Մամուլի տեսություն 04.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107008-Մամուլի_տեսություն_04.05.2019
Այսօրվա իրանական մամուլի շատ օրաթերթերի հիմնական խորագիրն էր՝ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում Իրանի նավթի նախարարի հայտարարություն առ այն, որ այդ կազմակերպության մեջ իր շահերի վտանգման դեպքում, Իրանը կդիմի հակադարձ քայլերի:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 04, 2019 13:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  04.05.2019

Այսօրվա իրանական մամուլի շատ օրաթերթերի հիմնական խորագիրն էր՝ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում Իրանի նավթի նախարարի հայտարարություն առ այն, որ այդ կազմակերպության մեջ իր շահերի վտանգման դեպքում, Իրանը կդիմի հակադարձ քայլերի:

«Մարդոմսալարի»

Եթե ՕՊԵԿ-ում Իրանի շահերը վտանգվեն, այս երկիրը դա անպատասխան չի թողնի

Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանն իր շահերի համար է անդամակցում ՕՊԵԿ--ին և եթե այդ կազմակերպության անդամներից որոշները կամենան սպառնալ կամ վտանգի ենթարկել Իրանին, այս երկիրը այդ քայլն անպատասխան չի թողնի»:

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարկինդոյի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում, Բիժան Զանգանեն կարևորել է այս խնդիրը:

Ի պատասխան հանրցին, թե ՕՊԵԿ-ն ինչպե՞ս է գնահատում կազմակերպության որոշ անդամների հակաիրանական միակողմանի քայլերը, ԲարԿինդոն ասել է.«ՕՊԵԿ-ը միշտ հավաքական կարգով է որոշում ընդունել և մենք անցյալում բազմիցս ականատես ենք եղել, որ անդամ երկրները միակողմանի մոտեցում են ունեցել, ինը անարդյունավետ է եղել և այս անգամ էլ նույնն է լինելու»: Հիշեցնելով հուլիս ամսին էներգետիկայի ու նավթի նախարարների նիստի անցկացման մասին նա նշել է.«Մենք այս նիստի ընթացքում մեկ ընտանքի անդամների նման իրար շուրջ ենք հավաքվելու»:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախագահ.«20 տոկոս վառելիքի ձեռքբերումը միջուկային արդյունաբերության ոլորտում Իրանի հզորության գագաթնակետն է»

Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախագահն ասել է.«Այն դեպքում երբ ո՛չ երկրում ու ոչ էլ արտերկրում ոչ ոք չէր հավատում,  Իրանը ամենակարճ ժամանկամիջոցում հասավ 20 տոկոսանոց միջուկային վառելիքի արտադրության: Դա իհարկե Իրանի հզորության գագաթնակետն է: Որոշները ասում էին, թե Սալեհին 20 տոկոսանոց վառելիքի արտադրության մասին ստում է: Ասացինք՝ սպասեք, երբ ԱԷՄԳ-ի զեկույցը հրապարակվի, ամեն ինչ կպարզվի»:

 

«Քեյհան»

Խորհրդատուները սխալ տեղեկություն էին փոխանցում. Թրամփը պարտվել է Մադուրոյին

Անցած երեքշաբթի օրը ԱՄՆ-ն և ԿՀՎ-ի գործակալները Գուայդոյի գլխավորությամբ Վենեսուելայում նոր խաղ են սկսել Մադուրոյի կառավարության կործանման համար: Նրանք նախ սակավաթիվ զորայինների ուղեկցությամբ և մի զորանոցոմ Գուայդոյի ներկայության մասին տեսագրության տարածմամբ այնպես էին ձևացնում, որ բանակը միացել է Խուան Գույադոին: Սակայն ամերիկյան այս հեղաշրջումը ձախողվեց:

Նյու Յոորք Թայմզը գրել է.«Սակայն հարցն այն է, որ ինչն է պատճառ դարձել, որ ԱՄՆ-ն շարժվի դեպի այդ կողմը և ենթադրի, որ Մադորոն երեքշաբթի օրը կհեռացվի պաշտոնից: Պատճառներից մեկը կարող են ընդդիմության կարողության ու կառավարության կազմում նրանց ազդեցության մասին սխալ տեղեկությունները լինել: Իրականում Թրամփի խորհրդատուները հրապարակային դեպքերի մեկնաբանության հարցում սխալվել են: Չնայած որ Մադուրոն իր երկրում թուլացել և աշխարհում էլ նրա վարկը իջել է, սակայն նա դեռևես իշխանության ղեկին է»:

 

«Ջավան»

Չնայած պատժամիջոցների 2019թ. Իրանի արժութային պաշարները կազմում են 103 մլրդ. դոլար

ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմնադրամ) հայտարարել է.«Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում արժութային պաշարների առումով Իրանը երրորդ տեղն է զբաղեցնում»:

 

«Մարդոմսալարի»

78 տարի անց իրանական առյուծի վերադարձը

Իրանական առյուծի կործանումից 78 տարի անցնելով, Բրիտանիայի  Բրիսթոլ կենդանաբանական այգում պահվող Քամրան անունով իրանական մի արու առյուծ ուղարկվել է Թեհրանի «Էրամ» կենդանաբանական այգի: Նրա էգ զույգը հաջորդ շաբաթվա ընթացքում Իռլանդիայի Դուբլին կենդանաբանական այգուց կուղարկվելու է Իրան:

armenpress

Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ

 

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին՝ նշելով. «Դա եղել և մնում է մտահոգության լուրջ առիթ մեզ համար: Իսրայելի զենքի վաճառքը մեր ժողովրդի համար մահացու միջոց է: Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես է այդ զենքն օգտագործվում մեր իսկ ժողովրդի դեմ: Մենք մտահոգվում ենք անվտանգության հարցով և բացարձակապես վստահ ենք, որ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ, և դուք շատ լավ գիտեք, թե դա ինչ է նշանակում: Միևնույն ժամանակ, մենք հանձնառու ենք զարգացնել խաղաղություն և անվտանգություն մեր տարածաշրջանում»: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը ոչ մի կերպ չի կարող նպաստել խաղաղության ու անվտանգության կառուցմանը:

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, որն Իսրայելի համար թշնամական պետություն է, ՀՀ արտգործնախարարը նկատել է, որ մեր երկիրը հաստատակամ է հարաբերություններ կառուցելու մի գործընկերոջ հետ՝ առանց բացառելու մյուսին: «Սակայն մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները վարվեն նույն կերպ: Մենք նաև շատ զգայուն ենք մեր գործընկերների զգայունությունների նկատմամբ»,- հայտարարել է Մնացականյանը:

Հարցին, թե արդյոք զարմացած կամ հիասթափված է այն փաստի առնչությամբ, որ Իսրայելը մինչև օրս հրաժարվում է ճանաչել հայերի հետ կատարվածը որպես ցեղասպանություն՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Սա այն հարցը չէ, որի առնչությամբ պետք է զարմանամ: Ես ներկայացնում եմ մի ժողովրդի, որը շարունակում է առերեսվել այն արդարության ճնշմանը, որը ժխտվում է ավելի քան 105 տարի: Իմ ժողովուրդը հաղթանակած է, քանի որ ենթադրվում էր, թե մենք պետք է ջնջվեինք երկրի երեսից: Ժխտվող արդարության հարցը մարդկային բնույթ ունի: Իսրայելն է որոշելու՝ ճանաչել, թե ոչ, այլ ոչ թե Հայաստանը: Մեր հավաքական պատասխանատվությունն է այսօր նվազեցնել ցեղասպանության ու կոտորածների ռիսկը»:

 

 

Արցախի ՊԲ–ն զորավարժություն է անցկացրել

 

Արցախի ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ մայիսի 3-ին անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետեւում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։

Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ եւ ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին եւ, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը:

Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ: