Ինչո՞ւ է Իրանն Իրաքյան ճգնաժամերի ժամանակ օգնում այդ երկրին
Իրանի Պաշտպանության նախարարն ասել է.«Իրանցի և իրաքցի երիտասարդների արյունը երկու երկրի կայունության ու անվտանգության երաշխիքն է և եթե չլիներ նրանց համագործակցությունը, Իրաքը մասնատված կլիներ խաղաղության ու անվտանգության թշնամիների կողմից»:
Հինգշաբթի օրը Թեհրանում Իրաքի բանակի ծովուժի, օդուժի և հակաօդային պաշտպանության հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նշել է.«Իրանի ու Իրաքի պաշտպանական համագործակցությունը տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն կհաստատի»:
Իրաքի ռազմական բարձրաստիճան հրամանատարներն այդ հանդիպման ժամանակ ընդգծել են բարի դրացիության և քաղաքական, անվտանգության ու կրոնական կապերի հիմամբ Իրանի հետ երկկողմ պաշտպանական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Իրաքում ներկայիս հուսալի անվտանգությունն ու կայունությունն իրականացել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կրած պարտության արդյունքում: ԻԼԻՊ-ը 2014 թվականին սկսեց ռազմական տեղաշարժեր իրականացնել Իրաքի հյուսիս-արևմտյան հատվածում և արագ տեմպերով ներթափանցել այդ երկրի այլ շրջաններ, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադ: Սակայն Իրաքի հարևան երկիր Իրանի համագործակցությամբ և այդ երկրի բանակի ու ժողովրդական ուժերի ջանքերով, խմբավորումը պարտության մատնվեց:
Իրանի ու Իրաքի համագործակցության, այդ երկրի ժողովրդական ուժերի խիզախության ու Իրաքի բարձրաստիճան հոգևորականության աջակցության շնորհիվ, ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայությունը անկում ապրեց: Այսօր Իրաքը նոր շրջան է սկսել , և առավել քան երբևէ իր իրական դաշնակիցների համագործակցության կարիքն ունի:
Ի դեպ Իրանն ԻԼԻՊ-ի դեմ մղվող պատերազմի առաջին գծում Իրաքի կողքին էր, այսօր ևս այդ երկրում ահաբեկչության դեմ պատերազմի հետևանքով ավերածությունների վերականգնման առաջին գծում է գտնվում:
Իրաքը հարևանության բերումով Իրանի իսլամական հանրապետության ուշադրության կենտրոնում է, և այս արևմտյան հարևան երկրում տիրող անվտանգությունն ու կայունությունն Իրանի կայունությունն ու անվտանգությունն է:
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հինգշաբթի օրը Թեհրանում Իրաքի ռազմական բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրաքի անվտանգությունը, խաղաղությունն ու զարգացումը Իրանի անվտանգությունն ու զարգացումն է և Թեհրանն ամբողջ ուժով կանգնած է Բաղդադի կողքին»:
Թեև Իրաքում ԻԼԻՊ-ից հետո անվտանգություն է տիրում, սակայն այդ ահաբեկչական խմբավորման որոշ տարրերի առկայությունը և վերջերս հեռուստախցիների առջև ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադիի ներկայությունը ցույց են տալիս, որ դեռ մտահոգություններ կան Իրաքի անվտանգության հարցով:
Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը, հղում անելով միջազգային հարցերի փորձագետ Քոլին Բի Քլարքին, գրել է.«Մեծ հավանականությամբ, ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադիի հանկարծակի ներկայությունը փորձ է Իրաքում այդ խմբավորման մնացած անդամներին ու նրանց հովանավորներին աջակցելու համար»:
Նման հանգամանքներում, Իրանի ու Իրաքի ռազմական ու պաշտպանական համագործակցությունների շարունակականությունը երկու երկրի ռազմական ու քաղաքական ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում է: Իրանն ու Իրաքը, որպես երկու հարևան երկրներ, ունեն երկար համատեղ սահման և մշակութային ու կրոնական բազում ընդհանրություններ ,ինչը պատճառ է դարձել, որ Իրանի ու Իրաքի ռազմական ու քաղաքական ոլորտի պատասխանատուները կանոնավոր կերպով հանդիպումներ ու խորհրդակցություններ անցկացնեն:
Թեհրանն ու Բաղդադն այս օրերին վերածվել են քաղաքական ու ռազմական դիվանագիտութան կենտրոնի: Նրանք արևմտյան Ասիայի ռազմակավարական տարածաշրջանի երկու կարևոր դերակատարներն են և նրանց միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվել: