Մամուլի տեսություն 13.05.2019
Օրվա մամուլի գլխավոր վերնագիրը «ԱՄՆ-ը ցանկանում է բանակցել Իրանի հետ»
«Քեյհան» օրաթերթ
Ութ հազար ամերիկացի զինծառայողներ Իրանի մոտակա սահմաններում
«Ռայ ալ-յոմ» օրաթերթ գլխավոր խմբագիրն ասել է , որ Թրամփը վախկոտ է Իրանի դեմ պատերազմ սկսելու համար: Աթվանի ասածով, Թրամփը վախկոտ առևտրական է: «Վերջին երկու օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ, Թրամփը Իրանից խնդրում է բանակցության նստել»-ասել է Աթվանը: «Սի էն էն» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սպիատկ տունը հատուկ հեռախոսահամար է տրամադրել Շվեյցարիայի կառավարությանը ՝ որպես ԱՄՆ-ում Իրանի շահերի պաշտպան պետություն, որպեսզի ցանկության դեպքում իրանցիները կապ հաստատեն Թրամփի հետ: Սակայն Շվեյցարիայի պետայրերը նման քայլի չեն դիմել, քանի որ իրանցիները հետամուտ չեն եղել հարցին:
Չի թվում, որ Իրանի պետայրերը Թրամփի հետ կապ հաստատելու համար հեռախոսահամարի կարիք կունենան: Նրանք որոշակի պահանջ են ներկայացրել ՝ առաջինը ՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկում, երկրորդը ՝ միջուկային համաձայնությանը ԱՄՆ-ի վերադարձը:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Պոմպեոն նահանջել է .«Սպիտակ տունը ողջունում է Թեհրանի հետ բանակցության հնավարությունը»
ԱՄՆ Պետքարտուղարը կրկին անգամ հայտարարել է, որ Իրանը շարունակում է լուրջ սպառնալիք համարվել, սակայն Սպիտակ տունը ողջունում է Թեհրանի հետ բանակցության հնավարությունը:
«Խորասան» օրաթերթ
Էմիրությունների նավթային տերմինալները ՝ հրո ճարակ
Բին Զայեդի տունը հրո ճարակ է դարձել: Հրդեհ է բռնկվել Էմիրությունների շեյխաբնակ գլխավոր ու պատմական նավթային նավահանգիստը: Ինչպես Ալ-մայադինն ու Սպուտնիկ գործակալությունը հերքել էին լուն այն մասին, թե հրդեհից առաջ տեղի են ունեցել պայթյուններ, սակայն ի վերջո խոստովանեցին տեղի ունեցածը: Սպուտնիկը հաղորդեց, որ տասը նավթային լցանավերից յոթը վառվել են: Պատճառը դեռևս պարզ չէ, սակայն կան վարկածներ, որ նավթային լցանավերը թիրախավորվել են Եմենի Անսարալլահի անօդաչու թոչող սարքերի կողմից: Էմիրությունների ԱԳ նախարարությունը ևս հայտարարել է, որ հրդեհի պատճառը եղել են դիվերսիոն գործողությունները:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Այս տարի ևս Իրանն ինքնաբավ է լինելու ցորենի արտադրության հարցում
Իրանի պետական առևտրական ընկերության գործադիր տնօրենը ցորենի արտադրման համար կանխատեսել է, որ ընթացիկ տարում 11 միլիոն տոննա ցորեն արտադրելով, այս տարի ևս կրկնվելու է Իրանի ինքնաբավության փորձը և ցորեն ներկրելու կարիք չի լինելու: Յազդանսեյֆի ասածով, վերջին տվյալների համաձայն, մեկ միլիոն 234 հազար տոննա երաշխավորված ցորեն է գնվելու : Այս թիվն անցյալ տարվա համեմատությամբ 23 տոկոսով աճ է գրանցել:
«Քեյհան» օրաթերթ
Գազայի հատվածի դեմ պատերազմի պատճառով, սիոնիստ բանակայինների մոտ հոգեկան խանգարումներ են առաջացել
«Յեդիոթ ահարոնեթ» օրաթերթի գրությամբ, Իսրայելի բուժկենտրոններն ընդունել են հազար հոգու, որոնք անցյալ տարվա պատերազմից հետո հոգեկան խանգարումներ են ստացել: Դեպրեսիայով հիվանդանալու դեպքերն անցյալ տարվա համեմատությամբ 25 տոկոս աճել են: Դիմողների մեկ քառորդը եղել են օկուպացված Պաղեստինի և Գազայի հատվածի տղաներ ու աղջիկներ : Լարվածության հետևանքով, բուժկենտրոններին դիմողների թիվը 40 տոկոսով ավելացել է: Հոգեկան հիվանդությունների թվերը 2017 թ.-ի 780 դեպքից ՝ 2018 թվականին 1300-ի են հասել: Գազայի հատվածի դեմ Իսրայելի հարձակումներին պաղեստինցիները պատասխանել էին փոխադարձ հարձակումներով:
1in.am
«Միջուկային գործարքի» երաշխավոր երկրներին Իրանի վերջնագիրը չի վերաբերի ՌԴ-ին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վերջնագրին այն մասին, որ «միջուկային գործարքի» երաշխավոր երկրները պետք Է 60 օրվա ընթացքում կատարեն Իսլամական Հանրապետության հանդեպ իրենց պարտավորությունները, չի վերաբերում Ռուսաստանին: Այդ մասին մայիսի 13-ին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Իրանի դիվանագիտական շրջանների բարձրաստիճան մի աղբյուր:
Ինչպես «Իզվեստիա»-ին պատմել Է Իրանի դիվանագիտական շրջանների աղբյուրը, Իսլամական Հանրապետության ուղերձն ուղղված Է հիմնականում եվրոպական մասնակիցներին՝ նրանց ստիպելու ավելի արագ գործարկել Իրանի հետ հաշվարկների վճարային մեխանիզմը՝ առանց ԱՄՆ-ին նայելու:
«Մենք նամակներ ենք հղել պայմանագրի հինգ մասնակիցներին: Այդ նամակների տեքստը նույնական Է: Բայց դա բնավ չի նշանակում, թե Ռուսաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը նույնպիսին Է, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի նկատմամբ: Ռուսաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը մենք շատ խիստ տարբերում ենք եվրոպական երկրների նկատմամբ մեր դիրքորոշումից»,- մեջբերում Է հրատարակությունն Իրանի դիվանագիտական շրջաններից զրուցակցի խոսքը:
168.am
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր երկու նավթային լցանավեր դիվերսիայի թիրախ են դարձել ԱՄԷ-ի ջրերում
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը հայտարարել է, որ մայիսի 12-ի առավոտյան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքային ջրերի մերձակայքում դիվերսիայի օբյեկտ դարձած չորս առեւտրային նավերից երկուսը սաուդյան նավթային լցանավեր էին: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել է Սաուդյան մամուլի գործակալությունը։
«Երկու սաուդյան նավթային լցանավեր սաբոտաժի թիրախ են դարձել ԱՄԷ-ի բացառիկ տնտեսական գոտում,- ասված է ալ Ֆալեհի հայտարարության մեջ:- Երկու նավերից մեկը գտնվում էր ճանապարհին (սաուդյան) Ռաս Թաննուրա նավահանգստում նավթով բեռնման համար՝ Միացյալ Նահանգներ՝ Saudi Aramco-ի սպասարկյալներին հետագա առաքման նպատակով: Հարձակումը զոհերի եւ նավթի արտահոսի չի հանգեցրել, սակայն էական վնաս է հասցվել երկու նավերի կառուցվածքին», նշել է նախարարը:
Ավելի վաղ ԱՄԷ-ի արտգործնախարարությունը հավաստել է, որ նախօրյակին առավոտյան չորս առեւտրական նավեր «սաբոտաժի ակտի թիրախ են դարձել» պետության բացառիկ տնտեսական գոտում, զոհեր եւ տուժածներ, ինչպես նաեւ «վառելիքի կամ որեւէ այլ վնասաբեր սուբստանցիաների» արտահոս չեն արձանագրվել:
Երկրի իշխանությունները «ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները» եւ սկսել են միջադեպի հետաքննությունը՝ «տեղական եւ օտարերկրյա կառույցների հետ համագործակցությամբ»: Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել են տեղի ունեցածը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: