Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան. Համաշխարհային տնտեսական աճի անգերազանցելի շարժիչը 2025 թվականին
2025 թվականին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանn ամրապնդեց իր դիրքերը որպես համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչ՝ գրանցելով համաշխարհային միջինից բարձր ցուցանիշներ:
Այն իրավիճակում, երբ շատ զարգացած տնտեսություններ պայքարում էին լճացման, գնաճի և ներդրումների կրճատման dem, այս տարածաշրջանը կարողացավ շարժիչ դեր խաղալ համաշխարհային տնտեսությունում՝ հենվելով ֆինանսական շուկայի աճի, տարածաշրջանային առևտրի ընդլայնման, կառուցվածքային բարեփոխումների և մաքուր էներգիայի ոլորտում լայնածավալ ներդրումների համադրության վրա:
Pars Today-ի փոխանցմամբ՝ տարածաշրջանի զարգացող տնտեսությունները, այդ թվում՝ Հնդկաստանը, Վիետնամը, Ինդոնեզիան և Ֆիլիպինները, զգալի աճ են գրանցել՝ օգտվելով ներքին մեծ պահանջարկից, բարելավելով կորոնավիրուսից հետո մատակարարման շղթաները և նվազեցնելով տարածաշրջանային առևտրային խոչընդոտները: Չինաստանը, չնայած սպառողների վստահության անկման վերաբերյալ որոշ մտահոգություններին, նաև փորձել է հող նախապատրաստել օտարերկրյա կապիտալ ներգրավելու և արտահանման խթանման համար՝ այնպիսի խոշոր նախագծերի միջոցով, ինչպիսին է Հայնան ազատ առևտրի գոտու զարգացումը:
Էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ից նավթի և գազի ներմուծման նվազումը, զուգորդված վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների աճի հետ, ձևավորել է տարածաշրջանում կայուն աճի նոր օրինաչափություն: Մյուս կողմից, Ասիա-խաղաղօվկիանոսյան արժութային շուկան, որը տուժել է ԱՄՆ դոլարի համեմատական թուլությունից, տատանումներ է ապրել, որոնք մասամբ զսպվել են որոշ կառավարությունների նպատակային միջամտությունների շնորհիվ։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականը ցույց տվեց, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ոչ միայն դիմացկուն է արտաքին ցնցումների նկատմամբ, այլև կարողացել է ամրապնդել իր դիրքերը որպես համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժ՝ խելացիորեն կառավարելով մարտահրավերները։