Մամուլի տեսություն 11.05.2019
Իրանի ժողովուրդը ցույցերով իր աջակցությունն է հայտնել կառավարությանը՝ ՀԳՀԾ-ի հարցում հանձնառությունների կասեցման հարցում:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Իրանի ժողովուրդն աջակցում է կառավարությանը՝ ՀԳՀԾ-ի հետ կապված հանձնառությունների կասեցման հարցում
Ծամապահ իրանցիները քայլարշավով իրենց աջակցությունն են հայտնել կառավարության նկատմամբ ՝ ՀԳՀԾ-ի հարցում հանձնառությունների կասեցման հարցում:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքից հետո, աղոթարարները հավաքվելով Թեհրանի համալսարանի մոտ, քայլարշավ են իրականացրել և այդպիսով հայտնել են իրենց աջակցությունը ազգային անվտանգության գերագույն խորհրդի տարածած հաղորդագրության նկատմամբ:
Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «ՀԳՀԾ-ից դուրս գալը մեր ժողովրդին պատիվ է բերում», «Կառավարությունը դիմադրություն է, ժողովուրդը ՝ պաշտպանություն»: Ցույցի ավարտին, մասնակիցներն այրել են ԱՄՆ դրոշը:
«Համդելի» օրաթերթ
Ռուսական հրթիռներ Հյուսիսային Կորեայի ձեռքում
Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի փորձարկած հրթիռները նման են ռուսական հրթիռներին: Միաժամանակ ԱՄՆ-ը առգրավել է Հյուսիսային Կորեայի բեռնատար մի նավ:
Հարավային Կորեայի ղեկավարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան երկու կարճ հեռահարությամբ հրթիռ է արձակել Ճապոնիայի և Կորեական թերակղզու արևելյան ուղղությամբ, սակայն այս անգամ փորձագետները հայտարարել են, որ այս անգամ ռուսները ևս մասնակցություն են ունեցել փորձարկմանը: Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությամբ, հինգշաբթի երեկոյան այդ հրթիռն արձակվել է Հյուսիսային Կորեայի ուղղությամբ: Հրթիռները կտրել են 420 և 270 կիլոմետր տարածք և ընկել են Ճապոնիայի ծովում: Ըստ փորձագետների, հրթիռները ռուսական են:
«Քեյհան» օրաթերթ
Չենք լինելու հակաիրանական պատժամիջոցների մի մասը
Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդին Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանների հետ Բաղդադում ունեցած հանդիպման ժամանակ ասել է .«Իրաքը պնդում է բոլոր հարևանների, տարածաշրջանային ու արաբական երկրների հետ բարեկամական հարաբերությունների վրա : Մենք ձգտում ենք նաև ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների պահպանմանը»:
«Իրաքի հարաբերությունները կարևոր դեր ունեն տարածաշրջանի անվտանգության ու կայունության, նաև տարածաշրջանի ու աշխարհի տնտեսական բարգավաճման վրա: Արաբական, տարածաշրջանային ու եվրոպական երկրներ իմ վերջին շրջագայությունը կատարվել է հենց այդ ուղղությամբ».-ասել է նա:
«Էըթեմադ» օրաթերթ
Հրապարակվել են աշխարհի տասնյակ երկրներում Պենտագոնի միջամտության փաստերը
ԱՄՆ հատուկուժայինների պաշտոնական դպրոցը փաստեր է ներկայացրել տասնյակ երկրներում ներքին դաշնակիցներին աջակցության միջոցով ԱՄՆ ուղղակի միջամտության կապակցությամբ:
ԱՄՆ հատուկուժայինների ընդհանուր հրամանատարության պաշտոնական դպրոցի զեկուցաբեր Վիլ Էրվինը ասել է , որ 250 էջանոց փաստաթղթերը վերաբերում են 1941-2003 թվականին արված քայլերին:
Էրվինը նաև անդրադարձել է Կուբայի, Նիկարագուայի, Անգոլայի, Քուվեյթի, Աֆղանստանի, Լաոսի, Կամբոջիայի, Իրաքի, Կոզովոյի, Սերբիայի և Լեհաստանի նման երկրներում ԱՄՆ-ի միջամտական քայլերին: ԱՄՆ նախատակն ըստ փաստաթղթերի, եղել է իշխող կառավարությունների կործանումը: Նշվում է նաև, կործանումների նախագծերի երկու երրորդը հաջողվել է:
1in.am
Թրամփը նախկին խորհրդականին խնդրել է հայտարարել իր անմեղության մասին․WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախկին իրավաբանական խորհրդական Դոնալդ Մաքհանին խնդրել է հայտարարել, որ ինքը չի խոչընդոտել արդարադատությանը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը Մաքհանին խնդրել է հայտարարել, որ ինքն արդարադատությանը խոչընդոտել չի համարում ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերին պաշտոնաթող անելու նախագահի պահանջը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն իր նախկին խորհրդականին այդ մասին խնդրել է իրավաբանների միջոցով։
yerkir.am
Թրամփը կարգադրել է բարձրացնել մաքսատուրքերը 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սկսել տարեկան մոտ 300 մլրդ դոլար ընդհանուր ծավալով չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը. հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր` ավելի վաղ, ԱՄՆ նախագահի կարգադրությամբ մենք բարձրացրել ենք 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման սակագնային մակարդակը՝ հասցնելով 10-ից 25 տոկոսի: Նախագահը նաև կարգադրել է մեզ սկսել մաքսատուրքերի բարձրացման գործընթացը Չինաստանից մնացյալ բոլոր ապրանքների ներկրման համար, որը գնահատվում է մոտ 300 մլրդ դոլար»,- ասվում է հայտարարությունում: