Մամուլի տեսություն 03.05.2019
Վերնագրեր օրվա մամուլից ՝ Իրանից նավթ ներկրող երկրներին մտահոգում է ԱՄՆ-ի արտոնությունների բացակայությունը, Լիբիայում իրավիճակը սրվում է
«Իրան» օրաթերթ
Թուրքիան և Չինաստանը դժգոհ են Իրանի նավթի գնորդների արտոնության բացակայությունից, իսկ Ռուսաստանը ՝ գոհ
ԱՄՆ-ն ասում է, որ Իրանի նավթ գնորդները կամ պետք է դադարեցնեն Իրանից նավթ ներկրել, կամ էլ պետք է պատժամիջոցների ենթարկվեն: Իրանի նավթի մեծ մասը գնում են Չինաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան, Հնդկաստանը և Ճապոնիան: ԱՄՆ-ի որոշումից դժգոհ են Չինաստանը և Թուրքիան: Նավթի շուկայի վերլուծաբան Ջամիլ Ահմեդի համոզմամբ, Ռուսաստանը, Արաբիան և Էմիրությունները շուկայում Իրանի նավթի պակասը լրացնելու համար, նավթ են ներարկելու շուկա: Արտոնությունների կրճատումը նացասական հետևանքներ է ունենալու Թուրքիայի տնտեսության ու դրամական միավորի արժեզրկման վրա: Դա նշանակում է, որ Թուրքիայում արժեզրկվելու է լիրան: Իսկ երբ Ռուսաստանը և ռուբլին շահելու են Իրանի նավթի գնորդների արտոնությունների կրճատումից:
«Էըթեմադ» օրաթերթ
Արաբիայում բացահայտվելու են խոշտանգումները
Արաբիայում մարդու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունները և վիրտուալ միջավայրի ակտիվիստները սաուդական բանտերում խոշտանգումների բացահայտման արշավ են սկսել: Ակտիվիստները համացանցում տարածում են «Խոսելու եմ» հաշթեգը և պահանջել են այդպիսով կոտրել Արաբիայում բանտարեկյալների ու նրանց հարազատների լռությունը: Վիրտուալ միջավայրի ակտիվիստները քննադատել են լռությունները, քանի որ հավատացած են, որ լռությունը երբեք չի եղել բռնություններին վերջ դնելու լուծում:
«Ջամե ջամ» օրաթերթ
Թաքֆիրական խալիֆայի հեռացումը
Հինգ տարի է անցնում այն օրվանից, երբ ԻԼԻՊ թաքֆիրական ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադիի վիրավորման կամ անհետացումից: Այս օրերին նա կրկին անգամ հայտնվել է: Վերլուծաբանների համոզմամբ, կրկին հայտնվելը վկայում է նոր ու երկար փուլի մեկնարկի մասին: Բաղդադին հուսով է, որ Բեն Լադենի նման ղեկավարելու է իր հրամանատարության տակ գտնվողներին: Այն էլ այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը զրկվել է իր իշխանությունից:
«Համշահրի» օրաթերթ
Աշխարհի ժողովրդի մեծամասնությունը չի հավատում ժողովրդավարությանը
Լայնածավալ ուսումնասիրությունները պարզել են, որ աշխարհում շատերը դժգոհ են իրենց երկրներում ժողովրդավարական կարգերի մեխանիզմից: «Փիու» հետազոտական կենտրոնը պարզել է, որ քաղաքական գործիչներից դժգոհություը, տնտեսական ու հասարակական իրավիճակից զայրույթը հանգեցրել են ժողովրդավարության մեխանիզմներից դժգոհությունների տարածմանը:
armtimes.com
Մամուլի ազատությունը 2Օ19 թվականին աշխարհում գրանցել է անկում
Ամեն տարի մայիսի 3-ին նշում են Աշխարհում մամուլի ազատության օրը։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր հատվածներում լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների թիվն աճում։ 2Օ19 թվականին մամուլի ազատության իրավիճակն ավելի է վատթարացել։
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության մասին իր զեկույցը, ըստ որի աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ամերիկայում մամուլի ազատություններն անկում են ապրել։
Կիբերհարձակումները, ձերբակալություններն ու առեւանգումները դարձել են մամուլը լռեցնելու հիմնական միջոցը։ Շատ դեպքերում կիրառվում է նաեւ սպանությունների եղանակը։
Ըստ զեկույցի, Չինաստանն ու Հյուսիսայի Կորեան շարունակում են մնալ լրագրողների նկատմամբ ամենամեծ ճնշումն իրականացնող երկրները։ Մամուլի ազատության հարցում 3 աստիճանի անկում է գրանցվել ԱՄՆ-ում։ Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի տնօրեն Ամանդա Բենեթն է ասում, ԱՄՆ-ի սահմանադրությունը լրագրողներին տալիս է իրենց գործն իրականացնելու ազատություն։ ՝՝Օրենքի գերակայությունն առկա է, որն ընդհանուր առմամբ հարգում են, ինչն էլ ամենամեծ տարբերությունն է աշխարհի մյուս երկրների հետ։ Չնայած ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից, ունենք օրենքներ, որոնք մեզ իրարից պահում են անկախ։ ՛՛, ասում է Բենեթը։
Ֆիլիպիններում, որը ժամանակին համարվում էր Ասիա մայրցամաքում մամուլի ամենամեծ ազատություններն ունեցող երկիրը, նախագահ Ռոդրիգո Դուտերտեի սպառնալիքների տակ լռեցվում է մամուլը, առաջ գալիս փոխթշնամանք։
Մյանմարում ապրիլ ամսին 7 տարվա ազատազրկման դատապարտվեցին Ռոյթըրզ գործակալության երկու լրագրողներ։ Նրանց ձերբակալել էին 2Օ17 թվականին Ռոհինգիայի մահմեդականների սպանության շուրջ լրագրողական հետաքննություն անցկացնելու ժամանակ։
Մամուլի ազատությունների հարցով ամենաբարձր ցուցանիշն աշխարհում ունի Նորվեգիան։ Հուրախություն Հայաստանի, իր մամուլի ազատության ցուցանիշը բարձրացել է աննախադեպ 19 տեղով, ինչը ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցի, հիմնականում ՝՝թավշյա հեղափոխության՛՛ արդյունքն է։
168.am
Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել ՄԱԿ-ին առընթեր նոր մշտական ներկայացուցչի թեկնածությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 2-ին Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ներկայացրել Կանադայում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Քրաֆթի թեկնածությունը, որն ավելի վաղ առաջադրվել է ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Այժմ Սենատի արտաքին գործերի կոմիտեն կորոշի լսումների ամսաթիվը, որոնց ընթացքում ելույթ կունենա Քրաֆթը, ինչից հետո կոմիտեի անդամները պետք է որոշեն՝ առաջարկել արդյոք Սենատին լրիվ կազմով հաստատելու նրա թեկնածությունը: Այնուհետեւ Կոնգրեսի վերին պալատում կանցկացվի արդեն վերջնական քվեարկությունը:
Ինչպես նշում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, Թրամփը լրջորեն է դիտարկում է 57-ամյա Քրաֆթի թեկնածությունը, որը Կանադայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի հոկտեմբերին: Հրատարակության տվյալներով՝ վաշինգտոնյան վարչակազմը բարձր է գնահատում Քրաֆթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: