Մամուլի տեսություն 10.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107219-Մամուլի_տեսություն_10.05.2019
Երկամսյա վերջնաժամկետ Եվրոպայի համար, հակազդեցությունները շարունակվում են
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 10, 2019 08:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  10.05.2019

Երկամսյա վերջնաժամկետ Եվրոպայի համար, հակազդեցությունները շարունակվում են

«Էըթեմադ» օրաթերթ

Միլիոնավոր ստորագրություններ՝  Թրամփի հեռացման համար

 

ԱՄՆ-ում ավելի քան տասը միլիոն հոգու մասնակցությամբ ստորագրահավաք է կազմակերպվել նախագահի պաշտոնից Դոնալդ Թրամփին հեռացնելու համար: ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ պատգամավորները, նաև Վաշինգտոնում աշխատող առաջադիմական մի քանի կազմակերպությունների ստորագրահավաքին մասնակցել են ավելի քան տասը միլիոն քաղաքացի՝ Կոնգրեսից պահանջելով սկսել նախագահի պաշրոնից Թրամփին հեռացնելու գործընթացը:  

 

«Իրան» օրաթերթ

Խորհրդարանը հակազդել է Եվրամիության կողմից Իրանի ներկայացրած վերջնագրի մերժմանը

Իրանը նոր սցենարով է առաջնորդվելու ՀԳՀԾ-ի հարցում

 

Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը շեշտել է, որ չնայած այն բանին, որ Եվրամիությունը հաղորդագրությամբ մերժել է ՀԳՀԾ-ի հարցում հանձնառությունները կատարելու համար Իրանի կողմից ներկայացված 60-օրյա վերջնագրին, Իրանը շարունակելու է մնալ իր դիրքերում, եթե առաջիկա երկու ամիսներին Եվրամիությունը չկատարի իր պարտավորությունները, ապա ինչպես ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարությունում և նախագահի ելույթում է ասվել, Իրանն անելու է հաջորդ քայլը:

 

«Համշահրի» օրաթերթ

Թրամփ: «Կուզեի Իրանի պատասխանատուներն ինձ հետ կապ հաստատեին»

 

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կցանկանար Իրանի պետայրերը կապ հաստատեին իր հետ, սակայն այդ քայլից նրանց հետ է պահում նախկին պետքարտուղար Ջոն Քերին: Իրանին դիմագրավելու համար տարածաշրջան գործուղված ավիակիր նավի մասին հնչած հարցին Թրամփը կրկնել է նախկին պատասխանով, ասելով.«Կան հստակ փաստեր, որ Իրանը նպատակ ունի հարձակվել ամերիկյան ուժերի վրա»: Թրամփը նաև ասել է, որ ռազմական բախումների հավանականություն միշտ էլ կա, սակայն հույս է հայտնել, որ նման բան տեղի չի ունենալու:

 

«Ջամե ջամ» օրաթերթ

Իրանցի ճարտարագետները վերացրել են ֆրանսական ինքնաթիռի տեխնիկական խնդիրները

 

Իրանի կենտրոնական նահանգ՝  Սպահանի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի տեխնիկական խնդիրները կարգավորվել են իրանցի մասնագետների կողմից: A340-300 էյրբաս ինքնաթիռում, որը Փարիզից Մումբեյ էր մեկնում, տեխնիկական խնդիրներ էին առաջացել և ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք էր կատարել Սպահանի օդանավակայանում: Ֆրանսական ինքնաթիռն ունեցել է 267 ուղևոր:

 

«Էթեմադ» օրաթերթ

Պատժամիջոցների զենքի հաճախ օգտագործումը վնասելու է ԱՄՆ-ի դիրքերին

 

«Ատլանտիկ» հանդեսում լույս տեսած հոդվածում, Քեթի Գիլսինանը քննարկել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում պատժամիջոցների դերակատարությանը և խոսել է այդ երկրի դիվանագիտությունում դրա օգտագործման հետևանքների մասին: «ԱՄՆ-ը հոդվածի հրապարակման ժամանակ, 7967 անգամ օգտագործել է ակտիվ պատժամիջոցներ: Պատժամիջոցների նման ծավալով հանդերձ, համաշխարհային բանկերը փորձում են գտնել ֆինանսական ալտերնատիվ տարբերակներ: Հին գործընկերների հետ Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվելու են այդ քայլի հակազդեցության տակ: Պատժամիջոցների հաջողությունը պայմանավորվածէ  դրանց ազդեցիկ լինելու տոկոսայնությամբ, այլ ոչ թե դրանց մեծությամբ».-ասվում է  հոդվածում:

 

168.am

Թրամփը որոշեց Շանահանին առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել Պատրիկ Շանահանին առաջադրել պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Նախագահ Թրամփը որոշել է Պատրիկ Շանահանի թեկնածությունն առաջադրել պաշտպանության նախարարի պաշտոնի համար, հաշվի առնելով այն, թե այդ մարդն արդեն ինչ օգուտ է բերել երկրին, եւ ղեկավարելու նրա ընդունակությունը»,- ասված է նրա հայտարարության մեջ: Ներկայում Շանահանը Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարն է:

Սառա Սանդերսն ընդգծում է, որ, Դոնալդ Թրամփի կարծիքով, Պատրիկ Շանահանն այդ պաշտոնում աշխատելու ամիսների ընթացքում ապացուցեց, որ կարող է արդյունավետ կերպով ղեկավարել երկրի պաշտպանական գերատեսչությունը: Այժմ նրա թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ-ի Սենատը:

2017 թվականի հուլիսին Շանահանը դարձավ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Ընթացիկ տարվա հունվարից կատարում է Պենտագոնի ղեկավարի պարտականությունները՝ կապված Ջեյմս Մեթիսի պաշտոնաթողության հետ: Մինչ այդ Շանահանը 31 տարի աշխատել է Boeihg կորպորացիայի համար: 2016 թվականին նշանակվել էր այդ ընկերության ավագ փոխնախագահ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

slaq.am

Նավթի գներն աճել են

 

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.52%-ով և կազմել 62.00 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.93%-ով և կազմել 70.49 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին: