Մայիս 03, 2019 17:39 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը  զգուշացրել է Իրանի նավթային պատժամիջոցների հետեւանքների մասին

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային պատժամիջոցները, արժանացել է Իրանի նավթային ներկրողների եւ ՕՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների բացասական արձագանքներին:

ՕՊԷԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարկինդոն հինգշաբթի Թեհրանում կայացած նավթի, գազի, վերամշակման եւ նավթաքիմիական  միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ասել է, որ  Իրանի նավթի պատժամիջոցները ազդում են նաև ՕՊԵԿ-ի վրա: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի երկարաձգում Իրանից նավթ գնող մի շարք երկրներին տրամադրված արտոնության ժամկետը: 

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը, նշել է, որ հնարավոր չէ իրանական նավթը հանել շուկայից:

Դոնալդ Թրամփի կառավարությունը, փորձում է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելով, Թեհրանին ստիպել ընդունել Վաշինգտոնի 12  պահանջները:

Թրամփի թշնամական քաղաքականությունը արժանացել է բազմաթիվ օտարերկրյա կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը:

Արեւմտյան նավթի բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ արտոնությունների ժամկետը չերկարաձգելու Վաշինգտոնի որոշումը, զգալիորեն կազդի համաշխարհային շուկայում նավթի գների վրա: Բարքլիզ բանկը կանխատեսում է, որ չնայած իրենց պնդումներին, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը շատ դանդաղ տեմպով կարող են փոխարինել շուկայում իրանական նավթի պակասը: Բանկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը կարող է բարձրացնել Արեւմտյան Ասիայում հակամարտությունների ռիսկերը, այդ թվում` Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու հավանականությունը:

Միեւնույն ժամանակ, եվրոպացիները մտահոգված են միջուկային գործարքի վրա Իրանի պատժամիջոցների բացասական ազդեցություններից: Եվրոպացիները լավ գիտակցում են, որ եթե ՀԳՀԾ-ն չկարողանա բավարարել  ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման ակնկալիքները, չի կարելի ակնկալել, որ Թեհրանը միակողմանիորեն կկատարի ՀԳՀԾ-ի նկատմամբ իր պարտավորությունները: ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին հայտարարել է, որ համաձայնությունն ամեն պահի կարող է չեղյալ հայտարարվել: Նա նշել է. «Իրանի համբերությունը սպառման եզրին է»: Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ Միացյալ Նահանգները փորձում է Իրանին հրահրել դուրս գալ ՀԳՀԾ-ից: Նա նշել է. «Նախ նրանք ՀԳՀԾ-ից դուրս գալով փորձեցին նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, այնուհետև Միացյալ Նահանգները չերկարաձգեց Իրանի նավթի պատժամիջոցների ազատման ռեժիմը»:

Այսպիսով, եվրոպացիները պետք է ստիպեն Վաշինգտոնին փոխել իրենց ներկա քաղաքականությունը և արդյունավետ միջոցներ ձեռնարկեն ՀԳՀԾ-ի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների կատարման համար:  

Միեւնույն ժամանակ, Իրանը, որը 40 տարվա ընթացքում ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցներին, բավարար միջոցներ է ձեռնարկել նավթի արտահանումը պահպանելու համար: Հետեւաբար, Իրանի նավթի արտահանման կրճատման գործում Վաշինգտոնի  ջանքերը կձախողեն:

Պիտակ