Բացահայտվել են Սոմալիլենդի ճանաչման Իսրայելի թաքնված նպատակները
-
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահու
Pars Today - Եբրայերեն լեզվով լրատվամիջոցները բացահայտել են վիճահարույց մի ծրագիր, որը ցույց է տալիս, որ Թել Ավիվը հետապնդում է Սոմալիլենդում դիվանագիտական հարաբերություններից դուրս նպատակներ։
Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել է, որ Սոմալիլենդի ճանաչման Թել Ավիվի գլխավոր նպատակը Գազայի հատվածի բնակիչներին այս տարածաշրջան հարկադիր տեղափոխման համար ճանապարհ հարթելն է, քայլ, որը բացասական արձագանք է ստացել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։ Այս կապակցությամբ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է Սոմալիլենդի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համաձայնագրի ստորագրման մասին, իսկ Նեթանյահուն Սոմալիլենդի անջատողականների առաջնորդին հրավիրել է այցելել օկուպացված տարածքներ։ Սոմալիլենդի անջատողականները 1991 թվականին հռչակեցին իրենց անկախությունը Սոմալիից, սակայն դեռևս չեն ճանաչվել ՄԱԿ-ի որևէ անդամ պետության կողմից: Սոմալիլենդի անջատողականները վերահսկում են Սոմալիի հյուսիսային հատվածը: