Մամուլի տեսություն 12.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107282-Մամուլի_տեսություն_12.05.2019
Հյուսիսային Կորեայից Իրան, Մեքսիկայից Կանադա, Վենեսուելայից Չինաստան, Կոնգրեսից Պաղեստին: Դոնալդ Թրամփը որոշակի արտաքին քաղաքականություն չունի և միայն հաղթանակի է ձգտում :
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 12, 2019 07:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  12.05.2019

Հյուսիսային Կորեայից Իրան, Մեքսիկայից Կանադա, Վենեսուելայից Չինաստան, Կոնգրեսից Պաղեստին: Դոնալդ Թրամփը որոշակի արտաքին քաղաքականություն չունի և միայն հաղթանակի է ձգտում :

«Քեյհան» օրաթերթ

Երկաթե գմբեթի հեքիաթի ավարտը

 

Մինչ օրս բազմաթիվ վերլուծություններ են ներկայացվել Պաղեստինի Դիմադրության հրթիռների ու Իսրայելի պաշտպանական համակարգերի ՝ մասնավորապես Երկաթե գմբեթի մասին և հաճախ առաջ է քաշվել այն տարբերակը, որ այդ պաշտպանական համակարգի թույլ լինելու պատճառով, Դիմադրության ուժերը կարող են իրենց հրթիռային օպերացիաներում հաղթել Սիոնիստական ռեժիմին:

Երկաթե գմբեթ նախագիծը թույլ է և դրանում ոչ մի կասկած չկա: Հարցի մյուս կողմն այն է, որ դա համարվել է հզոր նախագիծ և արաբական շատ երկրներ ՝ ինչպես Արաբիան փորձում են գնել այդ համակարգը: Այն փաստը, որ համակարգը պարտվել է Պաղեստինի դիմադրությանը, դա հետևանքն է ոչ միայն համակրգի թուլության, այլև վկայում է Պաղեստինի Դիմադրության հրթիռային ուժի զարգացման մասին:

 

«Համդելի» օրաթերթ

Հյուսիսային Կորեայից Իրան, Մեքսիկայից Կանադա, Վենեսուելայից Չինաստան, Կոնգրեսից Պաղեստին, Դոնալդ Թրամփինհ աղթանակ է անհրաժեշտ

 

Թրամփի նախագահությունը մեկնարկել է խառնակություններով: ԱՄՆ-ի և՛ ներքին և՛ արտաքին քաղաքականության ոլորտում , Դոնալդ Թրամփի նախագահության օրոք նկատելի է մի հսկայական բաց: Նրա նախագահության շրջանում բացակայում է որոշակի քաղաքականության մոդելը: Իրավիճակից պարզ երևում է, որ նա չունի հստակ նպատակ ու ծրագիր և միմիայն հաղթանակի է  ձգտում:

 

«Էբթեքար» օրաթերթ

Իդլիբը ՝ Սիրիայի ճգնաժամի թնջուկը

 

Սիրիայում բանակի առաջխաղացմանը զուգընթաց և կառավարական ուժերի կողմից գրավված տարածքների ավելի քան 70 տոկոսի ազատագրումից հետո, դիտարոդների համոզմամբ, Իդիլիբը լինելու է Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերջին կենտրոնը: Թեև Եփրատի և Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններ ՝ քրդերի ու Թուրքիայի բանակի միջև բախումների պատճառով, դեռևս համարվում են Սիրիայի հրապարակային իրադարձությունների կարևոր կենտրոն, սակայն քանի որ Բաշար Ասադի ընդդիմադիրների մեծ մասը հավաքվել են Իդլիբում, ապա այդ քաղաքում իրավիճակի պարզումը կարող է ազդեցիկ լինել Սիրիայի քաղաքական ապագայի համար:

 

«Ջավան» օրաթերթ

Վենեսուելայի արևմտամետներն ակտիվանում են

 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ ունեցած ելույթում , երկրի ազգային անվտանգության նախկին գլխավոր տնօրեն ՝ գեներալ Մանուել Ռիկարդո Քրիստոֆեր Ֆիգոերային անվանել է վերջին պետական հեղաշրջման ուղեղը: Մադուրոն շեշտել է, որ Կարակասն ունի փաստեր, որոնք ապացուցում են, որ ԿՀՎ-ն մեկ տարի առաջ աշխատանքի էր ընդունել այդ գեներալին: Ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն ապրիլի 30-ին վեիդեոտեսանյութում Վենեսուելայի բանակին ու ժողովրդին ընդվզման կոչ էր արել , սակայն Գուայդոյին պաշտպանություն չլինելու պատճառով, մի քանի ժամերի ընթացքում տապալվեց հեղաշրջման փորձը: Այս դեպքից հետո Ֆիգոերան հեռացավ Մադուրոյից ՝ միանալով ընդդիմադիրներին:

 

1in.am

Թուրքիայի դեսպանը Բուլղարիայի ԱԳՆ կանչվեց լեզուների մասին խոսակցության պատճառով

 

Սոֆիայում Թուրքիայի դեսպանը երկուշաբթի՝ մայիսի 13-ին, կանչվել է Բուլղարիայի ԱԳՆ: Նա պետք է բացատրություն տա իր հայտարարության մասին, թե երկրում, որպես օտար լեզու, պետք է սովորեցնեն թուրքերեն։ Համապատասխան հրամանը տվել են փոխվարչապետն ու Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Եկատերինա Զախարիևան:

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը զարմացած էր Թուրքիայի դեսպանի հայտարարությունից: Նրանք համարում են, որ այն «հուսահատեցնող» հնչեց, քանի որ բուլղարական կառավարությունը երբեք չի խանգարել օտար լեզուների իմացությանը: Թուրքերենը դասավանդում են դպրոցներում, ինչպես անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, ռուսերենը և այլ լեզուները:

«Թուրքիայի դեսպանի՝ որպես հարևան և գործընկեր պետության հայտարարությունը չի համապատասխանում Բուլղարիայի ակնկալիքներին, թե ինչպես պետք է զարգացնենք մեր բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները», – ասված է TASS-ի հաղորդագրության մեջ:

 

tert.am

Թուրքիան հերքել է C-400-ի ձեռքբերումից հրաժարվելու մասին տեղեկատվությունը

 

Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հերքել է Bild-ի այն տեղեկատվությունը, ըստ որի Թուրքիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտադիր են վերանայել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին իրենց որոշումը:

«Ձեր աղբյուրները սխալվում են: Տեղեկատվություն հարցրեք ինձանից: Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումն ավարտված գործ է»,- Ալթունի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է ամռանը:

 

yerkir.am

Սիրիական բանակը ահաբեկիչ-զինյալներից ազատագրել է 5 բնակավայր

 

Սիրիական բանակը մարտերի արդյունքում ահաբեկիչ-զինյալներից ազատագրել է Իդլիբի սահմանային 5 բնակավայրերը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Անցնող շաբաթվա ընթացքում ահաբեկիչները ավելի հաճախակի են սկսել կրակել Հալեպի ու Լաթաքիայի բնակավայրերի ուղղությամբ: Զինյալների խմբերը փորձեր են արել հարձակվել սիրիական բանակի ստորաբաժանումների վրա, սակայն ապարդյուն: Իր հերթին, կառավարական զինված ուժերը ավելացրել են ահաբեկիչների ուղղությամբ հարվածների ծավալները: Իդլիբը սիրիական միակ բնակավայրն է, որը հսկողության տակ են վերցրել ահաբեկիչները :