Մամուլի տեսություն 09.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107191-Մամուլի_տեսություն_09.05.2019
Մամուլի գլխավոր վերնագիրը «Թեհրանը վերջնագիր է ներկայացրել Եվրոպային»
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 09, 2019 11:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  09.05.2019

Մամուլի գլխավոր վերնագիրը «Թեհրանը վերջնագիր է ներկայացրել Եվրոպային»

«Քեյհան» օրաթերթ

Իրանը Եվրոպային երկու ամիս ժամանակ է տվել


Մայիսի 8-ին լրացավ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մեկ տարին: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Իրանը դադարեցնելու է միջուկային համաձայնության հետ կապված իր որոշ քայլերը և համաձայնությունում մնացած երկրները 60 օր ժամանակ են ունենալու նավթային ու բանկային ոլորտներում իրենց հանձնառությունները կատարելու համար:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Լոնդոնը և Տիկ. Վարչապետի հրաժարականը

 

Բրիտանիայի քաղխորհուրդների ընտրություններում իշխող պահպանողական կրած ծանր պարտությունը , նաև Եվրամիությունից այդ երկրի դուրս գալու դանդաղ գործընթացի դժգոհությունները, մեծացնում են ճնշումները վարչապետ Թերեզա Մեյի վրա: Պահպանողական կուսակցության ոչ-խորհրդարանական 800 անդամները, հունիսի 15-ին քվեարկություն են անցկացնելու՝ Մեյի ղեկավարության անարժանավորության վերաբերյալ: Քվեարկության արդյունքների գործադրումը պարտադիր չի լինելու, սակայն դիտորդները հավատացած են, որ Մեյի վրա ճնշումները մեծանալու են: Կանխատեսվում է, որ քվեարկությունից հետո վարչապետը ծանր պարտություն է կրելու:

 

«Քեյհան» օրաթերթ

«Դարի գործարք»-ի մանրամասները բացահայտված են

 

Թեև «Դարի գործարք»-ի պաշտոնական հատվածները չեն հրապարակվել, սակայն սիոնիստներն արդեն հայտարարություն են տարածել այդ մասին: «Իսրայել հայում» սիոնիստական օրաթերթը հայտարարել է.«Իսրայելի, Պաղեստինի ազատագրման կազմակերպության և ՀԱՄԱՍ-ի միջև եռակողմ համաձայնություն է ստորագրվել : «Նոր երկիր» կոչվող պաղեստինյան կառավարություն է ստեղծվելու Հորդանան գետի արևմտյան ափին ու Գազայի հատվածին ՝ առանց սիոնիստական քաղաքավանների: Ղոդսը չի մասնատվելու և ընդհանուր է լինելու նոր Պաղեստինի և Պսրայելի միջև: Նոր Պաղեստինը բանակ ու զենք ունենալու իրավունք չի ունենալու: Ունենալու է միայն զինված ոստիկանություն: ՀԱՄԱՍ-ը բոլոր զենքերը հանձնելու է Եգիպտոսին: ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության կողմից «Դարի գործարք»-ը չընդունելու դեպքում,  ԱՄՆ-ը դադարեցնելու է պաղեստինցիներին ֆինանսավորումը և կանխելու է նաև մյուս երկրների տրամադրած օգնությունները»:

 

«Ջավան» օրաթերթ

Թշնամիներն այլևս ակտիվանալու կարողություն չունեն

 

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է .«Իսլամական հեղափոխության թշնամիներն այսօր մեր դեմ բազմակողմ պատերազմական դիրքորոշում են ընդունել՝ տնտեսական, մշակութային ու հասարակական դաշտերում: Թշնամին իր բոլոր հնարավորությունները ծառայեցնում է հոգեբանական օպերացիային ու տնտեսական պատժամիջոցներին ՝ նպատակ ունենալով հուսահատեցնել Իրանի ժողովրդին: Այսօր մեր ծանր առաքելությունը թշնամու ճանապարհները փակելն է»:

 

yerkir.am

Թրամփը հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել. տեղեկացնում է BBC-ն:

Դրանք տարածվելու են Իրանի տարածքում մետաղների արդյունահանման եւ արտադրության վրա: Պատժամիջոցները վերաբերում են պողպատի, երկաթի, ալյումինի եւ պղնձի արտադրությանը: Դրանք կկիրառվեն ինչպես Իրանում արտադրողների եւ սեփականատերերի, այնպես էլ Իրանից մետաղ արտահանողների նկատմամբ:

 

yerkir.am

ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Իրանի հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել

 

ԵՄ-ն, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները նախկինի պես հավատարիմ են Իրանի հետ միջուկային գործարքի պահպանմանը և մասնակիցների կողմից պարտավորությունների ամբողջական կատարմանը: Այդ մասին ասվում է նշյալ եվրոպական երկրների ԱԳՆ ղեկավարների և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:

 

Նրանք կոչ են անում Իրանին` լիարժեք կատարել գործարքի շրջանակում պարտավորոթյունները և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի:

Կողմերը նաև մտահոգություն են հայտնել Իրանի քայլերի կապակցությամբ, որը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է գործարքի շրջանակում իր որոշ պարտավորությունների կատարումը: