ԱՄՆ-ն անտեսում է Վենեսուելայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107015-ԱՄՆ_ն_անտեսում_է_Վենեսուելայի_ժողովրդի_ինքնորոշման_իրավունքը
Վերջին ամիսների ըթնացքում ԱՄՆ-ն արագացրել է Վենեսուելայի ձախամետ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության կործանման համար գործադրող ջանքերը և այս նպատակով գործադրում է տարբեր քայլեր սկսած՝ քարոզչական ու հոգեբանական պատերազմից մինչև տնտեսական ծավալուն պատժամիջոցները և ի վերջո ԱՄՆ-ն Վենեսուելային սպառնացել է ռազմական հարձակմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2019 14:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն անտեսում է Վենեսուելայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Վերջին ամիսների ըթնացքում ԱՄՆ-ն արագացրել է Վենեսուելայի ձախամետ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության կործանման համար գործադրող ջանքերը և այս նպատակով գործադրում է տարբեր քայլեր սկսած՝ քարոզչական ու հոգեբանական պատերազմից մինչև տնտեսական ծավալուն պատժամիջոցները և ի վերջո ԱՄՆ-ն Վենեսուելային սպառնացել է ռազմական հարձակմամբ:

Այս խնդրին խստորեն արձագանքել է ՌԴ-ն: Մայիսի 3-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է.«Միայն Վենեսուելայի ժողովուրդը իրավունք ունի որոշել իր ճակատագիրը»: Պուտինը հստակեցրել է.«Վենեուսելայի ներքին հարցերին արտաքին միջամտությունները և ուժի գործադրմամբ Կրակասի կառավարության կործանման համար գործադրվող ջանքերը հարվածում են այդ երկրում առաջացած ճգնաժամի լուծման քաղաքական տարբերակին»:

Ապրիլի 30-ին Վենեսուելայի ճգնաժամը թևակոխել է նոր փուլ՝ այն ժամանակ, երբ ընդդիմադիների առաջնորդ Խուան Գուայդոն, ում հովանավորում է ԱՄՆ-ն, մի տեսագրություն տարածելով այդ երկրի ժողովրդին կոչ արեց դիմել Մադուրոյի դեմ զինված ապստամբության, սակայն ժողովուրդն ու զորայինները չողջունեցին նրա կոչը և Գուայդոյի ու նրա դաշնակիցների հեղաշրջումը պարտվեց:

Վենեսուելայում ԱՄՆ-ի միջամտություններին բացասաբար են արձագանքել նրա միջազգային մրցակիցներ ՌԴ-ն ու Չինաստանը: Այս երկու երկրից բացի, մեծ թվով երկրներ, այդ թվում՝ Իրանն ու Թուրքիան նույնպես դատապարտել են ԱՄՆ-ի մոտեցումը և կարևորել՝ Վենեսուելայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ն ՌԴ-ին կոչ է արել հրաժարվել Մադուրոյին աջակցելու քայլից, սակայն բացասական պատասխան է ստացել Մոսկվայից: Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հավանականության մասին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան այս կարգի նախագծերին դիմակայելու համար քայեր է նախագծել և ավելի վաղ նման մի խումբ է ձևավորվել ՄԱԿ-ում»: ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ իր ամերիկացի պաշտոնակցին քաջալերել է որպեսզի Վենեսուելայի դեպքում հրաժարվի Մոնրոյի դոկտրինայի գործադրումից: Լավրովի խոսքերով, Մոնրոյի դոկտրինան Վենեուելլայի և Լատինական Ամերիկայի ողջ ժողոուվրդներին ուղղված անարգանքի նշան է:

Հաշվի առնելով վերջերս Վենեսուելայում իրականացված հեղաշրջման պարտության փաստը, Վաշինգտոնը, որ Մադուրոյի կործանման հարցում բացահայտ ձախողման է հանդիպել, իր պարտությունն արդարացնելու համար հայտարարել է թե ռուս զորայինները կանխել են Գուայդոյի գլխավորությամբ ընդվզման առաջխաղացումը: Հետևաբար հեղաշրջման պարտության հարցում գործնականում անտեսվում է Մադուրոյի կողմնակից ժողովրդի ու զորայինների դերակատարությունը: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնիսկ մեկ քայլ առաջ է անցել և հայտարարել է, որ ՌԴ-ն թույլ չի տվել Մադորոն Վենեսուելայից Կուբա փախչի: Մեղադրանք որը կտրականապես հերքվել է Լավրովի կողմից:

Վենեսուելայի ճգնաժամի սկզբում, Վաշինգտոնը ենթադրում էր, որ անցյալի նման հատկապես սառը պատերազմի օրերի պես, կարող է ուժի կիրառմամբ ու թշնամական քայլերով կործանել Վենեսուելայի ձախամետ կառավարությանն ու նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն միջազգային այլ ուժերի այդ թվում ՌԴ-ի ու Չինաստանի լուրջ հակադրությունը և այդ երկրների կողմից Մադուրոյին աջակցելու համար զինված ուժերի Վենեսուելա առաքումը ԱՄՆ-ի պաշտոնյաներին հասկացրեց, որ այլ երկրներում իր նպատակներին հասնելու համար Վաշինգտոնի միակողմանիության և ուժի կիրառման ժամանակները անցել են: