարգի շահագործման դադարեցումը:
Սակայն Փարիզում իրավիճակն այլ էր: Ոստիկանությունը բերված էր պատրաստ վիճակի: Քաղաքում բողոքի ցույցեր տեղի ունեցան: Ոստիկանության զրահապատ մեքենաները մայրաքաղաքին տվել էին զորակայանի տեսք:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի ասածով, 7400 անվտանգության աշխատակիցներ չորեքշաբթի օրը ապահովում էին քաղաքի անվտանգությունը՝ հավանական բախումներից պաշտպանելով բնակիչներին: Ֆրանսիայի կառավարությունը փորձում է կանխել անցյալ տարվա բախումների կրկնությունը:
«Խորասան» օրաթերթ
Սիրո դասեր
Նրանք տալիս են կյանքի դասեր: Սովորեցնում այբուբենը: Ցուցում են կյանքի ճիշտ ճանապարհը: Դառնում են հասարակության ուղորդողները: Նրանց պատվին իրանական օրացույցում, մայիսի երկուսին նշնում է ուսուցիչների տոնը:
Այս օրը մեծարում ենք նրանց, ում պարտք ենք մնալու միշտ: Կան ուսուցիչներ, որ այս ոլորտն իրենց համար ավելին է քան սովորական աշխատանք: Նրանք հենց այն մարդիկ, են, որոնք իրենց կյանքի մի մասը նվիրում են նոր սերնդի կոտրման սրբազան աշխատանքին:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Աֆրիկյան երկրների Լիագյի վերջնաժամկետը՝ Սուդանի անցումային ռազմական խորհրդին՝ իշխանափոխության համար
«Ալիք» օրաթերթ
ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հնարավոր են համարել համագործակցությունը նոր տեխնոլոգիաների ոլորտում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի շուրջ, պայմանավորվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ, մասնավորապես բժշկությունն ու առողջապահությունը:
Հաշվի առնելով Հայաստանի մեծ ներուժը գիտական ոլորտում՝ կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է ներառել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը:
yerkir.am
Միսիսիպին հեղեղել է Դավենպորտ խոշոր քաղաքը. հայտարարվել է արտակարգ ռեժիմ
ԱՄՆ Այովա նահանգի` մեծությամբ երրորդ քաղաքը՝ Դավենպորտը, հեղեղվել է` չնայած իշխանությունների` ամբարտակն ամրացնելու ջանքերին։ Ափերից դուրս եկած Միսիսիպի գետը փլուզել է այն, և գետի ջուրը լցվել է քաղաք: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով քաղաքապետի խոսքերը:
Տեղական իշխանությունները ամբարտակի ամրացման միջոցներ են ձեռնարկել ավազե պարկեր շարելու միջոցով, բայց դրանք արդյունք չեն տվել, քանի որ չեն դիմացել ջրի հզոր ճնշմանը:
Նշվում է, որ այս պահին ամերիկյան քաղաքում արտակարգ իրավիճակի է հայտարարվել. մարդիկ տարհանվում են փրկարարների կողմից: